Երևան
12 °C
Խորհրդարանական ընդդիմությունը, որը վերջին ամիսներին, ըստ էության, սեփական կամքով դարձել էր արտախորհրդարանական՝ անտեսելով այն կարևոր քվեն, որ ստացել էր ՀՀ քաղաքացիներից՝ մաս կազմելու օրենսդիր իշխանության և իրենց ներկայացնելու այնտեղ, հերթական փողոցային ֆիասկոյից հետո որոշել է «վերադառնալ» Ազգային ժողով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Գրառման մեջ նաև ասված է.
«Բայց ինչպես արդեն բազմիցս լսել ենք, վերադառնում է «սեփական օրակարգով»: Անհասկանալի մի ձևակերպում, որը նորից տեղ է թողնում, որպեսզի նրանք կրկին կարողանան ժամանակավոր կամ անժամկետ «լքել» Ազգային ժողովը, երբ պարզ դառնա այդ օրակարգի սին լինելը:
Եվ այսօր ընդդիմությանը հարող մամուլով իբր արտահոսք է տեղի ունենում, և նրանք մեզ բոլորիս ավետում կամ գուժում են, թե որն է իրենց «սեփական օրակարգը»։ Պարզվում Է, որ տեղի է ունենալու քաղաքական ժամավաճառության հերթական սեանսը՝ «վարչապետի իմպիչմենթ» անվանմամբ:
Այն, որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն փայլում իրենց քաղաքական մտքով, կարծես թե այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, բայց որ նրանք նաև տարրական դասարանների մաթեմատիկա էլ չգիտեն, դա կարծես թե նորություն է: Թե ինչպես են նրանք 107 պատգամավորից 35-ով հասնելու իմպիչմենթի, հավանաբար հայտնի է միայն մաթեմատիկայի ընդդիմադիր գուրուներին և հասանելի չէ մեր նման սովորական մահկանացուներին: Իսկ այն թեզը, որը հին ձայնապնակի (старая пластинка) նման արդեն 2 տարի է՝ կրկնվում է, թե ըննդիմությունը իշխանական պատգամավորների է իր կողմը քաշելու, նույնիսկ ծիծաղելի էլ չէ, լացելու աստիճանի տխուր է նման անբովանդակ ու անտաղանդ ընդդիմություն ունենալու տեսանկյունից:
Ինչևէ, այս հերթական քաղաքական շոուն, եթե այն, իհարկե, տեղի ունենա, ավելի շատ միտված է լինելու կրկին ապակայունացնելու ներքաղաքական կյանքը՝ տպավորություն ստեղծելով մեր քաղաքացիների և նաև արտաքին աշխարհի մոտ, որ իշխանությունը կայուն և մոնոլիտ չէ, ինչը, իհարկե, արդեն բազմաթիվ անգամներ հերքվել է: Հետևաբար, ընդդիմությանը անհրաժեշտ է հենց այդ ներքաղաքական ապակայունացման իմիտացիան՝ նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին մեր երկրի դիմակայության իջեցմամբ, ինչին բազմիցս ականատես ենք եղել, և նրանց չի հետաքրքրում ինքնին գործընթացը մինչև վերջ տանելը:
Քաղաքական թեժ աշուն, թեժ գարունից ու ամռանից հետո, իհարկե, կլինի, բայց դա չի վերաբերի վերոշարադրյալին:
Աշունը կլինի ավելի թեժ միմիայն արձակուրդային սեզոնից հետո պետական կառավարման ողջ համակարգի, ինչպես նաև տնտեսության ավելի լայն թափով աշխատելու արդյունքում:
Հաճելի հանգիստ բոլորին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT