Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Նիստում քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ձևավորման ֆունկցիոնալ-կառուցվածքային քարտեզը՝ այդ համատեքստում անդրադառնալով հիմնական գործառույթներին, ստորաբաժանումներին, օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակացույցին և հարակից այլ հարցերի: Նշվել է, որ առաջարկվող մոդելը լրամշակվել է Խորհրդի նախորդ նիստում շահագրգիռ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված փոխադարձ ընդունելի առաջարկներով:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել է ստեղծվելիք ՆԳՆ կառուցվածքին և գործառույթներին, կառավարման և աշխատանքի կազմակերպման հայեցակարգին, աշխատակիցների սոցիալական ապահովության մեխանիզմներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետը, կարևորելով ՆԳՆ ստեղծումը, նշել է, որ Կառավարությունը նախաձեռնել է նշված բարեփոխումը՝ ինստիտուցիոնալ առումով օպտիմալ կառույց ձևավորելու և աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների հուսալի համակարգ ներդնելու նպատակով: Ըստ այդմ՝ այն պետք է ունենա ծախսարդյունավետ և հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել բարձրացված հարցադրումները, մշակել դրանց լուծման առաջարկներ և գաղափարներ՝ առաջ շարժվելով նախատեսված ժամանակացույցով:

Հաջորդիվ, Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարման 2021թ. հաշվետվությունը և առաջիկա 6 ամսվա անելիքները: Նշվել է, որ շարունակական աշխատանքներ են իրականացվել Ռազմավարության առաջնային ուղղությունների՝ Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրման ուղղությամբ. 2022թ. ապրիլին Պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Լոռու և Շիրակի մարզերում: Նախատեսվում է մինչև տարեվերջ ՊԾ-ն գործարկել Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում:

Ակնկալվում է, որ Պարեկային ծառայությունը, համաձայն Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՀՀ-ում ամբողջությամբ ներդրված կլինի 2024թ. ընթացքում: Մեկնարկել է նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկումը՝ Երևան քաղաքում, այժմ արդեն Լոռու և Շիրակի մարզերում, որից հետո՝ փուլային տարբերակով, ստորաբաժանումներ կստեղծվեն ողջ հանրապետությունում: Աշխատանքներ են իրականացվել նաև կրթական, միջազգային համագործակցության ոլորտում, Ոստիկանության ծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների համադրման, համայնքային ոստիկանության գործառութային և օրենսդրական աուդիտի ու այլ ուղղություններով:

Փոխոստիկանապետը զեկուցել է նաև Վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման մասին:

Ներկայացված զեկուցումներն ընդունվել են ի գիտություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1162 դիտում

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում

Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է

Գեղաձորում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է

Հայտնի են Արմավիրի մարզի Բաղրամյան և Նորակերտ համայնքների արդյունքները

Տաշիրը եկավ․ Հարությունյանը արդյունքներ է հրապարակել

Սևարանց, Տանձատափ, Քաշունի, Տաթև, Հալիձոր․ 703 ընտրողից 503-ը՝ 71.5%, ձայն է տվել ՔՊ-ին

Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով. Factor

Դարպասում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է

Շնորհավորում եմ առանց ծեծուջարդի, լցոնումների, ահաբեկումների ընտրությունների անցկացման համար. Ղևոնդյան

Գոմք գյուղում և Աթան բնակավայրում ևս ՔՊ-ն առաջատար է

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Գեղադիր համայնքում 62.88% արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

Շաղատում ևս ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Հայտնի են ևս մի քանի համայնքների արդյունքներ. ՔՊ-ն շարունակում է առաջատար մնալ

Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է

Բայանդուր գյուղում ՔՊ-ն անմրցելի առաջատար է

ՔՊ-ն առաջատար է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները

Թլիկ համայնք․ ՔՊ՝ 89.3%, «Ուժեղ Հայաստան» 0%

Հայտնի են Արին, Աշոցք, Արփենի, Ախուրյան, Ճարակիս համայնքների նախնական արդյունքները

ՔՊ՝ 138, «Ուժեղ Հայաստան»՝ 27 ձայն. Արփենիի և Լանջանիստի նախնական արդյունքները

Սյունիքի Բնունիս գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է

«Պատրա՞ստ եք». Ալեքսանյանը հրապարակել է Սիսիանի Ույծ գյուղի արդյունքները

Ախուրյան բնակավայրում ՔՊ-ն առաջատար է. հայտնի է արդյունքը

Եզդիական Շենկանի բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է

Հայտնի են Սյունիքի մարզի Ձորաստան և Սրաշեն գյուղի նախնական արդյունքները

Հաշվարկի ընթացքում հոսանքազրկման մասին կեղծ տեղեկատվություն տարածող ԶԼՄ-ների նկատմամբ դատական հայց կհարուցվի

Շիրակի մարզի Գառնառիճ գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է. Հարությունյան

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Ժամը 20։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597 քաղաքացի

Վերին Խոտանան գյուղում ՔՊ-ն առաջատար է. Դանիելյան

Աշոցքի Հարթաշեն բնակավայրում քանի հոգի է քվեարկել ՔՊ-ի օգտին

Եզդիական Արևուտ խոշորացված համայնքի Կանչ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է

Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում ժամը 18:00-ի դրությամբ

Ժամը 20։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ

Բարի երեկո, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ․ Պետրոսյան

«Դատը որտեղ ա գնում», «Վլադիկավկազ», «Հարցը կլուծենք, մնում ա մենք մի հատ դփցնենք, ու ֆսյո»․ «Ուժեղ Հայաստան»

Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ բոլոր ընտրատեղամասերի դռները