Երևան
12 °C
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Հայաստանի ինքնիշխանությամբ, ժողովրդավարությամբ և ազատությամբ մտահոգ բոլոր քաղաքական ուժերին համախմբված ո՛չ ասել Ֆրանսիայի հրապարակում թևածող անցյալի բռնատիրության ստվերներին և քաղաքակիրթ մրցապայքարով ձևավորել ժողովրդավարական քաղաքական համակարգ՝ զերծ օտարահպատակ և հակաժողովրդավարական ուժերից և գործիչներից։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
«Խորհդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, մեկ ամսից ավելի Երևան քաղաքում և Հայաստանի մարզերում կազմակերպելով ինքնանապատակ և հանրային որևէ շոշափելի շահ չսպասարկող ագրեսիվ ցույցեր, օրերս շրջանառության մեջ են դրել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հայտարարության նախագիծ՝ հրապարակավ պնդելով, որ հայտարարությանը չմիացած քաղաքական ուժերը սպասարկում են Հայաստանի թշնամիների շահերը և չեն ներկայացնում հայ հանրությանը։
Ավելին՝ նշյալ քաղաքական ուժերը հայտարարել են, որ հայտարարությանը չմիացած գործող իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, և վերջինիս հետ կարող են վարվել, ինչպես ցանկանան։
«Հանուն հանրապետության» կուսակցությունը, կանգնած լինելով Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության անվերապահ պաշտպանության դիրքերում, արձանագրում է հետևյալը։
1. Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, և որևէ քաղաքական ուժ չի կարող հավակնել խոսել ողջ ժողովրդի անունից։ Անցյալ տարի տեղի ունեցած ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ժողովրդի կողմից ստացել է իր փաստացի հանրային կշռին և վստահությանը համարժեք քվե և, ըստ այդմ, կարող է խոսել միայն իրեն ձայն տված ընտրողների անունից։
2. 2018թ․-ի հեղափոխությունը մեկընդմիշտ փակել է ոչ ընտրական ճանապարհով իշխանափոխության՝ պետական հեղաշրջման ճանապարհը, ինչի հետ պարտավոր են հաշվի նստել հայաստանյան քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը։ Իշխանության հետ ցանկացած հակադրություն պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով և, ի վերջո, հերթական համապետական ընտրություններով։
3. Արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների թեմայի շահարկումը ներկայիս փոթորկուն և անորոշ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային միջավայրում անխուսափելիորեն թուլացնում է Հայաստանը։ Հետևապես, անկախ ներքաղաքական տարաձայնություններից, բոլոր պետականամետ ուժերը պարտավոր են չհատել երկրի գոյութենական կարմիր գծերը։ Հայաստանի ներքին դիմադրունակության նմանօրինակ ջլատումն անդառնալի վնասներ կհասցնի թե՛ Հայաստանին և թե՛ Արցախին։ Արցախը կարող է կանգուն լինել միայն ուժեղ և կայուն Հայաստանի գոյությամբ։
4. Անթույլատրելի է հասարակության բևեռացմանն ու պառակտմանը տանող խորհրդարանական ընդդիմության վարքագիծը։ Իշխանությանը և իրենց հետ անհամաձայն քաղաքացիների անվանարկումը, հայհոյախոսությունն ու բռնությունն անհարիր են ժողովրդավարական պետությանը և երկիրը կարող են ընկղմել եղբայրասպան քաոսի մեջ։ Ավելորդ է անգամ խոսել, թե ինչ ողբերգական հետևանքներ դա կունենա հայոց պետականության համար։ Նման պարզ ճշմարտություններն անտեսող քաղաքական ուժերը կա՛մ խեղված պատկերացում ունեն պետության ինքնիշխանության և ժողովրդվարության մասին, կա՛մ գործում են Հայաստանի թշնամիների ուղղակի կամ անուղղակի ուղղորդմամբ։
5. Նախընթաց ավելի քան քսան տարիներին ապօրինաբար կուտակված ահռելի կարողության բռնագանձման վերահաս վտանգը փողոցային ակցիաների ստվերային դիրոժորներ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց շրջապատին տանում են պետականաքանդ հակադրության, որը կարող է հանգեցնել հենց իրենց նկատմամբ ժողովրդական դատաստանի, ինչն առայժմ բացառվում է՝ հենց գործող լեգիտիմ և ժողովրդավար իշխանության շնորհիվ։
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը վճռականորեն մերժում է քաղաքական պայքարի հակասահմանադրական և ծայրահեղական մեթոդները և մեկ անգամ ևս ընդգծում ժողովրդավարական պետության կերտմանը մասնակից լինելու իր հավատամքն ու պատասխանատվությունը։
Կոչ ենք անում Հայաստանի ինքնիշխանությամբ, ժողովրդավարությամբ և ազատությամբ մտահոգ բոլոր քաղաքական ուժերին համախմբված ո՛չ ասել Ֆրանսիայի հրապարակում թևածող անցյալի բռնատիրության ստվերներին և քաղաքակիրթ մրցապայքարով ձևավորել ժողովրդավարական քաղաքական համակարգ՝ զերծ օտարահպատակ և հակաժողովրդավարական ուժերից և գործիչներից։
Մենք ունենք մեկ հայրենիք, որի անկախությունն ու բարեկեցությունը պետք է լինի իրավամբ հայաստանակենտրոն բոլոր քաղաքական միավորների հիմնական առաքելությունը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT