Երևան
12 °C
Իշխանափոխության հանրային պահանջ չկա, չկա նաև հանրության լայն զանգվածի շրջանում վստահություն փողոցում գտնվող ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Դա է պատճառը, որ «Դիմադրության» շարժումը չի դառնում զանգվածային: Եթե լիներ վստահություն, ապա նրանք, ովքեր գոհ չեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, դուրս կգային և կաջակցեին այս պայքարին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ընդդիմության սկսած շարժումը և դրա շրջանակներում ծավալվող գործողությունները՝ ասում է քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը՝ նկատելով՝ ընդդիմությանը 300 հազար ձայն տված մարդիկ նրանց մանդատ են տվել խորհրդարան գնալու, ոչ թե փողոցային պայքար սկսելու համար:
Վերջինիս համոզմամբ՝ փողոցում գտնվող ուժերի պայքարելու գործիքակազմի որոշ կետեր վերցված են 2018-ի Թավշյա հեղափոխությունից. «Խնդիրն այն է, որ 2018-ին մարդիկ, որոնք դուրս էին եկել փողոց, պարալիզացնում էին երկրի տնտեսությունը, ՀՀ-ի կյանքը, որը մեծ վնասներ էր հասցնում օլիգարխիկ համակարգին: Հիմա հասկանալի չէ, թե ո՞ւմ է վնաս տալիս ընդդիմությունը՝ պարալիզացնելով երթևեկությունը, այն ուսանողի՞ն, որն առանց այն էլ չի ցանկանում գնալ դասի, թե՞ բիզնեսմեններին, որոնք իրենց շարքերում են»:
Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ ընդդիմության շարժման մեջ անհասկանալի կետեր ևս շատ են: Ասում է՝ եթե ինքը այնտեղ լիներ, ժողովրդին հստակ կներկայացներ տնտեսական ու քաղաքական այն փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենան իր՝ իշխանության գալու պարագայում:
«Ընդդիմության պահելաձևից պարզ է դառնում, որ այն, ինչ հիմա կատարվում է, ընդամենը իշխանության համար կռիվ է: Այստեղ չկա կռիվ Արցախի համար, ժողովրդի կյանքի բարելավման, հանրային կյանքի լավացման, արդար միջավայր ստեղծելու, ռեֆորմների համար»,- ասում է նա:
Հարցադրմանը՝ պայքարի սկզբնական փուլում ընդդիմությունը պնդում էր, թե սա պայքար է հանուն Արցախի և անձերի ու իշխանության կռիվ չէ, սակայն պայքարի հենց սկզբից հասկանալի դարձավ, որ ցանկանում են երկրում իշխանափոխություն իրականացնել, ինչո՞ւ փոխեցին մարտավարությունը, Գարեգին Միսկարյանն նշում է. «Քաղաքացիները մի կողմից չեն տեսնում վտանգ, որ Արցախը հանձնվելու է Ադրբեջանին, դա ի սկզբանե չէին էլ տեսնում, այդ խոսքերն ընդամենը միջոց են՝ մարդկանց էմոցիաների հետ խաղալու: Մյուս կողմից ակնհայտ էր՝ Արցախի համար պայքարը զուտ իշխանափոխության համար պայքար էր: Իրենք Արցախի խնդրի լուծման այլ ճանապարհ այսպես թե այնպես չեն ներկայացնում»:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը, որն այժմ ընթանում է, ով էլ լինի իշխանության, պետք է շարունակի, քանի որ դա է խելամտության չափանիշը:
«Դու չես կարող ամբողջ աշխարհին դեմ գնալ և մերժել բանակցություններն այն պայմաններում, որում դու ես հիմա՝ հաշվի առնելով մեր բանակի, տնտեսության, քաղաքական դաշտի դրությունը: Իսկ բանակցությունների գնալը դա դեռ զիջել չէ: Այդ բանակցությունները հնարավոր է՝ որքան Արցախի հարցում զիջումներ գնալուն միտված լինեն, նույնքան էլ Արցախի անկախությանը: Խոսք չկա Արցախի հարցի չեզոքացման և այդ խնդիրը օրակարգից հանելու մասին: Իսկ, իրենց պատկերացմամբ, դրանց չմասնակցելը հետագայում ոչ մի արդարացում չի ունենալու. դա պարտադրում են աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները»,- նշում է Միսկարյանը՝ հավելելով՝ Հայաստանը չի կարող փակ ապրել և դառնալ Հյուսիսային Կորեա:
Անդրադառնալով այս օրերին ուժային կառույցների աշխատանքին և ընդդիմության այն պնդումներին, թե բիրտ ուժ է կիրառվում՝ զրուցակիցը նկատում է՝ ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա, ու չկան իդեալական ոստիկանական համակարգեր:
«Նախկինում ոստիկանության կիրառած բիրտ ուժը չի կարելի համեմատել այսօրվա գործողությունների հետ և ասել՝ այն ժամանակ ավելի բիրտ էին: Բոլոր դեպքերում ցանկացած բռնություն անընդունելի է՝ լինի շատ, թե քիչ: Այո՛, ոստիկանությունը երբեմն ոչ իրավաչափ գործողությունների է դիմում, սակայն երբեմն էլ անտեղի մեղմություն է դրսևորում: Օրինակ՝ երեկ մեքենաներով պարալիզացրել էին որոշ փողոցներ, իբր թե ակցիա էին իրականացնում: Եթե ես իմանամ՝ իրենք ամբողջ օրն այդ ակցիաներն անելու են, ի վիճակի են փողոցը պարալիզացրած պահել, կասեմ՝ մարդիկ պայքարում են, սակայն դա ընդամենը քաղաքացիներին անհարմարություններ պարգևելու ակցիա է: Իսկ քաղաքացիները, որոնք չեն միանում այս պայքարին, իրավունք ունեն ազատ տեղաշարժվել քաղաքում: Եթե այդ մարդիկ չեն մասնակցում այս գործընթացներին, չի նշանակում, որ նրանց կյանքը պետք է վերածել դժոխքի»,- շեշտում է Միսկարյանը:
Հարցադրմանը՝ ներքաղաքական այս իրավիճակում ինչպե՞ս է գնահատում իշխանությունների դիրքորոշումը, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Միսկարյանն ասում է, այն, որ նա չի խառնվում այս ամենին, դրական է:
«Սակայն բացասական եմ գնահատում նրա վարած կադրային քաղաքականությունը: Այլ կադրային քաղաքականությունը կարող է բերել քաղաքական դաշտի կայունացման և զարգացման: Այսօր փողոցում մեր տեսածը դրա հետևանքն է: Այն, որ ընդդիմությունը հարցերի լուծումը քաղաքական ճանապարհով չի տեսնում, դրա պատճառը կուսակցական համակարգի չկայացած լինելն է: Նիկոլ Փաշինյանը խոստացել էր կուսակցությունների մասին օրենքը փոխել և նպաստել քաղաքական դաշտի կայունացմանը, սակայն արեց կիսատ: Այժմ պետք է օգտագործի իր դիրքը, որպես քաղաքական ուժի ղեկավար՝ կայունացնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- ասում է նա՝ ընդգծելով դրական է համարում, օրինակ, Էդմոն Մարուքյանի՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելը:
«Շատ ողջունելի քայլ է: Նույն կերպ Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի և շատերի ներուժը պետք է օգտագործվի՝ ի շահ պետության: Այս մարդիկ քաղաքական ճանապարհ ունեն անցած, նրանք պետք է որոշակի պաշտոններում լինեն»,- համոզված է Միսկարյանը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT