Նման տեսանյութերը պատահական չեն հրապարակ նետվում, ու մենք «քթներից պետք է բերենք». Սաֆարյան

«Աշխարհում բազում ազնիվ մարդկանց ցնցած տեսանյութը առաջինը չէ, որը դիտելիս քեզ թվում է, թե սիրտդ շուտով կկանգնի թշնամու անասնականության անսահմանությունից: Պատերազմի օրերին «Թվիթեր»-ում ադրբեջանական արտաքին հետախուզության տարբեր չմարդիկ միտումնավոր բերում էին, գրառմանս ներքո տեղադրում տելեգրամ ալիքների հայտնի տեսանյութերը՝ հոգեբանորեն ազդելու նպատակով»։

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի իրականացրած՝ հայ ռազմագերիների խմբակային գնդակահարության տեսանյութին՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ նման տեսանյութերը պատահական չեն հրապարակ նետվում, և այժմ էլ, ցավից կծկված, ատամներ սեղմելով, ռազմավարական համբերությամբ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է թշնամին հրապարակել մի բան, որը պատերազմական հանցագործություն է որակվում, և «որի տակից պետք է դուրս գալ»:

«Համարձակվում եմ հետևյալ երկու վարկածները առաջ քաշել․

Վարկած 1․ Սեպտեմբերյան լայնամասշտաբ ագրեսիայից հետո ռիսկի վերջին գնահատականում հանգամանորեն նկարագրել էի, որ Վաշինգթոնում, ըստ էության, ժամանակ է դրվել հայ-ադրբեջանական բանակցությունների, հոկտեմբերին Փաշինյան-Ալիև հանդիպում նշանակելու և կարճ ժամանակում «խաղաղության պայմանագիր» պատրաստելու համար։

Գրիգորյան-Հաջիև հանդիպումը դրա համար էր։

Մինչդեռ Ադրբեջանը ամենևին շահագրգռված չէ դրանում, ինչը ցույց տվեց ՄԱԿ-ում վարչապետ Փաշինյանի ելույթը․․․ Միջազգային փաստաթղթերի, նորմերի ու իրավունի շրջանակում Ալիևը միջանցք չի ստանում, Արցախի հարցը չի փակվում, Հայաստանի հետ բանակցություններում զրկվում է Երևանի վրա ճնշում գործադրելու լծակներից, Արցախի հարցում Ռուսաստանի հետ հայտնվում է ավելի խոր պրոբլեմի մեջ, քան անգամ Երևանը․․․ Մինչդեռ առանց դրա Ալիևը գոնե պատառ-պատառ, դիրք առ դիրք նվաճում է Հայաստանից, ու առայժմ հաջողվում է պահպանել․․․ Դեռևս․․․

Գրել էի՝ Բաքվին պետք է, որ մեկ ուրիշը տապալի բանակցությունները, որպեսզի խուսափի անցանկալի բանակցություններից․․․: Ահա, հրապարակվում է տեսանյութը, որը որոշ առումներով բերում է հայ հանրության շրջանում ակնկալված ռեակցիան՝ հրաժարվել «խաղաղության» դիսկուրսից և մերժել Բաքվի հետ բանակցությունները․․․

Ես կարծում եմ՝ չպետք է անել այն, ինչին դրդում է թշնամին։ Սա, իհարկե, չի նշանակում, թե դիսկուրսը պետք է շարունակել ամեն գնով խաղաղություն մուրալու տոնայնությամբ։ Անշուշտ, հռետորաբանության մեջ շատ բան պետք է փոխվի։

Վարկած 2․ Ըստ զինվորականության վստահելի աղբյուրների՝ չնայած սեպտեմբերյան լայնամասշտաբ ագրեսիայում զոհերի մեծաքանակությանը՝ հայոց բանակը լուրջ հակահարված է տվել թշնամուն, որը անակնկալ է եղել Ալիևի համար։ Ի վերջո, այլևս կասկածից վեր է, որ Հայաստանի հարավը սարսափեցման տակ հայաթափելու ու միջանցք կտրելու լուրջ պլան է եղել, որին չեն հասել․․․ Չեն հասել առյուծ տղերքի կյանքի ու պայքարի գնով։ Թշնամին նկատում է, որ Հայոց բանակը վերականգնվում է 44-օրյա պատերազմի տրավմայից։

Այժմ ծայրահեղ անհրաժեշտություն է առաջացել հոգեբանորեն ընկճել հայ մարդուն, տղամարդուն, մարտիկին, որը կարող է բարբարոսության ստրատեգիայով՝ կոնկրետ այդպիսի տեսանյութերով։

Մնացածը դուք որոշեք, թե ինչպես պետք է արձագանքենք մենք։ Այն, որ քթներից պետք է բերենք, դա հաստատ՝ միջազգայնորեն, թե տեղում»,- գրել է Սաֆարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2648 դիտում

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է