Արմեն Խաչատրյանը խիստ հարցադրումներ է հնչեցրել ՀԱՊԿ ԽՎ նիստին. Բելառուսի պատվիրակը հայտարարել է՝ իրեն «իմպոտենտ» է զգում

Հոկտեմբերի 18-21-ը տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների համակարգող խորհրդակցության նիստ, որին ՀՀ-ից մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանը և Միքայել Թումասյանը:

Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կատարած սադրիչ քայլերին՝ ընդգծելով՝ Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պետությունների ղեկավարների մակարդակով եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաև՝ հրադադարի ռեժիմը, անմիջական ագրեսիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Ընդգծել եմ, որ հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային համակարգերով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Հայաստանի Հանրապետության ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ՌԴ ԶՈՒ օբյեկտների անմիջական հարևանությամբ (Սիսիանի օդանավակայան և «Գորիս» օպերատիվ խումբ): Գնդակոծվել է Հայաստանի Հանրապետության 36 քաղաք, այդ թվում՝ Ջերմուկը, Սիսիանը, Տեղը, Սոթքը, Վարդենիսը, Գորիսը, Կապանը, Իշխանասարը, Մարտունին և այլն, և այլն:

Մասնավորապես շեշտել եմ, որ հարձակումների հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի ավերվել են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ 192 բնակելի տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն, 7 էլեկտրամատակարարման օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, կամուրջներ և ճանապարհներ։ Մեկ օրվա ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, կազմել է ավելի քան 200 մարդ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է պատգամավորը:

Վերջինս նկատում է՝ կարևոր է եղել այն փաստը, որ իր ելույթում արձանագրել է՝ Ադրբեջանի վերը նշված բոլոր գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ ոտնահարում են.

«Սա հատուկ եմ շեշտել, քանի որ այս իրադարձությունների ողջ ցինիզմը նաև նրանում է, որ այժմ Հայաստանն է նախագահում կազմակերպությունում, որի համար ընթացիկ տարին հոբելյանական է։ Հիշեցրել եմ նաև, որ գեներալ-գնդապետ Անատոլի Ալեքսեևիչ Սիդորովի գլխավորությամբ Հայաստանում էր Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման կատարման շրջանակներում իրականացրեց իրավիճակի մոնիթորինգ։

Անկեղծ իմ կարծիքն եմ հայտնել՝ ասելով, որ իրավիճակի մոնիթորինգ կատարելու մասին ՀԱՊԿ ԽՎ արտահերթ նիստի որոշումն այն դեպքում, երբ արդեն իսկ գործ ունենք անդամ պետության դեմ ագրեսիայի կատարված փաստի հետ, ամենևին այն արդյունքը չէ, ինչը մենք ակնկալում էինք կազմակերպությունից։

Հստակեցրել եմ, որ երկու տարի առաջ, երբ ռազմական գործողություններն ընթանում էին Լեռնային Ղարաբաղում, լսում էինք պնդումներ առ այն, որ ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել իր պատասխանատվության գոտուց դուրս, իսկ ճգնաժամային արձագանքման մեխանիզմ գործարկելու համար հիմքերը բացակայում են, քանի որ Հայաստանի տարածքին իբրև թե հարվածներ չեն հասցվել, կազմակերպության անդամ պետության դեմ ուղղակի ագրեսիայի գործողություն չի իրականացվել»,- ասում է պատգամավորը:

Նա ընդգծում է, որ միանգամայն անհասկանալի է, թե այսօր ստեղծված իրավիճակն ինչո՞ւ չի տեղավորվում ՀԱՊԿ անդամ երկրի դեմ կատարված ագրեսիայի հայեցակարգի ձևաչափի մեջ, և ի՞նչն է խանգարում՝ որոշում կայացնելու Արագ արձագանքման հավաքական ուժերի ներգրավման կամ Հայաստանին այլ ռազմական և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու։

«Ելույթումս հիշեցրել եմ, որ Ղազախստանում տարեսկզբին հաջողությամբ և օպերատիվ կերպով իրականացված խաղաղապահ գործողությունը հստակ ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը գործունակ է։ Այնպիսի տպավորություն է, որ կովկասյան տարածաշրջանը, ավելի ստույգ՝ Հայաստանի տարածքը, ՀԱՊԿ-ի համար հավասարաչափ ռազմավարական նշանակություն չունի, քանի որ ՀԱՊԿ-ն առավելագույն ուշադրություն է դարձնում Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին և տաջիկ-աֆղանական սահմանին տիրող իրավիճակին։

Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ է որոշում կայացվում բացառել Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը: Ինչո՞ւ չկա որևէ արձագանք դաշնակից պետության տարածքի նկատմամբ ագրեսիային և օկուպացմանը, գոնե՝ հայտարարությունների մակարդակով։ Ինչո՞ւ է Հայաստանի ինքնիշխան տարածքը կոչվում «վիճելի տարածք»։ Արդյոք կասկածի տա՞կ ենք առնում պետությունների վարչական սահմանները 1991թ. ԽՍՀՄ փլուզման դրությամբ։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ՀԱՊԿ-ն ի՞նչ սահմաններով էր ընդունում Հայաստանը կազմակերպությանն անդամակցելու պահին։ Ինչո՞ւ հասցեական չի նշվում հրադադարի ռեժիմի հերթական խախտման մեղավորը, և ինչո՞ւ Ադրբեջանին կազմակերպությունը չի դատապարտել՝ որպես ագրեսորի:

Ինչո՞ւ չի խոսվում Ադրբեջանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը չկատարելու մասին, որտեղ ասվում է. «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ Որտե՞ղ էին այն ժամանակ Ադրբեջանի ստորաբաժանումները, որտե՞ղ են նրանք հիմա։ Իսկ ինչո՞ւ ոչինչ չի արվում՝ ագրեսորին ՀԱՊԿ անդամ երկրի սահմաններից վտարելու համար։ Ինչո՞ւ չկա ՀԱՊԿ-ի որոշումը՝ գոնե մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ»,- թվարկում է արած հարցադրումները Խաչատրյանը:

Նրա պնդմամբ՝ հայ հասարակության մեջ նման շատ «ինչու»-ներ են կուտակվել, և դրանք  հենց ՀԱՊԿ-ի լուռ անգործությանն ու պասիվության հետևանք են, ինչն էլ պատճառ է դարձել, որ այսօր հայ հասարակության զգալի մասը պահանջի դուրս գալ կազմակերպությունից՝ բողոքի ակցիաներ և հանրահավաքներ անցկացնելով Երևանի կենտրոնում։

Ըստ նրա՝ իր ելույթից հետո Բելառուսի Հանրապետության ԱԺ ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Օլեգ Ալեքսեևիչ Բելոկոնևը հայտարարել է՝ այս ամենը լսելուց հետո իրեն «իմպոտենտ» է զգում:

«Վերջինս իր ելույթում ասաց, որ բոլորս հերթական անգամ «համերաշխ» կուլ ենք տվել եղելությունն ու լռել: Բելոկոնևը նշեց, որ իմ ելույթից հետո պատասխաններ չունի և չի էլ հասկանում, թե ի՜նչ է կատարվում, թե ինչո՜ւ են բոլորը լռում, ինչո՜ւ է ռազմական հատվածը լռում այս իրավիճակում։ Խոստացավ, որ կմտածի ու իր համար պատասխանները կգտնի»,-հայտնում է Խաչատրյանը:

Պատգամավորի ելույթին արձագանքել է նաև Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Անդրեյ Վալերիեվիչ Կարտապոլովը: Խաչատրյանը հայտնում է, որ ՌԴ ներկայացուցիչն ընդգծել է՝ անհրաժեշտ է արձագանքել Հայաստանի գործընկերոջ ելույթին։

«Նա իր ելույթում շեշտեց, որ իմ ելույթում հնչած հարցերին թե՛ կազմակերպությունը, թե՛ նրա ռազմական բաղադրիչը պետք է պատասխանեն, որպեսզի պարզ լինի՝ որն է կազմակերպության կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Վերջինս նշեց, որ կարելի է ներառել իմ հնչեցրած հարցերն արձանագրության մեջ և մտածել, թե ինչպես, ինչ ձևաչափով պատասխանել դրանց»,- ասում է պատգամավորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3672 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները