Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել իրականացված ծրագրերին:



Վարչապետի առաջին կանգառը եղել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ինչպես նաև կատարվել են նոր եռահարկ մասնաշենքի կառուցման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 734 մլն դրամ, որից ավելի քան 513 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Մանկապարտեզ է հաճախում 294 սան։


Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքներին։


Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրն ունի վերանորոգված դպրոց՝ նախատեսված 188 աշակերտի համար։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 190 մլն դրամ։


Վաղարշապատ համայնքում Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Լեռնամերձ բնակավայրում իրականացված գազիֆիկացման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում կառուցվել են 2927.7 գծմ և 3047.4 գծմ գազատարներ, որոնց համար գործադիրը հատկացրել է համապատասխանաբար 21 մլն 956 հազար դրամ և 45 մլն 960 հազար դրամ։


Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Հայթաղ բնակավայրի մանկապարտեզում, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացված 540 քմ մակերեսով վերակառուցման և միահարկ կցակառույցի շինարարության աշխատանքներին։ Մանկապարտեզ է հաճախում 90 երեխա։ Ծրագրի արժեքը կազմում է 233 մլն դրամ, որի 70 % -ը՝ ավելի քան 163 մլն դրամը, հատկացվել է պետբյուջեից։
Մեծամոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Մանկապարտեզ է հաճախում 252 երեխա։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 514 մլն դրամ է, Կառավարության մասնաբաժինը կազմում է 360 մլն դրամ։
Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են Արմավիր համայնքի Տ-3-8 /Մ-5/-Մայիսյան /Տ-3-47/ մարզային /տեղական/ նշանակության ավտոճանապարհի 0,8 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 85 մլն դրամ։
Վարչապետն Ալաշկերտում ծանոթացել է Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցում իրականացված վերանորոգման աշխատանքներին։ Դպրոցը վերանորոգվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում, որի համար Կառավարությունը հատկացրել է 396 մլն 390 հազար դրամ։ Ալաշկերտի վերանորոգված դպրոցը նախատեսված է 263 աշակերտի համար։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է մանկապարտեզի շենքը։ Նախակրթարանն ունի 65 սան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 281 մլն դրամ, որից 70%-ը՝ 197 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։
Երկրի ղեկավարին ներկայացվել են Արմավիրի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Դպրոցն ընդգրկվել է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի ցանկում։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 272 մլն 270 հազար դրամ։ Արմավիր բնակավայրի վերանորոգված դպրոցը նախատեսված է 607 աշակերտի համար։
Բաղրամյան համայնքում վարչապետը ծանոթացել է ընկույզի 311 հա այգու հիմնման ներդրումային ծրագրին։ Նշվել է, որ մինչ այժմ տնկվել է 45 հազար տնկի, դրանց թիվը նախատեսվում է հասցնել 90 հազարի։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 5 մլրդ դրամ է։


Կառավարության կողմից ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2023-2025թթ ծրագրի շրջանակում ընկերությանը փոխհատուցվել է ավելի քան 76 մլն դրամ՝ ջրավազանի կառուցման համար։ Ընկերության բաժնեմասերի հիմնական սեփականատերը հանդիսանում է «Գրին Ինվեսթ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը, որի հիմնական ներդրողներից է «Քեփիթալգեյթ Ֆանդ Լիմիթեդ» միջազգային ներդրումային ընկերությունը:

Նիկոլ Փաշինյանը Բաղրամյանում ծանոթացել է նաև 182,74 հա դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգու հիմնման ներդրումային ծրագրին։ Դրա շրջանակում տնկվել է 344 հազար 520 տնկի։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 7 մլրդ դրամ է։ Ներդրումային ծրագիրն իրականացնող «Ֆեմիլի Գարդեն» ՍՊԸ-ն ՀՀ կառավարության «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում ստացել է ավելի քան 187 մլն դրամ փոխհատուցում։ ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվում է վարկի ամբողջական տոկոսի սուբսիդավորում՝ 14%։
Վերոնշյալ ընկերությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարության բիզնեսի խթանման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման գործում ցուցաբերվող աջակցության և ինտենսիվ այգեգործությունը խթանող անհրաժեշտ գործիքակազմեր ներդնելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT