Ցույցերին մասնակցում են մարդիկ, ովքեր ուղղություններ են փնտրում որդուն բանակից «ազատելու» համար. Դավիթ Դանիելյան

Ցույցերին մասնակցում են մարդիկ, ովքեր ինձ հետ մասնավոր զրույցներում նշել են, որ ուղղություններ են փնտրում՝ որդուն բանակից «ազատելու», մյուսը ծանոթ էր փնտրում՝ հարկ չվճարելու, իսկ մեկն էլ վերջերս խնդրում էր օգնել «մի հարմար տեղ գործի գրանցեմ, բայց գործի չգալու համար»:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին:

Ամբողջական գրառումը՝ ստորև.

«Խնդիրը ջերմաչափի մեջ չէ...

Քանի օր է՝ լուռ հետևում եմ քաղաքական ընդդիմության հավաքներին, հնչեցվող մտքերին, լսում ու վերլուծում եմ որոշ գործընկերների ելույթները ու նորից լուռ հետևում եմ:

Ո՞րն է մեր ազգի կրկնվող հիասթափությունների պատճառը: Գուցե մեր մեջ սխալները չփնտրելու, չշտկելու «չկրկնվող» սովորո՞ւյթը:

Ցույցերին մասնակցում են մարդիկ, ովքեր ինձ հետ մասնավոր զրույցներում նշել են, որ ուղղություններ են փնտրում՝ որդուն բանակից «ազատելու», մյուսը ծանոթ էր փնտրում՝ հարկ չվճարելու, իսկ մեկն էլ վերջերս խնդրում էր օգնել «մի հարմար տեղ գործի գրանցեմ, բայց գործի չգալու» համար:

Այս մարդկանց տեսնում եմ ցուցարարների շարքերում, որոնք գուցե անկեղծորեն մտահոգված են մեր երկրի վաղվա օրով կամ էլ շարքային երեսպաշտներ են:

Եթե մտահոգված են և պայքարում են հանուն անվտանգ, ուժեղ երկիր ունենալու կարևորագույն նպատակի, ապա իրենք սխալ են պատկերացնում այդ երկիրը ունենալու համար իրականացվող քայլերի հերթականությունը կամ այդ երկիրը ՉՈՒՆԵՆԱԼՈՒ պատճառները:

Դա նույնն է, երբ հիվանդը կոտրում է ջերմաչափը՝ կարծելով, որ այդ ջերմաչափի մեջ է իր հիվանդությունը, այնինչ ջերմաչափը միայն ազդարարում է խնդրի կամ «սխալի» առկայություն: Փնտրենք և շտկենք մեր սխալները ԱՇԽԱՏԱՆՔՈՎ, որ չլինեն ծերերին ծեծող երիտասարդներ, նրանց արդարացնող ծերեր, սուտ հայրենասերներ ու կեղծ բարեպաշտներ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2216 դիտում

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար