Փոխվարչապետը ծանոթացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն օգոստոսի 31-ին Շիրակի մարզում էր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Նախքան մարզ հասնելը, փոխվարչապետի առաջին կանգառը եղել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ 18.7 կմ հատվածի կառուցման աշխատանքների շինարարական հրապարակը, որտեղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և կապալառու ընկերության ինժեների ու շինարարի հետ ներկայացրել են կատարվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Թալին - Լանջիկ հատվածի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2022թ․-ի սեպտեմբերին, իսկ կահավորման և գծանշման աշխատանքները՝ 2022 թ․-ի նոյեմբերի ընթացքում։

Շիրակի մարզում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում, փոխվարչապետ Մաթևոսյանին դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Փոխվարչապետն ու մարզպետը շրջել են տարածքում, շինարարության պատասխանատուների հետ քննարկել աշխատանքների ընթացքի ու որակի հետ կապված մի շարք հարցեր։ Նշենք, որ շուրջ 27,5կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները, ըստ նախնական հաշվարկի, կավարտվեն 2023թ․-ի դեկտեմբերին։

Այցի հաջորդ վայրը 4.9 կմ երկարությամբ Հոռոմ - Արթիկ - Ալագյազ հանրապետական նշանակության հիմնանորոգվող ճանապարհահատվածում էր, որի աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Ներկայում իրականացվում են գոյություն ունեցող ծածկի քանդման, ճանապարհային ծածկի տեղադրման, մայթերի կառուցման, երթևեկելի մասի ջրահեռացման, ինչպես նաև գոյություն ունեցող խողովակների վերատեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսված է ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին:

Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված ջրահեռացման համակարգը զուգահեռ նորոգելու հետ։ Հարցի լուծման ուղիները գտնելու նպատակով փոխվարչապետ Մաթևոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ։
Հաջորդիվ, փոխվարչապետն այցելել է Ազատանի թիվ 2 դպրոցի կառուցման շինհրապարակ։ Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակում։

Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 380 աշակերտի համար: Ազատան համայնքի միջնակարգ դպրոցը բաղկացած է տարբեր տարածքներում գտնվող 2 մասնաշենքերից, որոնցից առաջինը կառուցվել է 2000-ական թվականներին, գտնվում է բարվոք վիճակում, իսկ 2-րդ մասնաշենքն անմխիթար վիճակում է։

Ծրագրի շրջանակում որոշվել է պահպանել 1-ին մասնաշենքը և դրա հարևանությամբ կառուցել նոր մասնաշենքեր՝ ունենալով մեկ ամբողջական դպրոցական համալիր։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ շինարարությունը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 12-ին և կտևի 2 տարի։

Մարզային այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետը եղել են նաև «Ազատամարտիկների պանթեոն»-ում, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ են խոնարհել անմահ հերոսների շիրմներին:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին։ Նշենք, որ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրով, 2021 թվականին մեկնարկել են Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի 46 երեխայի համար նախատեսված 2 խմբասենյակով մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 74 մլն 122 հազար դրամ է։

Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգում ևս ակտիվ շինարարություն է իրականացվում։ 7,2 հա տարածք ունեցող Բարեկամության այգու ընդհանուր տարածքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից բարեկարգվող տարածքում կառուցվելու է ոռոգման և խմելու ջրի ցանց, հիմնանորոգվելու են կոյուղագծերը, կառուցվելու է ջրահեռացման համակարգ, բարելավվելու է էլեկտրականության համակարգը, հիմնանորոգվելու է լուսավորման ցանցը, այգու մուտքերի մոտ կառուցվելու են թեքահարթակներ և այլն։

Նախապես կնքված համաձայնագրի հիման վրա՝ Գյումրու համայնքը կառուցապատված տարածքը հանձնելու է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամին (ՏՈՒՖ)՝ շահագործման և պահպանման նպատակով։ Վերոնշյալ աշխատանքներին զուգահեռ, ՏՈՒՖ-ն իրականացնում է ճարտարապետական-նախագծման, զբոսայգու ժամանցային հատվածում նախատեսված կարուսելների և սարքավորումների ձեռքբերման, միջազգային փորձի ուսումնասիրության աշխատանքներ և այլ մասնագիտական հետազոտություններ։

Փոխվարչապետի վերջին կանգառը «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ նոր սպորտային համալիրի կառուցման շինհրապարակում էր։ Սպորտային համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսվում է 2025 թվականին:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Այցի ընթացքում, խոշորացված Արթիկ և Ախուրյան համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրների լուծման նպատակով, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային զարգացման հիմնադրամին հանձնարարել է «Ենթակառուցվածքների բարելավում՝ տեխնիկական վերազինման միջոցով» ենթածրագրի շրջանակում համայնքներին ապահովել անհրաժեշտ տեխնիկայով՝ միաժամանակ համայնքապետերին հանձնարարելով տեխնիկան օգտագործել բոլոր բնակավայրերի կարիքների համար։

Տպել
806 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան