Գործող հակաժողովրդավար ընդդիմությունը փորձում է կասեցնել Հայաստանի՝ տարածաշրջանային գործոն դառնալու գործընթացը. Թորոսյան

Գործող հակաժողովրդավար (հակադեմոկրատական) ընդդիմությունը իր գործողություններով փաստացի փորձում է Հայաստանը մղել լուսանցք և կասեցնել տարածաշրջանային գործոն դառնալու գործընթացը, անկախ նրանից՝ դրա արդյունքում իրենք կդառնա՞ն իշխանություն, թե՞ չեն դառնա:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սնանկ քաղաքական օրակարգերը միշտ նույն վախճանն են ունենում, բայց կարող են խաթարել այլ կարևոր օրակարգերի առաջխաղացումը։

Ընդդիմության գործողությունների և խոսույթի իրական վտանգը Ֆրանսիայի հրապարակի ժամանակավոր փակ լինելը չէ, հրապարակը շուտով կդառնա երթևեկելի, և մենք կմոռանանք այս կարճաժամկետ անհարմարությունը։

Գործող հակաժողովրդավար (հակադեմոկրատական) ընդդիմությունը իր գործողություններով փաստացի փորձում է Հայաստանը մղել լուսանցք և կասեցնել տարածաշրջանային գործոն դառնալու գործընթացը, անկախ նրանից՝ դրա արդյունքում իրենք կդառնա՞ն իշխանություն, թե՞ չեն դառնա: Կարևորը, որ Հայաստանը շարունակի մնալ թակարդում՝ չորոշելու իր սեփական ապագան, հավերժ մնալու հակամարտությունների մեջ, մաշվելու ժողովրդագրորեն և տնտեսապես, դուրս չգալու արդեն մոտ 150 տարի տևող ֆատալիստական (ճակատագրապաշտական) բարդույթներից, ըստ որոնց՝ ամեն ինչ որոշված է մեր փոխարեն, և մենք չենք կարող ոչինչ փոխել:

Իհարկե, այս ամենը համեմվում է «կենացային հայրենասիրությամբ»՝ թուրքերին հայհոյելով և այլն:

Մենք պետք է դուրս գանք այս արատավոր օղակից: Հայ ժողովուրդը երբեք գիտակցված չի ցանկացել և չի էլ կարող ցանկանալ ապրել հավերժ հակամարտությունների ծիրին մեջ, լինի հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտները:

Կոնֆլիկտներն ինքնին կոնֆլիկտ են կոչվում և սահմանվում միջազգային հանրության և կոնֆլիկտի մաս կազմող երկրների կողմից, որովհետև լուծում են պահանջում, հենց լուծում և ոչ թե հավերժական չլուծում կամ խուսանավում լուծումներից:

Հավերժական կոնֆլիկտի մեջ լինելու անխուսափելիությունը շարունակաբար սերմանվել է մեր ժողովրդին կեղծ-ազգայնական ուժերի կողմից հետևյալ պարզ գործիքակազմով՝ կոնֆլիկտի մյուս կողմին կամ ռազմական հակառակորդին հայհոյելով, իրերի իրական դրությունը թաքցնելով, սեփական ուժերը տասնամյակներ շարունակ գերագնահատելով և միևնույն ժամանակ հենց այդ ուժերը մաշացնելով և չզարգացնելով, լուծման ձգտող անհատներին կամ ուժերին քարկոծելով և այլն:

Հետևաբար, չի կարելի թույլ տալ մեզ ևս մեկ անգամ մղել լուսանցք՝ զրկելով տարածաշրջանային գործոն դառնալու հնարավորությունից, մեր իսկ ճակատագիրը որոշելու մեր կամքից, ինչն ի վերջո պետք է բերի մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը»:

Տպել
933 դիտում

Փայտանյութ տեղափոխած հաղարծինցիները փաստաթուղթ չեն ունեցել

Հոսանքազրկմամբ պայմանավորված տևական ժամանակով կդադարեցվի Արմավիրի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը

Քիշնևի օդանավակայանում մոտ հարյուր ուղևորի մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել

ԱՀ նախագահը հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել

Կրեմլն արձագանքել է Շոլցի՝ մոտ ժամանակներս Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու հայտարարությանը

Ավտովթար Շիրակի մարզում․ «ՎԱԶ 2114»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում

Քաղաքացին որոնվում է քրեական վարույթի շրջանակներում

Սյունիքում մեկնարկել է «Ոչխարների խուզման» փառատոնը

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Մուստաֆաև

Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները. ՀՀ նախագահ

«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը նոր կացարան կունենա (լուսանկարներ)

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չնախատեսված այցով ժամանել է Կիև

Ադրբեջանի ԶՈՒ-ն 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Հրդեհ է բռնկվել Ապարանի տներից մեկում

Հայտնի է «Ոսկե գնդակի» հանձնման օրը

Օդի ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Աշտարակ-Փարպի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Կազանի միջազգային ֆորումի ժամանակ

Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները. Տիգրան Ավինյան

Փարիզի քաղաքային խորհուրդը Արցախի և ՀՀ-ում ապաստանած արցախցիների վերաբերյալ բանաձև է ընդունել (տեսանյութ)

1 օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում

15-ամյա գյումրեցին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14 տարեկան տղային

Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել. որոշ միջազգային չվերթներ հետաձգվել են

Անկարայում հրթիռների արտադրամասի պայթյունի հետևանքով հինգ մարդ է մնացել փլատակների տակ

Մահվան ելքով վրաերթ Այնթափում․ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս

Պայթյուն է որոտացել Անկարայի հրթիռների գործարանում. կան զոհեր

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բախվել են մոտոցիկլն ու «Նիսսան»-ը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր բնակավայրերում տևական ժամանակ լույս չի լինի

Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել. կան տուժածներ

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումները պահպանվում են

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ

Բելառուսի տարածքում միջուկային մարտավարական զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը․ Պուտին

Գայանե Հակոբյանը գրառում է արել

Վորոնեժի մարզում անօդաչու է ընկել. կան տուժածներ

Երևանում Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշար կանցկացվի. 15 երկրի մասնակցություն է ակնկալվում

Թուրքիան ՄԻԵԴ-ից զգուշացում է ստացել

Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը