14 տոկոս աճը բավականին դրական ցուցանիշ է. տնտեսության ո՞ր ոլորտներն են տուժում սահմանային լարումների հետևանքով

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի համոզմամբ՝ 8 ամսվա ընթացքում 14 տոկոս տնտեսական աճը բավականին դրական ցուցանիշ է, ինչպես նաև՝ վերջին երեք ամսվա ընթացքում միջինում 19 տոկոս գրանցված տնտեսական աճը: Ըստ նրա՝ սա ազդելու է և՛ բնակչության եկամուտների, և՛ բյուջետային եկամուտների աճի վրա:

Հիշեցնենք՝ օրերս Կառավարության նիստի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ, ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների տվյալներով, Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս:

Հրանտ Միքայելյանը ոուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մի շարք հայերի և ռուսների ՀՀ գալը տնտեսական առումով դրական է գնահատում:

«Տնտեսական աճը հիմնականում կապված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ, որոշ ոլորտներում ներգաղթն իր դրական ազդեցությունն ունենում է: Օրինակ՝ մանրածախ առևտուրը մոտ 3 տոկոսով աճել է, իսկ մեծածախը՝ 30-40 տոկոսով: Աճում են նաև ֆինանսական ծառայությունները, օրինակ՝ բանկային ոլորտը, տեսնում ենք տրանսֆերների շոշափելի աճ, մոտ 8 անգամ հունիս-հուլիս ամիսների ընթացքում, ինչպես նաև նկատելի է ներքին առևտրի ավելացումը: Տնտեսության վրա դրական ազդակները, կարծում եմ, դեռ կշարունակվեն»,- ասում է նա:

Ըստ զրուցակցի՝ սեպտեմբերին Ադրբեջանի մի քանի ուղղություններով սկսած հարձակումը, չնայած որ անմիջապես ուղղված էր Հայաստանի սահմաններին, տնտեսության վրա շատ մեծ ազդեցություն չունեցավ. «Պատճառն այն է, որ խոցվել են այնպիսի շրջաններ, որտեղ տնտեսական ակտիվության գեներացման տոկոսն այնքան էլ մեծ չէ: Սեպտեմբերին և հոկտեմբերին հավանաբար կունենանք նույն տնտեսական ակտիվության պատկերը, ինչն ունեցել ենք նախորդ ամիսներին»:

Միքայելյանի խոսքով, սակայն, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել են մի շարք ոլորտներ:

«Ամենաշատը տուժել է ներքին տուրիզմը, հատկապես՝ Հայաստանի հարավային տարածքները, արտաքին առևտուրը, հատկապես՝ հարավասիական ուղղությամբ: Կունենանք որոշակի նվազեցում ներքին ներդրումների, հատկապես՝ շինարարության ոլորտում, քանի որ շինարարության ոլորտը երկարատև ներդրումներ է ենթադրում, իսկ նման անկայուն իրավիճակում մարդիկ խուսափում են տարատեսակ ներդրումներ կատարել: Ազդեցություն կլինի նաև հանքարդյունաբերության վրա, քանի որ այն հիմնականում կենտրոնացված է Սյունիքում, ինչպես նաև՝ գյուղատնտեսության ոլորտը որոշակի չափով կտուժի: Ճիշտ է, գյուղատնտեսությամբ հիմնականում զբաղվում են Արարատի և Արմավիրի մարզում, սակայն տուժած մարզերում նույնպես որոշակի չափով գյուղատնտեսությունը զարգացած է»,- նկատում է տնտեսագետը:

Հարցադրմանը՝ նման պայմաններում պետությունը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի՝ տնտեսության բնականոն գործունեությունը հնարավորինս ապահովելու համար, վերջինս ընդգծում է՝ պետության հիմնական մարտահրավերն անվտանգային է և ամբողջ ջանքերը պետք է ուղղի անվտանգային մարտահրավերների լուծմանը:

«Հնդկաստանից զենքի գնումն այս մասով դրական եմ գնահատում, ակտիվացումը գործընկեր պետությունների հետ նույնպես դրական եմ համարում: Այս ոլորտում շատ մեծ պոտենցիալ կա, սակայն մյուս կողմից էլ կան բազմաթիվ չարված գործեր: Ադրբեջանի հետ խաղաղությունը, որպես օրակարգ և գործողությունների ծրագիր, իմ կարծիքով, հաջողությամբ չի պսակվի, քանի որ խաղաղության մասին Ադրբեջանը բազմաթիվ անգամներ իր դիրքորոշումը հայտնել է, իր վարած քաղաքականությունն էլ տեսնում ենք»,- նշում է նա:

Խոսելով բիզնեսի մասին՝ զրուցակիցը ասում է՝ արտաքին քաղաքականության անկայունության պայմաններում այն տուժում է. «Ադրբեջանի համար հարձակման յուրաքանչյուր գին պետք է բարձր լինի: Արտաքին գործընկերների մոտ պետք է բարձրացվի այն հարցը, որ Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի, և, զուգահեռ դրան, Հայաստանին հատկացվի տնտեսական, ռազմական ու քաղաքական օգնություն»:

Տպել
2438 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել