Իշխանությունն ամեն գնով չպահելու գինը ժողովրդին դավաճանելն ու «դասալքության» դիմելն է

«Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի՝ գրեթե 3 ժամ տեւած ասուլիսի եւ Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետեւանքով:

Դրանց արդյունքը, փաստորեն, հետեւյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»,- արձագանքելով «Հայկական ժամանակ»-ի՝ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների եւ փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հրապարակման իր արձագանքի արձագանքներին՝ հայտնել է ՀՀ առաջին նախագահ Լեւն Տեր-Պետրոսյանը։ Վերջինս, հիշեցնենք, արձագանքելով ՀԺ-ի՝ նախօրերի հրապարակմանը, նշել էր, թե այն, «ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսություն սկսելու առաջարկին»։

Նախ արձանագրենք, որ հիշյալ հրապարակման մեջ չկա որեւէ բառ կամ տող այն մասին, որ այսպիսով իշխանությունը եւ/կամ վարչապետը մերժում է երկխոսության առաջարկը։ Դրանում՝ «ի գիտություն» ձեւաչափում, հանրայնացվել են Ադրբեջանի առաջարկներն ու պահանջները։ Հ1-ին տված իր հարցազրույցում նույնպես Նիկոլ Փաշինյանը չի մերժել երկխոսության առաջարկը։ Պատասխանելով հարցազրուցավարի հարցին՝ Դուք պատրա՞ստ եք հանդիպել նախկին նախագահներին եւ ներկայացնել բանակցային նյուանսները, Փաշինյանը մասնավորապես արձագանքել է՝ «քանի դեռ ձեւակերպված առաջարկ չկա, ես արձագանքելու հարկ չեմ համարում»։ «Պատրա՞ստ եք հանդիպել որեւէ առաջարկ լինելու դեպքում» ճշգրտմանը՝ Փաշինյանը պարզաբանել է․ «էլի եմ ասում՝ ինչի՞ համար, շատ կարեւոր է ձեւակերպել, թե ինչի՞ համար»։

Ասել է թե, եթե ակնկալվող հանդիպումը պետք է տեղի ունենար բանակցային ինֆորմացիան փոխանցելու, գաղտնազերծելու համար, ապա, իշխանություն-ընդդիմություն երկխոսություն ասվածի տակ նկատի առնվող նպատակը՝ ինֆորմացիայի փոխանցումը, կարելի է արդեն իսկ իրագործված համարել. ակնկալվող ինֆորմացիան արդեն մի քանի օր է՝ հանրայնացված է եւ հասցեագրված նախկին նախագահներին։ Իսկ եթե նկատի է առնվում այն, որ վարչապետը պետք է տետ ա տետ, փակ կամ բաց ռեժիմով հանդիպում ունենա 3+2 ձեւաչափի մասնակիցների հետ, ապա այդպիսի հրապարակային առաջարկ դեռեւս չեն հնչեցրել ո՛չ Առաջին նախագահը, ո՛չ էլ վեհարանի հանդիպման մյուս մասնակիցները։

Ընդգծենք, որ «կառուցողական երկխոսության սկզբնավորման» մասին առաջինը խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Հ1-ի եթերում՝ ընթերցելով բացառապես իր՝ սեփական առաջարկների ու ցանկությունների մասին «նախագիծը»։ Սակայն այդ նախագիծը, որը նաեւ իշխանության շուրջ համախմբման մասին կետ էր պարունակում, ինչպես ինքը Տեր-Պետրոսյանը հավաստիացեց, «չանցավ», «անցավ» հայտարարության այն տեքստը, որը հրապարակվել է վեհարանում տեղի ունեցած առաջին եւ, ինչպես երեւում է, վերջին հանդիպումից հետո։ Այդ հայտարարության մեջ էլ, ի դեպ, բառ անգամ չկա իշխանություն-ընդդիմություն երկխոսություն սկսելու մասին, այլ ընդամենը նշված է հանդիպումները շարունակելու որոշման մասին։

Այնպես որ, Տեր-Պետրոսյանի՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին ուղղված կշտամբանքը՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսության կայացման հնարավորությունը վիժեցնելու վերաբերյալ, մեղմ ասած, անհիմն է, քանի որ հնարավոր չէ վիժեցնել մի բան, որը միս ու արյուն չի ստացել, վերացական՝ «բարի ցանկությունների» մակարդակում է։ Այդ հանդիպումից դուրս եկած սուբյեկտներից մեկն առաջինը վիժեցրեց երկխոսության հնարավորությունը, քանի որ պարզվեց, որ դեկոնսոլիդացիայի ջատագով է, քարը փեշից չի թափել. շարունակում է պահանջել իշխանության հրաժարականը։ Թե որքանով է նման դիրքորոշումը տեղավորվում «կառուցողական երկխոսություն» ասվածի տակ, թող դատեն երկխոսության չկայացման մասին գանգատվողները։ 

Ի դեպ, այն, որ վեհարանի հանդիպման մասնակիցներն ի սկզբանե այլ օրակարգ են հետապնդել, եւ այն ամենեւին էլ երկխոսության մասին կետ չի ներառել, ապացուցվում է նաեւ նախկին նախագահների հանդիպման գաղափարի հեղինակ, «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանի հետեւյալ դիտարկմամբ․ «Ըստ Տեր-Պետրոսյանի պատկերացումների՝ այդ ֆորմատը (վեհարանում հանդիպումները -խմբ․ ) ստեղծվել է ընդդիմություն-իշխանություն երկխոսություն կազմակերպելու համար, դա իր պատկերացումն է: Ֆորմատի նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օրակարգ ձեւավորելն է»։ Կարծում ենք՝ ամեն ինչ պարզ, հասկանալի լեզվով ասված է, լրացուցիչ պարզաբանման կարիք չկա։      

Հարկ է շեշտել, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Փաշինյան-նախկին նախագահներ հնարավոր հանդիպմանը, նշել է, որ եթե լինի նման առաջարկ (պաշտոնապես նման առաջարկ չի հնչել), ապա, իր կարծիքով, վարչապետը կընդունի հանդիպման առաջարկը։

Այժմ անդրադառնանք Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե «Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը»։ Հնարավոր չէ չհամաձայնել Առաջին նախագահի՝ Քոչարյանին վերաբերող դիտարկմանը․ այո՛, վերջինիս նպատակն ամեն գնով ռեւանշի հասնելն է, այլ հարց է, թե որքանով է նրա այդ փափագը տեղավորվում քաղաքական պայքարի դասական կանոնների համատեքստում, կանոններ, որոնցով, ի դեպ, առաջնորդվում էր նաեւ Տեր-Պետրոսյանը՝ սկսած 2007 թվականից, երբ քաղաքական ախտորոշումներ էր տալիս գործող ռեժիմին՝ «վերից վար կոռումպացված», «հանցագործ», «լիովին մաֆիոզ», ապա եւ առաջադրվում ՀՀ նախագահի թեկնածու՝ տապալելու թաթար-մոնղոլական խաների պես երկիրը մեջ-մեջ արած կառավարիչներին՝ իշխանությունը վերցնելու նպատակով։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ, այո՛, ամեն կերպ, եթե կուզեք, մարդկային կյանքերի գնով պահեցին իշխանությունն ու այդպես պահած այն  տարան, հասցրին մինչեւ 2018 թվականը՝ անտեսելով իր՝ Առաջին նախագահի մի քանի տասնյակ բարոյախրատական ելույթներն ու պեսիմիստական վերլուծությունները երկրին սպառնացող արհավիրքների ու աղետների մասին։ Ժողովրդից խլված իշխանությունը Սերժ Սարգսյանին հաջողվեց պահել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «քաղաքական չարիք» անվանելու գնով, քանի որ վերջինիս հետ դաշնակցած Լեւոն Տեր-Պետրոսյանին այդպես էլ չհաջողվեց կյանքի կոչել իշխանության տապալման մի այնպիսի հավակնոտ ծրագիր, որը պատմությանը հայտնի է բուժուադեմոկրատական չստացված հեղափոխություն անվամբ։ 

Ինչեւէ, անցյալը թողնենք անցյալում ու գանք մեր օրեր, անդրադառնանք Առաջին նախագահի կշտամբանքի երկրորդ հասցեատիրոջը՝ Նիկոլ Փաշինյանին, որը, ըստ նրա, ամեն գնով փորձում է պահել իշխանությունը։ Այդ իշխանությունը, ինչպես ընդդիմադիր գործիչներից մեկն է սիրում կրկնել՝ «Փաշինյանն իր հոր տնից» չի բերել, որ ուզած ժամանակ հանձնի կամ նվիրի, այլ ստացել է դրա միակ տիրոջից՝ ժողովրդից, հետեւապես պարտավոր է պահել իրեն վստահված իշխանությունը, ընդ որում՝ որքան հնարավոր է՝ պինդ։ Այսինքն՝ սահմանադրական բոլոր միջոցներով։ Նույնքան պինդ, որքան, ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պահեց ժամանակին, երբ հայ ժողովրդին 30 տարի առաջ կրկին պատուհասել էր պատերազմը, երկրում անառողջ մթնոլորտ էր, ընդդիմությունն օրհասի ժամին նորից փողոց էր դուրս եկել, հայրենիքը կորցնելու մասին էր հերթական անգամ գուժում ու «Լեւոն, հեռացիր» գոչում՝ պահանջելով վերջինիս «անհապաղ կամավոր հրաժարականը»։ 

Ինչպես վարվեց այդ ժամանակ Առաջին նախագահը, որքան հիշում ենք՝ հրաժարական չտվեց, այլ ամեն կերպ պահեց, պահպանեց 1 միլիոն 300 հազար մարդու իրեն վստահած իշխանությունը։ Ավելին՝ իր «կամավոր հրաժարականի» պահանջով նախագահական նստավայր եկած ընդդիմադիրներին մեղադրեց (առկա է դա փաստող տեսագրություն) արկածախնդրության համար՝ հայտնելով, թե դավաճանած կլինի իրեն ընտրողներին, եթե մի քանի հազար հոգու պահանջով հրաժարական տա՝ գնա «դասալքության»։ 

Արդ, երբ Տեր-Պետրոսյանը խոսում է Փաշինյանի կողմից իշխանությունն ամեն գնով պահելու մասին, տպավորություն է, թե «մեղադրում է դավաճանության եւ դասալքության չդիմելու համար»։

Եկել է իսկապես հազարապատիկ լրջանալու պահը։ 

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5078 դիտում

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը