Ոչ բարեխիղճ տնտեսվարողները, որոնք գումար են աշխատում՝ խաբելով քաղաքացիներին, պետք է տուգանվեն. Արմեն Կոտոլյան

Տևական ժամանակ է, ինչ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պայքար է մղում այն տնտեսվարողների դեմ, որոնք իրենց կայաններում թույլ են տալիս բենզինի և գազի թերլիցքավորման դեպքեր: Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը պնդում է՝ այս և ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների լուծումների համար օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել, որոնք, եթե ոչ ամբողջովին, ապա մեծ մասամբ լուծումներ են առաջարկում:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքների, առկա խնդիրների և ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է կառույցի ղեկավար Արմեն Կոտոլյանի հետ:

- Պարոն Կոտոլյան, արդեն 4 տարի է, ինչ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինի ղեկավարն եք, ի՞նչ բարեփոխումներ եք հասցրել իրականացնել այս ընթացքում:

- Փոփոխությունները շատ են, առկա բարեփոխումները՝ նույնպես: Կարևորներից մեկը, որի մասին կցանկանայի խոսել, հեղուկ գազն է, քանի որ ժամանակին հեղուկ գազի մասով տեսչական մարմինը չուներ ընդհանրապես որևէ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն, ինչը, բնականաբար, խնդիրներ էր առաջացնում: Մենք օրենսդրական փոփոխություն ենք իրականացրել, ըստ որի՝ տնտեսավարողները վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա պարտավոր են տեղեկատվություն փակցնել վառելիքի անվանման և նպատակային նշանակության վերաբերյալ: Գործընթացը սկսել ենք 2019 թվականից, իրականացրել չափագիտական վերահսկողություն, մինչ այդ՝ ոչ մի մարմին չէր իրականացնում տվյալ ստուգումը: Ինչպես նաև սկսեցինք ստուգել հեղուկ գազի որակը լաբորատոր հետազոտությունների միջոցով: Հեղուկ գազը լինում է 2 տեսակի. կոմունալ կենցաղային հեղուկ գազ և ավտոմոբիլային: Որակապես առաջինը զիջում է երկրորդին: Այժմ տնտեսավարողները պետք է հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակների վրա անպայման գրեն, թե ինչ հեղուկ գազ են իրենք վաճառում, որպեսզի քաղաքացին էլ իմանա՝ ինչ է գնում: Մենք էլ ստուգումներ ենք իրականացնում: Օրինակ, եթե գրված է՝ հեղուկ գազը ավտոմոբիլային է, տեսչականը ստուգումներ է իրականացնում, պարզում՝ եթե տնտեսվարողը խաբում է, ապա այդ դեպքում վերջինս տուգանվում է:

- Որքա՞ն են այս դեպքում տնտեսավարողները տուգանվում:

- Ժամանակին տուգանքի չափը կազմում էր 50-100 հազար դրամ, բայց հասկանում եք, որ այս գումարը տնտեսավարողի համար մեծ դեր չի կարող խաղալ: Մենք փոփոխություն իրականացրինք նաև այս մասով: Եթե խախտումը չափագիտական է, այսինքն՝ թերլիցքավորում է կատարվել, ապա տուգանքը կազմում է 500 հազար դրամ, նույն խախտումը 1 տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 1 միլիոն դրամ: Որակական խախտումների դեպքում տուգանքը 1 միլիոն դրամ է, կրկնվելու դեպքում՝ 2 միլիոն դրամ: Կրկնակի դեպքեր դեռ տեղի չեն ունեցել:

- Այսինքն՝ կարո՞ղ եք արձանագրել, որ տեսչական մարմնի՝ գազի և բենզինի թերլիցքավորման դեմ տարվող պայքարն արդյունք է տալիս:

- Այո, իհարկե, տալիս է: Խախտումների թվերը էական փոփոխվել են: Դրա վրա ազդել է նաև ևս մեկ այլ օրենսդրական փոփոխություն: Մինչ 2019 թվականը կարգն այսպիսին էր. տեսչական մարմինը երեք օր առաջ տնտեսվարողին տեղեկացնում էր, որ գնալու է ստուգումների, գնում էին, բնականաբար, ոչ մի խախտում չէին արձանագրում, քանի որ տնտեսավարողները այդ ընթացքում բոլոր խնդիրները վերացրած էին լինում: Օրենսդրական փոփոխությամբ այդ պահանջը հանվեց: Հետո մեկ այլ խնդրի բախվեցինք: Մինչ որևէ լցակայանում ստուգումներ իրականացնելը՝ լցակայանի տնօրենը կամ պատասխանատուն պետք է ստորագրեին ստուգման ակտ, որպեսզի տեսչական մարմնի աշխատակիցները կարողանային իրենց աշխատանքն իրականացնել: Տնտեսվարողներն էլ ասում էին՝ տնօրենը այստեղ չէ, կգա, օրինակ, 6 ժամից: Դե, բնականաբար տեսչականի աշխատակիցը չէր կարող այդքան սպասել, ու ամեն անգամ այս պատմությունը կրկնվում էր: Մենք այդ պահանջն էլ հանեցինք: Այժմ առանց որևէ ծանուցման և ստորագրության տեսչական մարմնի աշխատակիցները գնում են, ստուգումներ իրականացնում, տուգանում են և ակտը տալիս աշխատակիցներին: Այս քայլից հետո մենք հասկացանք, որ պատկերն այն չէ, ինչ տեսնում էինք նախկին օրենքի ժամանակ: Խախտումները բավականին շատ են լինում:

- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում բաշխիչ կայանների վրա՝ վարորդին տեսանելի հատվածում, մեկ ամիս ժամկետով փակցվելու է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» վերտառությամբ ցուցանակ: Արդյոք տվյալ գործիքակազմը արդյունավետ կլինի՞ թերլիցքավորման դեմ պայքարում:

- Այո, կարծում եմ՝ արդյունավետ կլինի: Քաղաքացին կիմանա, որ տվյալ տնտեսվարողը բարեխիղճ չէ և խաբում է իրեն: Ինչո՞ւ պետք է տնտեսվարողը քաղաքացու գրպանի հաշվին շահույթ ստանա: Որքան խաբել է, թող վնաս կրի: Ես բազմիցս ասել եմ՝ բոլոր բարեխիղճ տնտեսավարողները տեսչական մարմնի բարեկամներն են, իսկ ոչ բարեխիղճները, որոնք գումար են աշխատում քաղաքացիներին խաբելով, պետք է այնքան տուգանվեն, որ սնանկ ճանաչվեն և դադարեն այլևս գործել: Վերջերս դատարանից նամակ ստացանք, որ անբարեխիղճ տնտեսվարողներից մեկը սնանկ է ճանաչվել: Նաև մեկ այլ նախագիծ ենք մշակել, որը մի փոքր տեխնիկական լուծումներ է պահանջում: Վառելիք վաճառող տնտեսվարողների մոտ կլինեն QR կոդեր, քաղաքացին, հեռախոսը պահելով այդ կոդի վրա, կիմանա, թե քանի անգամ են այստեղ ստուգումներ եղել, տուգանվե՞լ է արդյոք այդ տնտեսավարողը, թե՞ ոչ, և նա կորոշի՝ օգտվե՞լ այդտեղից, թե՞ գնալ մեկ այլ լցակայան: Այս մասով դեռ աշխատանքներ ունենք տանելու:

Տնտեսվարողների հետ հանդիպումների ժամանակ ինչպիսի՞ խնդիրներն են նրանք հիմնականում բարձրաձայնում:

- Տնտեսվարողներից հիմնականում նույն բողոքն ենք ստանում, այն է՝ տուգանքները չպետք է բոլոր տնտեսավարողների համար լինեն նույնը: Այսինքն՝ վերջիններս նկատում են, որ խոշոր ու մանր տնտեսավարողները տուգանվելիս նույն գումարն են վճարում, ինչն անարդար է: Քանի որ տնտեսավարող կա մեր օրում՝ վաճառում է 100 լիտր բենզին, իսկ մյուսը՝ 10 տոննա, սակայն խախտման դեպքում նույն տուգանքն են վճարում: Այս հարցին որոշեցինք այսպիսի լուծում տալ. խախտում կատարելու դեպքում հաշվի է առնվելու տնտեսվարողի շրջանառությունը: Օրինակ՝ թերլիցքավորման պարագայում կլինի տուգանք 200 հազար դրամ + տուգանք նախորդ եռամսյակի վաճառքի 5 տոկոսի չափով, որակի մասով էլ՝ 200 հազար դրամ + 1 տոկոս: Երկրորդ անգամ կրկնվելու դեպքում կվճարեն կրկնապատիկ:

- Այս տարիների ձեռքբերումներից մեկն էլ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կազմում սեփական լաբորատորիա ունենալն է եղել: Խնդրում ենք մանրամասնել:

- Մինչ սեփական լաբորատորիա ունենալը՝ տեսչական մարմինը վերցնում էր նմուշ՝ օրինակ՝ բենզինի կամ դիզվառելիքի և այդ նմուշն ուղարկում հավատարմագրված կազմակերպությանը, որն էլ իր հերթին հետազոտություն էր անցկացնում, որից հետո նոր մեզ տրամադրում էին պատասխանները: Սա բավականին ժամանակատար և ծախսատար գործընթաց էր: Տարեկան 15 միլիոն դրամից ավելի մենք ծախսում էինք տվյալ հետազոտությունների վրա: Իսկ այժմ այդքան գումար ծախսելով՝ ավելի շատ հետազոտություններ կիրականացնենք, ընդ որում՝ ավելի արագ: 15 միլիոն դրամով տեսչական մարմինն այժմ տասն անգամ ավելի հետազոտություն կարող է իրականացնել, քան առաջ էր: Բացի այդ, մտավախություն ունեինք, որ տվյալ լիցքավորման կայանի տնօրենը կարող էր ինչ-որ կերպ տվյալ մասնավոր ընկերությունում ծանոթներ գտնել, և ծանոթի միջոցով իրեն ցանկալի արդյունքները կգրվեին հետազոտության պատասխաններում: Իսկ մեր սեփական լաբորատորիայում այդ ռիսկը գրեթե չեզոքանում է: Այժմ նախնական ունենք բենզինի, դիզվառելիքի և թանկարժեք մետաղների հետազոտությամբ զբաղվող լաբորատորիա:

- Հանրության որոշ հատվածի մոտ կա ձևավորված կարծրատիպ, թե Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը զբաղվում է միայն գազաբենզալցակայանների հետ կապված խնդիրներով, սակայն իրականում այդպես չէ: Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը:

- Պատճառը մեկն է՝ մեքենաներից օգտվողները շատ են, բնականաբար, ստացվում է, որ ոլորտի շահառուները նույնպես շատ են, դրանց հետ կապված խնդիրներն ավելի արագ են հանրայնացվում, և այդպես էլ ձևավորվում է նման կարծիք: Սակայն մենք վերահսկում ենք շատ ու շատ այլ կարևոր ոլորտներ՝ խաղալիքներ, հագուստ, կենցաղային իրեր, կահույք, օծանելիքակոսմետիկ պարագաներ, ցածրավոլտ և բարձրավոլտ սարքավորումներ և այսպես շարունակ 30-ից ավելի ոլորտ: Բայց ցանկանում եմ նշել, որ մեզ համար շատ կարևոր է խաղալիքների ոլորտը, քանի որ այն անմիջապես կապված է փոքրիկների առողջության հետ: Պարբերաբար խանութներում ստուգումներ ենք իրականացնում: Այս պահին փորձում ենք խաղալիքների հետազոտության սեփական լաբորատորիա ունենալու համար էլ ֆինանսներ հայթայթել, որպեսզի է՛լ ավելի մեծ քանակով խաղալիքներ հետազոտվեն: Նաև ակտիվ աշխատում ենք արտադրական կանեփի մասով: Այս կանեփի մեջ չկա հոգեմետ տարր, դրանից ստանում են յուղեր, թել, թուղթ, անասնակեր: Տեսչական մարմնի աշխատանքն այս ոլորտում վերահսկողությունն իրականացնելն է, որպեսզի թույլ չտանք քաղաքացիները արտադրական կանեփի անվան տակ սկսեն աճեցնել մարիխուանա: Դրանք աճեցվելու են հատուկ տարածքներում, որոնց ցանկը մենք ունենք, պարբերաբար ստուգումներ են լինելու:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9075 դիտում

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ԱՄՆ խոշոր ռազմական բազան բարձր պատրաստվածության վիճակի է բերվել

Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք փոխանցել Իրանին. Մեդվեդև

Հայաստանում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել

Դիտարկվել է Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման ընթացքը

Դոհան իրեն իրավունք է վերապահում իրանական ագրեսիայից հետո պատասխան միջոցներ ձեռնարկել

Իրանն անպատասխան չի թողնի իր տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ որևէ ոտնձգություն. ԻՀՊԿ

Թրամփը շտապ կերպով ազգային անվտանգության նիստ է հրավիրել

5-րդ շարասյունը ճաքեր է տալիս. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել Իսագուլյանի մասնակցությամբ

Այլընտրանք չկա. Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից. Նիկոլ Փաշինյան

Սամվել Կարապետյանը կմնա ստվերում՝ գորշ կարդինալի նման. Գարգին Բ-ն պետք է հետքայլ անի. Քոչինյան. տեսանյութ

Իրանը վեց հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ. տեսանյութ

Կատարում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին ապաստարաններում մնալու կոչ է արել

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի պատվիրակությունը փորձի փոխանակման ծրագրով Գերմանիայում է. «Իմ Քայլը»

Կատարը ժամանակավորապես փակել է երկրի օդային տարածքը

Հայտնի է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2025-ի դափնեկրի անունը

Տաթևում կրքերը չեն հանդարտվում. վարչական ղեկավարը կալանավորվել է, տուժողների հայրը նոր մանրամասներ է պատմում

Գյումրու «Հացատան» դիմաց կրակոցներ են հնչել. հայտնի մարդկանց անուններ են շրջանառվում. մանրամասներ

Վերականգնվել է Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը Ջրաշեն բնակավայրի հողամասի նկատմամբ

30 հազար 520 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

37-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին. կան տուժածներ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար

Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդն ազատվել է պաշտոնից. վարչապետը որոշում է ստորագրել

Հայաստանի և Վրաստանի ՆԳՆ հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ». աջակցություն ուսանողներին․ տեսանյութ

Զինված ուժերում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր. տեսանյութ

Երևանում իմ մասնակցությամբ վերջին հանդիպումն է լինելու. արժեքավոր է յուրաքանչյուրիդ կարծիքը. Աննա Հակոբյան

Ուրիխանյանը հայտարարել է նոր շարժում սկսելու և Սամվել Կարապետյանին աջակցելու մասին

Հրապարակվել են կադրեր Իրանի Ֆորդու քաղաքից, որտեղ ըստ ԱՄՆ-ի՝ միջուկային օբյեկտ է ոչնչացվել

Մեկնարկել է ամառային զորակոչը. Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 28-ի բանախոսները Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են. ինչպես մասնակցել

Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին

Վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը համագործակցությանը և ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր են քննարկել

ADM Diamonds-ը հերքել է կապը Խաչատուր Սուքիասյանի հետ և իր առնչությունը ՌԴ-ում ադամանդների հափշտակությանը

ՀՀ տարածքում չկա և չի կարող լինել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան». ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 23-ին

Ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ձերբակալվել է նաև Սամվել Դարբինյանի եղբայրը. ՔԿ-ն հայտնել է նրանց ձերբակալության պատճառները

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում