2022-ի առաջին կիսամյակում սպանվել է 7 կին, ամուսինները նաև զենքով սպառնում են․ ընտանեկան բռնության օրենքը կլրացվի

ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերի ու կանանց պաշտպանությունն ավելի բարձրացնելու մասին պարբերաբար ահազանգում են տարբեր իրավապաշտպան կառույցներ և կանանց աջակցության ՀԿ-ներ։

Մեր երկրում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվել է 2017 թվականին, ուժի մեջ մտել՝ 2018-ին։ Չնայած ենթադրվում էր, որ այս օրենքով բռնության ենթարկված կանայք պաշտպանված էին լինելու, սակայն դա այդքան էլ այդպես չէ. օրենքը բացեր ունի, որոնք հավելյալ համալրելու և նոր փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն են պահանջում:

Եվ ահա, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կին պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանն սկսել են օրենքում լրացումներ կատարելու աշխատանքները:

Ըստ Զարուհի Բաթոյանի՝ սա օրենքի առաջին մեծ փաթեթն է, որը կարգավորելու է գործող օրենքի բացթողումները։ Նման օրենսդրական նախաձեռնությունները ոչ միայն կարգավորմանն են ուղղված, այլ նաև որևէ խնդրի կանխարգելմանը։  

«Նախագծի փոփոխությունները քննարկել ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Օրենքի ընդունումից հետո արդեն նկատվել են խնդիրները, և այս օրենքով նպատակ ունենք լուրջ փոփոխություններ մտցնել։ Ընդհանրապես օրենքը ուժ ունի, և նման քայլերը ոլորտի կարգավորման համար կարևոր են։ Այս առումով կարևոր է նաև հասարակության կրթության մակարդակի բարձրացումը, իրավապահ մարմինների իրազեկումը, այն մարմինների տեղեկատվության բարձրացումը, որոնք զբաղվում են ընտանեկան բռնության խնդիրներով։ Մասնավորապես, մեծ է ոստիկանության իրազեկման ու գործելու դերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է պատգամավորը։ 

Նոր փոփոխությունների հիմքում, սակայն, ոչ այդքան բռնարարին պատժելն է, որքան նման դեպքերի կանխարգելումը, բռնության զոհ դարձածներին համապատասխան աջակցություն տրամադրելը, շեշտում է Բաթոյանը։

Նրա խոսքով՝ երբ կան անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմներ, որևէ դեպքում մեղավորն անպատիժ չի մնա։ Վերջինս վստահ է՝ ընտանեկան բռնության հարցում խիստ կարևոր է օգնել զոհին, այլ ոչ թե նրան կրկնակի զոհ դարձնել: «Մեր հասարակությունում կանայք փորձում են թաքցնել բռնության ենթարկվելու հանգամանքը կամ թաքնվում են հասարակությունից: Եվ կարևոր է, որ ոչ թե մենք կրկնակի զոհ դարձնենք նրանց, այսինքն՝ մեղադրենք բռնության զոհին և ոչ թե բռնարարին, այլ աջակցենք կնոջը և ստիպենք, որ մեղավորը պատժվի»,- նկատում է Բաթոյանը։  

Օրենքի նոր նախագծում առանձնակի կարևոր փոփոխություն է, օրինակ, հետամտումը լինելը՝ որպես հանցանք սահմանելը, ասում է զրուցակիցը։ Ըստ նրա՝ գործող օրենսդրությամբ, երբ բռնարար զուգընկերը կամ ամուսինը հետամտում է՝ դիտավորությամբ շարունակաբար սպառնալից գործողություններ է կատարում, ապա օրենքը կնոջը որևէ պաշտպանական մեխանիզմ չի տրամադրում։ Նոր օրենքով բռնության զոհ դարձած կինը նաև այս առումով պաշտպանված կլինի։ 

«Մյուս կողմից, նախազգուշացման մեխանիզմներն ենք փոխել։ Այսինքն՝ իրավապահները զգուշացնում են բռնարարին չկատարել նույն հանցանքը երկրորդ անգամ։ Մենք առաջարկում ենք սահմանափակել նախազգուշացման կիրառումն այն պարագայում, երբ դա վերաբերում է ֆիզիկական կամ սեռական բռնությանը։ Ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգը․ մարդիկ իրենք են որոշում՝ միասին նորից շարունակե՞ն իրենց ճանապարհը, թե՞ ոչ»,- ընդգծում է պատգամավորը։ 

Բաթոյանի դիտարկմամբ՝ կարևոր է, որ կինն անկախ լինի բռնարարից։ Նա պետք է ինքնավստահ լինի և չշարունակի հարաբերություններն այն մարդու հետ, որն իրեն վնաս է պատճառում՝ չմտածելով հասարակության արձագանքի մասին։ 

Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նկատում է՝ եթե չունենանք կանանց իրավունքների նկատմամբ զգայուն և իրավագետ իրավապահ համակարգ, ընտանեկան բռնության պաշտպանության առումով որևէ արդյունավետության չենք հասնի։ 

«Դեռ 2017 թվականին գործող օրենքի ընդունման ժամանակ կանանց իրավունքներով զբաղվող բոլոր ՀԿ-ները բարձրաձայնեցին օրենքի բացթողումների մասին։ Դրանից հետո շրջանառվեցին տարբեր առաջարկներ, լսեցին մեր կարծիքները, և ընդունվեցին օրենքի փոփոխությունները։ Երբ օրենքը դեռ նոր էր ընդունվել, կանայք իրենց պաշտպանված էին զգում, սակայն ընթացքում պարզ դարձավ, որ չկան անհրաժեշտ մեխանիզմներ՝ նրանց պաշտպանելու համար։ Այդ պատճառով կանայք դադարեցին բարձրաձայնել իրենց հետ տեղի ունեցող բռնության մասին, քանի որ անվստահություն ունենք իրավապահ համակարգի նկատմամբ»,- նկատում է նա։ 

Բացի համակարգի նկատմամբ անվստահությունը, կանայք նաև երկու հանգամանքի հետևանքով են լռում՝ վախի և ամոթի, ասում է Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ եթե անգամ կանայք աջակցություն են ստանում համապատասխան կազմակերպությունների միջոցով, միևնույն է, այդ ժամանակ նույնպես խուսափում են դիմել, օրինակ, ոստիկանություն․ «Չպաշտպանվածության հետևանքով ունենում ենք դեպքեր, երբ կանայք ստիպված լքում են երկիրը։ Օրեր առաջ մի կին ինձ նամակագրության միջոցով պատմում էր՝ երկու տարի փորձել է հասնել նրան, որ ոստիկանությունն իրեն պաշտպանի հետապնդող ամուսնուց։ Բոլոր փաստերի առկայության դեպքում, սակայն, կինը մնացել է անպաշտպան և լքել երկիրը մանկահասակ երեխայի հետ միասին»։ 

Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում, ըստ իրավապաշտպանի, շարունակաբար աճ են գրանցում։ Այս տարվա առաջին կիսամյակում, օրինակ, գրանցվել է կնասպանության 7 դեպք, որոնք կատարել է կնոջ զուգընկերը կամ ամուսինը։ Այդ կանանցից շատերը մինչև ցավալի ավարտը դիմել են իրավապահ մարմիններին, սակայն որևէ օգնություն չեն ստացել։ 

«Այս տարվա առաջին կիսամյակին կանանց աջակցման կենտրոնը 550 շահառուի է աջակցել՝ նախորդ տարվա 300-ի փոխարեն։ Ապաստարանն է տեղափոխվել 90 կին՝ նախորդ տարվա 50 կնոջ փոխարեն։ Հեռախոսազանգերը 4000-ից ավելի են լինում։ Խնդիրը բավականին ծանր ու մեծ է»,- ասում է նա։ 

Ըստ Հովհաննիսյանի՝ բռնություն գործադրող անձանց նպատակն ազդեցություն ունենալն է իրենց կողակցի նկատմամբ և նրանց հետ անհավասար հարաբերությունների մեջ լինելը։ Շատ դեպքերում տղամարդիկ նաև սպառնում են կանանց։ Իրավապաշտպանի խոսքով՝  հատկապես վերջին պատերազմներից հետո կանայք ահազանգում են, որ իրենց կողակիցները, զուգընկերները կամ ամուսինները զենք ունեն, որոնց միջոցով էլ սպառնում են: 

«Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխությունները հետևյալն են՝

Սահմանափակել նախազգուշացման կիրառումն այն պարագայում, երբ դա վերաբերում է ֆիզիկական կամ սեռական բռնությանը,

սահմանել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անհատույց բժշկական օգնության ապահովումը,

հետամտումը սահմանել որպես հանցակազմ,

հստակեցնել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման ժամկետները,

հստակեցնել ոստիկանության ծառայողի պարտականությունները բռնության ենթարկված անձին ապաստարան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու ընթացքում, ինչպես նաև սահմանել հսկողության էլեկտրոնային համակարգի կիրառումը բռնություն կիրառած անձանց շրջանում մոնիթորինգի իրականացման ընթացքում,

ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը,

հստակեցնել և դյուրինացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող հայցադիմումի ընթացակարգերը, քննության և ծանուցման ժամկետները և պայմանները,

սահմանել ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված Անհետաձգելի միջամտության որոշումը կամ Պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում,

հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով:

Օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է, առաջիկայում այն կքննարկվի Կառավարությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44769 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին