Վահրամ Դումանյանը մանրամասնել է, թե ինչպես է ընթանալու երեք բուհի միավորման գործընթացը

Ոչ ոք ոչ մի տեղ չի տեղափոխվում, որ համալսարանն ընդունվել են, այնտեղ էլ շարունակելու են կրթությունը։ Միավորման դեպքում լինելու է ընդամենը մի փոփոխություն՝ երեք ռեկտորի փոխարեն բուհերը կառավարելու է մեկ ռեկտոր։

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ԿԳՄՍ նախարարությունը նախագի՞ծ է շրջանառում Վ․ Բրյուսովի անվան համալսարանը փակելու համար։

Հիշեցնենք՝ երեկ պարզ դարձավ, որ ԿԳՄՍ նախագծով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միանալու են Հայկական պետական մանկավարժական համալսարանին։ Ըստ Բրյուսովի համալսարանի ռեկտորի՝ ինքը նույնպես տեղյակ չի եղել այդ որոշումից։ Նրա խոսքով՝ մինչև շաբաթվա վերջ պահանջելու են հանդիպում-քննարկում Կառավարության և ԿԳՄՍ նախարարության անդամների հետ։

ԿԳՄՍ նախարարը ընդգծեց՝ զարմացած է ռեկտորի նման հայտարարությունից։

«Օգոստոսի 9-ին քննարկում այդ հարցի շուրջ եղել է։ Ես եմ անձամբ մասնակցել այդ քննարկմանը։ Ասվել է՝ կա նման գաղափար, և այդ գաղափարը նոր չէ, միշտ քննարկվել է։ Ես ասել եմ՝ հնարավոր է, որ այդ գաղափարը մտնի գործնական փուլ։ Ռեկտորը ինձ ասաց՝ իր ժամկետը մոտենում է ավարտին, և հոկտեմբեր ամսին պետք է հայտարարվի մրցույթ, ասացի՝ այո՛, կարգը այդպես է, սակայն քանի որ մենք նման գաղափար ունենք, նպատակահարմար չէ կազմակերպել մրցույթ։ Մեզ ասվեց՝ միգուցե այլ կոնցեպտ քննարկենք, պատասխանել ենք՝ մենք բաց ենք, կարող ենք ցանկացած գաղափար քննարկել։ Մեր նպատակը միայն բարձրագույն կրթական համակարգում որակի բարձրացումն է։ Սակայն մինչև հիմա սպասում էինք այդ նոր կոնցեպտին, և երեկ այդպիսի պահվածք ցուցաբերվեց»,- ասաց Դումանյանը:

Ըստ նրա՝ անակնկալ է, որ բուհի ղեկավարությունը նախարարության հետ զրույցից հետո գնացել է բողոքի այլ ճանապարհով, քանի որ գործընկերային հարաբերությունները նշանակում են համաձայնեցված քայլեր։

«Ցանկանում եմ մեր ուսանողներին դիմել՝ ոչինչ կտրուկ չի փոխվելու մեր կյանքում։ Այս ամենը միայն կրթության որակի բարձրացման նպատակ ունի։ Միավորման դեպքում միայն մեկ բան է փոխվելու՝ երեք ռեկտորի փոխարեն լինում է մեկ ռեկտոր, շենքային և բովանդակային առումով որևէ փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց նա։

Նախարարը հավաստիացրեց՝ բուհերի շենքերը պահպանվելու են, ուսանողներն էլ շարունակելու են սովորել այն բուհում, որը ընտրել են, ոչ ոք այլ համալսարան չի տեղափոխվելու։ Բուհերը փակելու վերաբերյալ խոսք չի չկա․ «Բուհի հիմնական խնդիրը որակյալ կրթություն տալն է, և դա ռեկտորը չի մատուցում։ Ռեկտորը կրթություն մատուցող չէ, կրթությունը մատուցվում է պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով։ Ամենաբարձր պաշտոնը բուհում ռեկտորինը չէ, ինչպես դպրոցում բովանդակային առումով ամենաբարձր պաշտոնը տնօրենինը չէ»։

Դումանյանը հայտնեց, որ բուհերի անվանափոխության վերաբերյալ կա մոտեցում, քննարկվում են մի քանի տարբերակներ, որոնցից մեկը «Կրթական գիտությունների ինստիտուտ» անվանումն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21812 դիտում

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները