Երևան
12 °C
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի շուրջ քննարկումները երեք օր է՝ շարունակվում են։ Ուսանողների խնդիր-բողոքները լսելու և բուհի աշխատակազմի հետ քննարկումներ ունենալու նպատակով այսօր էլ բուհում տեղի ունեցավ համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստ։
Չնայած նախապես հայտարարված էր, որ նիստին մասնակցելու են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ԿԳՄՍ նախարարն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի մասնակցի նիստին: Նիստի ընթացքում էլ պարզ դարձավ, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին փոխարինելու է վերջինիս օգնական Գևորգ Բարսեղյանը։
Քննարկմանը զուգահեռ՝ բուհի բակում շարունակվում էր ուսանողների բողոքի ակցիան՝ ուղեկցվելով տարբեր վանկարկումներով։
Նիստի ընթացքում բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը, նախ, անդրադարձավ այսօր առավոտյան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը: «Հանդիպման ժամանակ նախարարն ինձ փոխանցեց բուհերը միացնելու վերաբերյալ նախագիծը։ Դեռ մանրամասնորեն չեմ հասցրել ծանոթանալ և ուսումնասիրել նախագծի որոշումը, բայց արդեն փոխանցել եմ մեր աշխատակազմին, և մենք ավելի լավ ուսումնասիրելուց հետո ավելի հիմնավոր տեսակետ կարտահայտենք»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ կոչ անելով քննարկման ընթացքում զերծ մնալ քաղաքական հայտարարություններից։
Իրենց բողոքները և բուհի ճակատագրի վերաբերյալ ունեցած հարցերը, նախ, բարձրաձայնեցին բուհի դասախոսները՝ հայտարարելով՝ նախարարի բացակայությունն իրենց նկատմամբ արհամարհական վերաբերմունք է, և իրենց «այդպիսի նախարար պետք չէ»։ Նրանք անդրադարձան Մանկավարժական համալսարանին՝ նշելով՝ «առողջ կորիզը փորձում են միացնել այդ բուհին»՝ շեշտելով՝ չնայած չեն ուզում նսեմացնել իրենց գործընկերներին։
Հնչեցված ելույթներում բուհի դասախոսները ԿԳՄՍ փոխնախարարին մի քանի հարցեր ուղղեցին՝ ի՞նչ սկզբունքով են «քանդում իրենց տունը», նախաձեռնել իրական գործընթաց համալսարանի կրթական գործընթացը բարձրացնելու համար, այս քայլը ինչպե՞ս է նպաստելու մանկավարժական կրթության արդիականացմանը։ Համալսարանի այլ դասախոսների կարծիքով էլ՝ Բրյուսովը պետք է դառնա այն հիմքը, որի շուրջ պետք է միավորվեն մյուս բուհերը։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, լսելով հարցեր ունեցող դասախոսների ելույթները, դրանց պատասխանեց ընդհանուր։ Նկատենք, եթե դասախոսները ելույթ էին ունենում առանց ընդհատումների, ապա փոխնախարարի խոսքը պարբերաբար ընդհատում էին թե՛ դասախոսները, թե՛ դահլիճում ներկա գտնվող ուսանողները, որոնք կա՛մ ծիծաղում էին, կա՛մ էլ ինչ-որ դժգոհություններ արտահայտում։
«Եթե բուհերի միավորումը կայանա, ոչ մի հաստիք չի կրճատվելու։ Կրթության զարգացման ռազմավարության ծրագիրը քննարկվել է 6 ամսվա ընթացքում։ Բոլորս գիտենք, որ այսօր բարձրագույն կրթական համակարգում որակյալ կրթության խնդիրներ ունենք։ Մեր համակարգը այնպիսին է, որ մրցունակությունը չի չափվում Հայաստանով միայն։ Եթե մենք ուզում ենք մաս կազմենք համաշխարհային գլոբալ բուհական համակարգի չափանիշներին, ապա պետք է ունենանք որոշակի չափանիշներին համապատասխան բուհ։ Բարձրագույն կրթությունն առանց գիտության անհնար է պատկերացնել։ Մրցունակ բուհեր ունենալու համար պետք է վարկանշային տարբեր աղյուսակներում հայտնվենք։ Ինչ վերաբերում է բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրմանը․ գիտեք, որ պետական բուհերը պարբերաբար հավատարմագրում են անցնում, այստեղ խնդիրը միայն հավատարմագրման գործընթացը չէ, մենք ուզում ենք այն, ինչ ունենք, ունենանք ավելի լավը»,- նշեց փոխնախարարը։
Ուսանողների այն արձագանքին, թե փոխնախարարը միայն շատ լավ «համոզում է», Թռչունյանը արձագանքեց․ «Համոզելու որևէ խնդիր չկա։ Գաղտնի քննարկումներ տեղի չեն ունենում։ Բուհերը միացնելու նախագիծը քննարկվելու է սահմանված կարգով։ Մենք այդ նախագիծն ուղարկել ենք նաև ՀՀ արդարադատության նախարարություն, որպեսզի հասկանանք՝ իրավական առումով սա որքանո՞վ է ճիշտ»։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Գևորգ Բարսեղյանն էլ անդրադարձավ դասախոսներից մեկի պնդմանը, թե դեռևս մի քանի օր առաջ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստին խոսվել էր, որ չկա նման որոշման նախագիծ․ «Փոխվարչապետը, նիստի ընթացքում նախագիծ ասելով, նկատի է ունեցել կրթության զարգացման 2030 թվականի ռազմավարության որոշումը։ Այդ որոշումը դրված է եղել հանրային քննարկումների հարթակում, որը բաց է յուրաքանչյուր անձի համար, իսկ Կառավարության որոշումը նախագիծ չէ։ Այն քննարկվել է Կառավարության ներսում, տարբեր կարծիքներ լսելով՝ պետք է վերամշակվեր և նոր փոխանցվեր բուհին։ Հիմա նախագիծը փոխանցվել է բուհին, բայց դե պետք է հաշվի առնվեն բոլորի կարծիքները, հետո նախագիծը վերամշակվի»։
Գիտական խորհրդի նիստի ընթացքում ելույթ ունեցան նաև համալսարանի ուսանողական խորհրդի ներկա և նախկին նախագահները, որոնք պնդեցին՝ չեն ուզում դուրս գալ իրենց համալսարանից՝ ընդգծելով՝ իրենց պայքարը շենքը չէ, այլ, որ Բրյուսովի անվան համալսարանը շարունակի կոչվել իր անունով․ «Վ․ Բրյուսովի պետական համալսարանը պետք է մնա իր նվաճումներով և այն ոգով, ինչը մենք սովորում ենք այստեղ։ Մենք պետք է ավարտենք Բրյուսովի համալսարանը»։
Բուհի ուսանողներից մեկի ծնողը նույնպես հարց ուղղեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանին՝ հետաքրքրվելով՝ ո՞ր բուհի համար են այսուհետ իրենք վճարելու ուսման վարձավճարը․ «Ես վճարում եմ, որպեսզի նա սովորի Բրյուսովի անվան համալսարանում, այսուհետև ո՞ր համալսարանի համար եմ վճարելու։ Միավորումը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ի՞նչ է նշանակում կրթության գիտությունների ինստիտուտ»։
Փոխնախարարը արձագանքեց՝ ասելով՝ դա անվանման տարբերակներից մեկն է, որը երեկ հնչեցրել է ԿԳՄՍ նախարարը, սակայն դեռևս վերջնական տարբերակ բուհերի միավորման դեպքում չկա․ «Իսկ ուսանողը սովորելու է այնտեղ, որտեղ սովորում է և վճարելու է այն մասնագիտության համար, որն ընտրել է»։ Հարցին՝ որ բուհն է ավելի առաջատար՝ Մանկավարժակա՞նը, թե՞ Բրյուսովը, Թռչունյանը նկատեց. «Քանի որ ես բոլոր բուհերն եմ համակարգում, չեմ կարող առանձնացնել որևէ բուհ, իրավունք չունեմ։ Պետք է հստակ ցուցանիշներով խոսել»։
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն էլ հետաքրքրվեց՝ իսկ ո՞րն է այն ցուցանիշը, որը նախարարությունը հաշվի է առել նման որոշում կայացնելուց: «Փորձում եմ լռել, բայց չի ստացվում։ Ասում են՝ եթե այդքան լավն է, ինչո՞ւ է այդքան մեռած։ Եթե Մանկավարժականը լավ համալսարան է, ինչո՞ւ է 15 մասնագիտությունների գծով ունենում 0 ընդունելիություն: Մենք ունենք անգլերեն ուսուցչի մասնագիտություն, իրենք էլ, բայց իրենց մոտ 20-25 հոգի է ընդունվում, մեզ մոտ՝ 150: Ես չեմ հասկանում՝ ա՞յս ցուցանիշն ենք հաշվում»։ Փոխնախարարը արձագանքեց. «Միայն մեկ ցուցանիշը որոշիչ չէ»։
Գիտական խորհրդի նիստի ընթացքում գիտական խորհրդի անդամները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված էր.
«Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոսական կազմը և ուսանողները իրենց սկզբունքային անհամաձայնությունն են հայտնում Բրյուսովի և ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու Կառավարության որոշման նախագծին։
ԿԳՄՍ նախարարության կողմից այդ նախագիծը կայացվել է առանց համալսարանի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և այլ աշխատակիցների կարծիքը հաշվի առնելու և քննարկելու։ Նախագիծը նախապես չի տրամադրվել համալսարանին՝ առաջարկություններ և դիտողություններ անելու նպատակով։ Համալսարանը դրա մասին տեղեկացել է պատահաբար՝ հոկտեմբերի 11-ին բուհի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։ Նախագիծը շրջանառվել է համալսարանից գաղտնի։ Նախագիծը համալսարանին տրամադրվել է մեր կողմից հարցի բարձրացումից հետո՝ հոկտեմբերի 14-ին։
Անընդունելի է հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի կողմից լրագրողների հետ հանդիպմանը հայտարարած այն պնդումը, թե բուհերի միավորման մասին դեռ օգոստոսին է ասվել համալսարանի ռեկտորին։ Նախարարը ասել է, որ բուհում ամենաբարձր պաշտոնը բովանդակային առումով ոչ թե ռեկտորին է, այլ կրթություն տվող պրոֆեսորադասախոսական անձնակազմինը, մինչդեռ հարցի վերաբերյալ ո՛չ դասախոսական կազմի, ո՛չ ուսանողների հետ հանդիպում չի եղել։ Նախարարությունը այս առումով խախտել է պատշաճ վարչարարություն իրականացնելու սահմանադրական պահանջը, քանի որ չի ապահովել շահառուների լսված լինելու իրավունքը, ինչի արդյունքում ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ։
Անհրաժեշտ էր ներկայացնել միավորման հստակ հիմնավորումը, կրթության որակի արդյունավետության բարձրացման մեխանիզմները։ Լիազոր մարմինը և հիմնադիրը չեն պահպանել սահմանադրական համաչափության սկզբունքի երեք տարրերը։ Համալսարանը այլ բուհերի հետ միավորելը բարոյական առումով ունի մի շարք խոցելի կետեր։ Արդյո՞ք արդարացի է պատմության գիրկն ուղարկել նման հեղինակություն վայելող և առաջատար դիրք գրավող համալսարանը։
Բուհի գիտական խորհուրդը կոչ է անում դադարեցնել ապակառուցողական գործընթացը։ Մենք պատրաստ ենք հիմնավորել, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը Հայաստանի լավագույն համալսարաններից է։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում այս գործընթացի շարունակության դեպքում օգտագործել բոլոր միջոցները՝ բուհին վերահաս կործանումից փրկելու համար»։
Այնուհետև գիտական խորհրդի անդամները քվեարկեցին, թե ովքեր են կողմ նշված հայտարարությանը, ովքեր՝ դեմ։ Դեմ քվեարկողներ չկային։ Նիստն ավարտվեց։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT