Երևան
12 °C
Ընդդիմությունը խուլիգանական վարքագիծ է դրսևորում՝ նպատակ հետապնդելով հանրության շրջանում որոշակի վախի մթնոլորտ ստեղծու և կրկին իշխանության վերադառնալու:
Անդրադառնալով ընդդիմության վերջին օրերի գործողություններին՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմությունը նաև սանձարձակություններ և անկարգություններ է իրականացնում, քանի որ բովանդակային առումով ոչինչ չունի առաջարկելու հանրությանը:
«Կարևոր է արձանագրել, որ այս մարդիկ, ըստ էության, չեն առաջարկում որևէ այլընտրանք արտաքին քաղաքական իմաստով և ամեն ինչ անում են խաղաղության օրակարգը խաթարելու համար: Ժողովրդին ոչինչ չառաջարկելով՝ փորձում են տանել արկածախնդրության, ինչը մենք թույլ չենք տալու: ՀՀ-ում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, և դա չի նշանակում, թե մարդիկ պետք է փորձեն վտանգել այն»,- ասում է նա:
Պատգամավորի հավաստմամբ՝ ընդդիմությունը Արցախի հարցը շահարկելով է զբաղված, և դրա նպատակը իշխանազավթումն է. «Փորձում են Արցախը օգտագործել ներքաղաքական իրենց նպատակները առաջ մղելու համար: Սակայն մենք 2018 թվականից հետո ՀՀ-ում հաստատել ենք, որ մեր երկրում իշխանության ձևավորման միակ աղբյուրը մեր երկրի ժողովուրդն է»։
Անդրադառնալով ընդդիմադիրների՝ բռնության կոչեր հնչեցնելուն և դրանց իրականացմանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորը շեշտում է՝ այս պարագայում ընդգծվում է, որ Հայաստանի ժողովուրդը գործ ունի խուլիգանական խմբավորումների հետ:
«Նման վարքագիծը դասական խուլիգանություն է: Իրավապահ մարմինները պետք է համապատասխան գործողություններ իրականացնեն: Իսկ ընդդիմության ներկայացուցիչները պետք է հստակ հասկանան՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը չի տրվել իրենց՝ փողոցում խուլիգանություն անելու համար, դա հանրային շահերը սպասարկելու համար է տրվել: Սակայն, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ անում են՝ մեր անվտանգությունը խաթարելու համար»,- կարծում է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կանխատեսումներ անել պետք չէ, թե ինչ լուծում կստանա ներքաղաքական այս իրավիճակը, սակայն մի հարցում վստահ է՝ ընդդիմությունը չի կարողանում ժողովրդի վստահությանն արժանանալ:
«Իրենց կողմից արված ցանկացած գործողություն պետք է կարգի հրավիրվի և թույլ չտրվի, որ ժողովրդավարությունը վտանգի տակ լինի: Այսօր ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, և մենք մեր ժողովրդին ներկայացրել ենք մեր քայլերը»,- ասում է նա:
Նույն խմբակցության պատգամավոր և նույն՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ևս նույն տեսակետն ունի, որ ընդդիմության գործողությունները զուտ իշխանությունը զավթելու համար են: Նա ընդգծում է՝ դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունն իր իրականացրած բոլոր գործողություններն արդարացնում է, սակայն Հայաստանի ժողովուրդը երբեք չի աջակցի բռնությանը:
«Իրենց ուղղորդող երկու կենտրոն կա՝ մեկը Հայաստանի երկրորդ նախագահն է, մյուսը՝ երրորդ, որոնք բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում են՝ կրկին իշխանության հասնելու։ Այս մարդիկ ցանկացած ճանապարհով ուզում են հասնել իրենց գերագույն նպատակին։ Սակայն չունեն ժողովրդի աջակցությունը, և այս պարագայում էլ հերթական քաղաքական վախճանին են արժանանալու»,- վստահ է Բաքոյանը:
Ըստ նրա՝ ընդդիմությանն առաջնորդող նախկին նախագահները թիկունքում են, քանի որ առաջնագծում հայտնվելուն պես ընդդիմության գործողությունները մի քանի անգամ ավելի արագ կարող են գահավիժել:
«Իրենց կերպարը այնքան է վարկաբեկված, որ երևալու պարագայում ընդդիմության գործողությունները մի քանի անգամ ավելի արագ կարող են մարել, քան այս դեպքում է, երբ իրենք չեն երևում»,- ասում է նա:
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը անգամ նպատակ ունի հրահրել պատերազմ, որի հետևանքով, եթե ՀՀ-ն ունենա թե՛ մարդկային և թե՛ տարածքային կորուստներ, դրա միջոցով հնարավոր լինի ներկայիս իշխանությանը մեղադրելու և նորից իշխանությունը զավթելու:
Անդրադառնալով ընդդիմության մայիսի 1-ին սպասվող հանրահավաքին, որը հայտարարել են, թե վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքն է լինելու, Բաքոյանը կարծում է, որ որևէ հաջողություն ընդդիմությունը չի ունենալու. «Քաղաքական դիակների այս պայքարը չի կարող որևէ հաջողություն ունենալ: Իրենց վերադարձը քաղաքական ասպարեզ, միևնույն է, հնարավոր չի լինի: Եվ մի խորհուրդ՝ թող իրենց առույգ և տաքարյուն երիտասարդներին վերցնեն, գնան հայրենիքի սահմանները պաշտպանեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT