Երբ ներքին գործերի նախարարությունը կսկսի գործել, ռեֆորմի սահմաններում ՀՀ-ում ոստիկանների քանակը կնվազի. Իոաննիսյան

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նիստում քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում համակարգող խմբի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է, որ ՆԳՆ-ի կարիքը Հայաստանում վաղուց է, ինչ զգացվում է:

«Շատերի մոտ թյուր կարծիք կա, թե ոստիկանությունը վերացվելու է, սակայն այն լինելու է նախարարության կազմում: Խնդիրն այն է, որ ոստիկանությունը և՛ քաղաքականություն է մշակում, և՛ անմիջական գործողություններ իրականացնում: Բայց այդպես չի կարող լինել: Քաղաքականության մշակումը և անմիջական ուժային համակարգը պետք է առանձին լինեն»,- մանրամասնում է Իոաննիսյանը՝ օրինակ բերելով պաշտպանության նախարարությունը:

Նրա խոսքով՝ պետք է քաղաքական պատասխանատու մարդ՝ կառույցը համակարգելու համար, իսկ ուսադիրներով պաշտոնյան չի կարող լինել քաղաքական պատասխանատու. «Պատկերացրեք, որ ՊՆ-ն չլիներ, ԳՇ պետը լիներ նաև պաշտպանության նախարար: Դա լավ բանով չէր ավարտվի: Կառույցի նախարարը կարող է լինել մարդ, որը ոստիկանական համակարգից չէ, քանի որ այն քաղաքական պաշտոն է, ինչպես յուրաքանչյուր նախարար»:

Վերջինս, հիշատակելով նախկինում ՀՀ-ում գործող ՆԳՆ-ն, նշում է՝ մենք ընդամենն ունեցել ենք ոստիկանություն, որը կոչվել է ներքին գործերի նախարարություն:

«2003 թվականին ՆԳՆ-ն վերաանվանվեց ոստիկանություն, բայց ֆունկցիոնալ առումներով կառույցը որևէ փոփոխության չենթարկվեց: Այժմ Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների պատմության մեջ ստեղծվում է մի մարմին, որը քաղաքացիական է, բայց իր կառուցվածքում կունենա ստորաբաժանում, որի ղեկավարը քաղաքացիական չէ: Նախարարը զբաղվելու է կառույցի քաղաքականության վարմամբ, ոչ թե ոստիկանների է ազատելու կամ նշանակելու: Օրինակ՝ հանրահավաքներ են տեղի ունենում, ի՞նչ պետք է անի ոստիկանությունը: Ահա, այսպիսի հարցերի շուրջ որոշումներ է կայացնելու ոստիկանապետը, ոչ թե նախարարը»,- ասում է զրուցակիցը:

Ըստ Իոաննիսյանի՝ ռեֆորմի սահմաններում ՀՀ-ում ոստիկանների քանակը նվազելու է, ինչի արդյունքում էլ ավելի կբարձրանա համակարգի արդյունավետությունը:

«Պարեկային ծառայության հիմնմամբ ոստիկանների քանակը պակասեց, բայց էֆեկտիվությունն ավելացավ: Երևանում արտաքին ծառայություն իրականացնում էին ՃՈ-ի առաջին գումարտակը և պարեկապահակային ծառայության Երևանի գունդը: Այժմ այդ երկուսի փոխարեն ծառայություն է իրականացնում միայն պարեկային գունդը, որի անձնակազմն ավելի քիչ է, քան նախկին երկուսինը: Սակայն մայրաքաղաքում խմածության բացահայտումը կրկնակի ավելացել է: Պարզ է, չէ՞, որ մարդիկ չեն սկսել ավելի շատ խմել, այլ պարեկներն է՛լ ավելի էֆեկտիվ են աշխատում: Տաք հետքերով բացահայտումները կրկնակի ավելացել են, հետախուզվող հանցագործների բացահայտումը ավելացել է 500 տոկոսով՝ 6 անգամ ավելի շատ: Ստացվում է, որ թվային քանակով պարեկներն ավելի քիչ են, բայց աշխատում են ավելի արդյունավետ ու լավ»,- նկատում է նա:

Դիտարկմանը, որ նիստի ընթացքում խոսվել է նաև Պարեկային ծառայության մասին, հարցադրմանը՝ ինչպե՞ս է ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդը գնահատում նրանց աշխատանքը ոչ միայն Երևանում, այլ նաև Շիրակի և Լոռու մարզերում, Իոաննիսյանն ընդգծում է՝ մարզերում ֆունդամենտալ փոփոխությունների ենք ականատես լինում. «Իրավիճակն այդ երկու մարզերում փոխվել է: Լոռիում ծառայության առաջին շաբաթում պարեկները տուգանային հրապարակ են տարել Վանաձորի քաղաքապետի, մարզպետի հայրիկի ու օգնականի, Ստեփանավանի քաղաքապետի մեքենաները: Լոռին խախտումներով լի մարզ է, օրինականության ավանդույթներ գրեթե չկան»:

Իոաննիսյանը, անդրադառնալով ոստիկանական համակարգի բարեփոխումներին, ասում է՝ դրանք այդքան էլ չեն ուշացել: Սկսել են 2020-ին, սակայն դանդաղել են կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմի պատճառով:

«Պարեկային ծառայության ընդունելությունը սկսվել է 2020-ի ամռանը՝ կորոնավիրուսի հետ զուգընթաց, հարցազրույցի հանձնաժողովները գործում էին նաև պատերազմի ժամանակ: 2021-ից սկսվեց պարեկների կրթությունը Երևանում, հետո՝ նաև Շիրակում ու Լոռիում: Շուտով Պարեկային ծառայություն կլինի Գեղարքունիքում, Կոտայքում, Արագածոտնում, Տավուշում»,- վստահեցնում է նա:

Հարցադրմանը՝ ոստիկանական համակարգի բարեփոխումների ծրագիրը վերջնականապես ե՞րբ կիրագործվի, և երբվանի՞ց կսկսի գործել ներքին գործերի նախարարությունը, Իոաննիսյանը նշում է՝ հույս ունի՝ այս տարվա ավարտին: 

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4244 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին