Կայացել է Բերդ համայնքի նորընտիր ղեկավարի երդման արարողությունը

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, կայացել է Բերդ համայնքի նորընտիր ղեկավար Աստղիկ Հակոբյանի երդման և պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը։

Բերդի համայնքապետարանի էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ արարողությանը երկա են եղել Բերդ համայնքի նորընտիր ավագանու 21 անդամներից 13-ը՝ ապահովելով նիստի իրավազորությունը: Այն վարել է համայնքի ավագանու տարիքով ավագ անդամ Համայակ Ադամյանը:

Նախքան նիստի մեկնարկը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը: Հնչել է ՀՀ օրհներգը:

Երդման արարողությունից հետո ելույթ է ունեցել Բերդ համայնքի նորընտիր ղեկավար Աստղիկ Հակոբյանը. «Ուրախ եմ, որ պատիվ ունեմ շարունակելու համայնքի զարգացման՝ Հարություն Մանուչարյանի ամրագրած ռազմավարությունը: Հարություն Մանուչարյանի կառավարման տարիներին Բերդ համայնքն ունեցել է փաստված հաջողություններ, մեծ ձեռքբերումներ... «Զորավոր համայնք» դաշինքի կողմից առաջադրվելով որպես համայնքի ղեկավար՝ տեղեկացնում եմ, որ համայնքի կառավարումն իրականացվելու է թիմային աշխատանքով: Մեր թիմում ներգրավված են փորձառու, բանիմաց, ճանաչված անհատներ, և միասին իրականացնելու ենք «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ծրագրերն ու խոստումները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում Հարություն Մանուչարյանի կատարած աշխատանքի շարունակությունն են»:

985.jpg (477 KB)

Համայակ Ադամյանն ընթերցել է Հարություն Մանուչարյանի շնորհավորանքի խոսքը՝ ուղղված Աստղիկ Հակոբյանին՝ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ և ուղերձը՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես նշված է. «Այս տողերը գրում եմ անազատության մեջ և խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու, որ այսօր լրանում է Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում իմ պաշտոնավարման հինգ տարին: Շնորհավորանքի ջերմ խոսքերս ու սրտագին մաղթանքներս եմ հղում Բերդ խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Աստղիկ Հակոբյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ խորին համոզմունքն եմ հայտնում առ այն, որ նա իր եռանդն ու ջանքերը ծառայեցնելու է ի նպաստ մեր համայնքի զարգացման և հզորացման: Մաղթում եմ հաջողություն, նախանշված նպատակների իրականացում և արգասաբեր աշխատանք այդ պատասխանատու պաշտոնում»:

Համայնքի ղեկավարի երդման արարողությանը մասնակցել և իրենց շնորհավորանքի խոսքն են հղել Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդ համայնքի ավագանու անդամ Սամվել Մակարյանը, Չինարի բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը, Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը, անվանի մանկավարժ, բանաստեղծ Ալբերտ Պապյանը, «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Անահիտ Բադալյանը, ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի ղեկավար, «Տավուշ» հիմնադրամի տնօրեն Լուսիկ Աղաբաբյանը:

Ներկա են եղել Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչները, այլք:

Այս շաբաթ 11 կողմ ձայնով Բերդ համայնքի ղեկավար էր ընտրվել սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը, որը ընտրական ցուցակի երրորդ համարն էր:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել էին Բերդ համայնքի ղեկավարի տեղակալն ու ևս 3 անձ, քրեական գործով էր անցնում նաև հենց Հարություն Մանուչարյանը։

Հատկանշական է, որ 4-ից 3-ը մեղադրվում են պետությանը և համայնքին վնաս հասցնելու համար:

Սեպտեմբերին կայացած ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը չէր հավակնում համայնքապետ դառնալ, ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել ու հրաժարվել մանդատից: Մանդատից հրաժարվելու դիմումը գրել էր բանտում, որտեղ գտնվում էր արդեն մեկ տարի մեկ այլ քրեական գործով՝ նույնատիպ մեղադրանքով։

2 օր առաջ՝ նոյեմբերի 11-ին, հայտնի դարձավ, որ Մանուչարյանը կալանավորվել է մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
50093 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին