Գեղարքունիքի մարզպետը Մարտունիում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ դիտարկել է Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ և Զոլաքար գյուղերում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Այդ մասին մարզպետը գրել է Ֆեյսբուքում:

«Արծվանիստում դիտարկեցի 16-րդ փողոցի ասֆալտապատման, Ծովինարում՝ մանկապարտեզի խաղահրապարակի և սեպտիկ հորի, լուսավորության ցանցի, ոռոգման համակարգերի կառուցման, մշակույթի տան հիմնանորոգման, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, Վարդենիկում՝ մի շարք փողոցների գազիֆիկացման, 11-րդ փողոցի ասֆալտապատման, մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման, ներհամայնքային փողոցների սալարկման, Զոլաքարում՝ խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման և մանկապարտեզի նորակառույց շենքի ավարտական փուլի աշխատանքները։

Այցի ընթացքում զրուցեցի շինարարների, գյուղերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ, ծանոթացա շինարարության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, նկատված թերությունների շուրջ եղան դիտողություններ և առաջարկություններ, ու հանձնարարեցի սեղմ ժամկետներում շտկել բոլոր թերությունները»,-  նշել է մարզպետն ու ավելացրել, որ Ծովինար և Զոլաքար գյուղերի մանկապարտեզների համար ձեռք բերված գույքը առաջարկել է վերադարձնել և փոխարենը ձեռք բերել որակապես ավելի լավը։

Ըստ Կարեն Սարգսյանի՝ աշխատանքներն ընթանում են բավականին հուսադրող տեմպերով, սահմանված ժամկետների մեջ, դիտարկման արդյունքները գոհացուցիչ են, և կան բավարար նախադրյալներ, որ բոլոր դիտարկված ծրագրերն ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։

«Մենք նախորդ տարվա համեմատ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գրեթե կրկնապատկել ենք շինարարական աշխատանքների ծավալները և այս պահի դրությամբ ունենք 230 շինհրապարակ, որտեղ ընթանում են ոռոգման և խմելու ջրատարների, լուսավորության ցանցի, մանկապարտեզների, մշակույթի տների, գազատարների կառուցման, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Շինարարական եռուզեռը նկատելի է Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերում, մարզի մյուս համայնքներում»,- գրել է մարզպետը:

Այս պահին աշխատանքներ են տարվում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերը կազմելու և ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնելու ուղղությամբ: Մարզպետի խոսքով՝ արվում է հնարավորը, որ եկող տարում բազմապատկվեն շինարարության ծավալները՝ կարգավորվեն բնակչության առջև տասնամյակներով ծառացած հիմնախնդիրները:

«Հետևողական լինելով կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման սկզբունքին՝ աշխատանքների ընթացքը գտնվում է անձամբ իմ ուշադրության ներքո։ Այցերը շինհրապարակներ կլինեն շարունակական»,- գրառման վերջում նշել է Կարեն Սարգսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1011 դիտում

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը