Երևան
12 °C
Ապրիլի 2-ին Աուտիզմի ազգային հիմնադրամը՝ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպության հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և «Արարատ Բանկ» ԲԲԸ համաֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում, «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում անցկացրել է իր ամենամյա, հասարակական նշանակություն ունեցող միջոցառումը։

Միջոցառումը կրում էր «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ընդունման, ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։

Միջոցառման նպատակն էր բարձրացնել Հայաստանում աուտիզմի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ընդգծել աուտիզմ ունեցող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ ըմբռնման, ընդունման և շարունակական աջակցության կարևորությունը։
Ծրագրում ընդգրկված էր ինկլյուզիվ համերգ, որը կազմված ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպության կողմից՝ հայտնի երաժիշտների և «Իմ Ուղին» կենտրոնի շահառուների համատեղ մասնակցությամբ։ Համերգը նպաստում էր խոցելի խմբերի նկատմամբ իրազեկվածության բարձրացմանը, հանդուրժողականության և գնահատման մշակույթի ձևավորմանը՝ դարձնելով արվեստը հավասար հնարավորությունների և փոխըմբռնման լեզու։

Ներկայացված ցուցահանդես-վաճառք՝ կենտրոնի սաների ստեղծած նկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքների, որը հնարավորություն կտա բացահայտելու նրանց յուրահատուկ աշխարհը և միաժամանակ աջակցելու նրանց ստեղծագործական զարգացմանը։


Հավաքագրված ողջ հասույթը կուղղվի կենտրոնի երկու սաների տրանսպորտային ծախսերի ապահովմանը՝ նրանց տնից մինչև «Իմ Ուղին» կենտրոն հասնելու համար։ Կարևոր է ընդգծել, որ կենտրոնի բոլոր սաները ստանում են անվճար թերապիաներ և անհրաժեշտ բոլոր ծառայությունները։
Հրավիրված հյուրերի թվում էին են Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցել են նաև Աուտիզմի ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, աուտիզմ ունեցող երեխաների ծնողները, ոլորտի մասնագետներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառումը դառնում է կարևոր հարթակ պետական կառույցների, մասնագիտական համայնքի և հասարակության համախմբման համար՝ նպաստելով իրազեկվածության բարձրացմանը, ընդունման մշակույթի ձևավորմանը և աուտիզմ ունեցող անձանց աջակցության ընդլայնմանը։

Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ
22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում
Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին
Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին
Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է
ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ
Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ
Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել
10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ
Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ
5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է
Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի
Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ
Չմասնակցել «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի աշխատանքներին․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին
Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ
Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Խոզնավարում․ տեսանյութ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ ապրիլի 2 -ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է
ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից
Արմավիր-Մայիսյան ավտոճանապարհին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը
Սևանա լճի մոտ ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և մի հատվածը
Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ
Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ հիմնվում է ընկույզի 311 հա այգի. վարչապետը ևս ծառ է տնկել
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժ
Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից
Արթուր Ալեքսանյանն ապաքինվում է վնասվածքից. նա բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը. ԸՖ
Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. այցելել է վարչապետը
Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում
Կցրտի 4-6 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Ֆիզիկական ներգործություն, վեճ և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է
Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Երեխեքին էնքան գյուղի քառակուսուց դուրս չեք թողնում, գնում են բանակ, չեն դիմանում. վարչապետը՝ լեռնամերձցիներին
ԱՄՆ զինված nւժերը նույնիսկ չեն սկսել կnրծանել այն, ինչ մնացել է Իրանում․ Թրամփ
Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT