Երևան
12 °C
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերաբերյալ օրերս լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էր հոդված, որը, ըստ ՊՈԱԿ-ի, առնչություն չունի իրականության հետ և կեղծիք է:
Այս մասին ասվում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած պարզաբանման մեջ:
Hraparak.am լրատվական կայքում և «Հրապարակ» օրաթերթում հրապարակվել է ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութը, որտեղ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերաբերյալ, ի թիվս պիտակավորումների և ոչ կոռեկտ ձևակերպումների, տեղ են գտել կեղծ տեղեկատվություն և իրականությանը չհամապատասխանող պնդումներ։
Հոդվածում նաև նշվում է, որ «...միակ տեսանելի բանը, որ անում է (ՀԿՏԿ ՊՈԱԿ-ը)՝ սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում եւ սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ»:
Հիշյալի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանի տարածած պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Հրապարակման առնչությամբ հայտնում եմ, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և առավել ևս իրականացրել նման հանձնարարություններ ու չի զբաղվում վերոնշյալ արատավոր գործունեությամբ, նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է ոչ միայն իմ՝ որպես տնօրենի, այլև Կենտրոնի աշխատակիցների համար։ Հետևաբար հիշատակված նյութում ներկայացված տեղեկատվությունն ամբողջովին կեղծ է ու չի համապատասխանում իրականությանը։
Բացի այդ, տեղեկացնում եմ, որ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ աշխատանքներ ու կարևոր գործառույթներ, որոնք թափանցիկ և ՏԵՍԱՆԵԼԻ են ՀՀ քաղաքացիների, առավել ևս՝ լրատվամիջոցների համար։ Թվեմ դրանցից մի քանիսը.
• Կենտրոնն իրականացնում է ՀՀ կառավարության նիստերի, փոխվարչապետների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ անցկացված պաշտոնական հանդիպումների, խորհրդակցությունների արարողակարգային նկարահանումը, լուսանկարահանումը, մոնտաժը, տարածումը։
• Կենտրոնն իրականացնում է «Հրապարակում» հաղորդման, «Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարի, «Արձակուրդը Հայաստանում», «Ընտրի՛ր հայկականը» նախագծերի նկարահանումը, հանդիսանում է «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա համերգ-մրցանակաբաշխության կազմակերպման պատասխանատու ստորաբաժանումը։
• Կենտրոնը վարում է սոցիալական ցանցերում ՀՀ կառավարության պաշտոնական հարթակները՝ մշակելով հրապարակումների բովանդակությունը (Ֆեյսբուք, Յութուբ, Տելեգրամ, Ինստագրամ, Թվիթեր): Պատրաստվում և տարածվում են կառավարության որոշումների, ծրագրերի և միջոցառումների, դրանց արդյունքների վերաբերյալ իրազեկող ֆոտոշարքեր, ինֆոգրաֆիկաներ, անիմացիոն հոլովակներ։
• Կենտրոնը վարում է մի շարք լրատվական հարթակներ, որոնք օտար լեզուներով հակազդում են հակահայկական քարոզչությանը, արտաքին լսարանին ներկայացնում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները։
• Կենտրոնն իրականացնում է փաստագրման և արխիվացման աշխատանքներ՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության դրսևորումների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների արձանագրման հետ։ Փաստագրված նյութերի հիման վրա իրականացվում է խորհրդատվություն պետական գերատեսչությունների հետ։ Պատրաստվում են փաստագրական ֆիլմեր, հոդվածներ և այլ նյութեր, որոնք հասանելի են համացանցում։
• Կենտրոնի ներքո գործում է «Օրբելի» վերլուծական կենտրոնը, որի շրջանակներում փորձագիտական մակարդակով համագործակցություն է ծավալվում ռուսական, եվրոպական, տարածաշրջանային (Իրան, Վրաստան) փորձագիտական կենտրոնների հետ։
• Կենտրոնը ճգնաժամային իրավիճակներում իրականացնում է պաշտոնական տեղեկատվության մշակման ու տարածման միջոցառումներ։ Վերջին տարիներին, համաճարակային իրավիճակով պայմանավորված, իրականացվում է հակահամաճարակային կանոնների, պատվաստումների խթանման և կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման միջոցառումների վերաբերյալ ֆիլմերի, հոլովակների, ինֆոգրաֆիկաների և այլ հանրամատչելի նյութերի պատրաստում ու տարածում։
• Բացի այդ, իրականացվում է ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, վրացերեն լեզուներով տարածաշրջանային և միջազգային լրատվամիջոցների օպերատիվ մշտադիտարկում, տեղեկանքների և զեկույցների պատրաստում, զեկուցում համապատասխան գերատեսչություններին և պաշտոնյաներին (աշխատանքի այս մասը մեծ մասամբ հրապարակային չէ)։
Այս և բազմաթիվ այլ գործառույթներ, որոնց թվարկումն անհարկի կերկարացնի սույն նամակի ծավալը, գերակշիռ մասով տեսանելի են հանրության և հատկապես լրատվամիջոցների համար։ Հետևաբար Ձեր ղեկավարած լրատվամիջոցը ոչ միայն տարածում է սուտ տեղեկատվություն՝ զրպարտելով և Կենտրոնին վերագրելով իրականությանը չհամապատասխանող արատավոր երևույթներ, այլ նաև կատարում է կեղծ պնդում Կենտրոնի կողմից կատարվող տեսանելի աշխատանքների մասով։
Հաշվի առնելով վերոգրյալը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթների համաձայն, հետևողականորեն պահանջում եմ Hraparak.am լրատվական կայքում և «Հրապարակ» օրաթերթում հրապարակել հերքում վերոնշյալ մեջբերված ձևակերպումների առնչությամբ և հրապարակել Կենտրոնի պատասխանը»:
Նշենք, որ պատասխանն արդեն հրապարակվել է Hraparak.am կայքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT