Երևան
12 °C
Երեկ երեկոյան Երեւանում բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիր ցուցարարները հարձակվել էին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա, հարվածել վերջինս, նրա հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Որոշ ցուցարարներ էլ Մարտիրոսյանի ուղղությամբ շիշ ու այլ առարկաներ էին նետել: Նրանցից ոմանք անգամ սոցիալական ցանցերի իրենց էջերում հպարտորեն գրում էի, որ թքել են «Անտարեսի» տնօրենի վրա:
Սա թերեւս առաջին դեպքը չէր, երբ ընդդիմադիրները հարձակվում են քաղաքացու վրա, ծեծում և նվաստացնում: Օրեր առաջ էլ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել. ոմն Գրիգոր Հարությունյան սպառնացել եւ հարվածել էր Ռոման Բաղդասարյանին, որը հայտնի է որպես բլոգեր: Այս ամենից հետո վերջիններիս միջև ծեծկռտուք էր սկսվել:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում չցանկանալով մանրամասն անդրադառնալ երեկվա կատարվածին, ընդամենը ասում է՝ տարածքում կան տեսախցիկներ, եւ եթե ոստիկանությունը ցանկանա, այդ անձանց շատ արագ եւ հեշտությամբ կարող է իդենտիֆիկացնել։
Մարտիրոսյանի կարծիքով՝ երեկվա եւ առհասարակ նմանատիպ միջադեպերի խոր արմատները թաքնված են մեր կրթական մակարդակի մեջ։
«Իմ գործունեության առնվազն վերջին 30 տարին միտված է այդ բացը լուծելուն, սակայն քանի որ մեր պետությունն այս 25 տարիների ընթացքում ոչ մի ձեւով չի աջակցել դրան, այլ հակառակ քայլերն է արել, այսօր ունենք այս իրավիճակը»,- նկատում է նա՝ հավելելով՝ այսօր Հայաստանի բնակչության ընդամենը մեկ տոկոսն է գիրք կարդում, դրա պատկերն էլ ակնառու է։
Վերջինիս խոսքով՝ նման իրավիճակի է հանգեցնում նաեւ այն գործելաոճը, երբ պետությունը, հանրությունը անընդհատ փորձում են կարճաժամկետ խնդիրներ լուծել՝ անտեսելով դրանց խորքային պատճառները։
«20 եւ ավելի տարիներ, երբ ես անընդհատ բարձրաձայնում էի նույն խնդիրը, ասում էին՝ դա հետոյի հարց է։ Բայց ես վստահ եմ՝ մինչեւ մեր գրադարանները գրքերով չլցվեն, մինչեւ այնտեղ չլինի սուպեր ինտերնետ, ու գրադարանը չդառնա ավելի հաճելի վայր, քան տունը, մենք ունենալու ենք այս պատկերը»,- վստահ է նա։
Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ մենք պետք է փրկենք մեր երեխաների գոնե 20 տոկոսին, որի 10 տոկոսը նրանք են, ովքեր առանց ուսուցչի՝ ինքնակրթությամբ, կարող են սովորել, իսկ մյուս 10 տոկոսը այն երեխաներն են, ովքեր տարբեր պատճառներով (գումարի, ծնողի անուշադրություն եւ այլն) դուրս են մնում կրթությունից՝ հայտնվելով փողոցում։
«Այդ երեխաները մրցունակ ու էներգակիր երեխաներ են, եւ իրենց պետք է փողոցից բերել դեպի գիտելիքի ոլորտ: Ես առաջարկում եմ ամենաէժան տարբերակը՝ ստեղծել գրադարաններ»,- ասում է նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մինչեւ 2030 թվականի ռազմավարական ծրագրի մեջ գրադարան բառը չկա. աղետն այստեղ է։
«Նույն աղետը մանկապարտեզում է, երբ որ երեխային սովորեցնում են ոչ այն, ինչն իսկապես պետք է իրեն։ Հայաստանյան տարբեր ընտանիքներում փոքրիկների հետ տարբեր զրույցներ են վարում, մի ծնողն ասում է՝ եթե քեզ խփել են, դու էլ խփիր, քեն պահիր, հետը մի խոսիր։ Մյուս տեսակի մեջ մտնող ծնողն ասում է՝ բալիկ, հանդուրժողականությունը շատ կարեւոր բան է, գիտե՞ս, որ ներելը շնորհք է, ու դու ներում ես, ոչ թե հանուն ներվողի, այլ հանուն քեզ, որ հոգիդ մաքրվի, ներսումդ մաղձ չկուտակվի»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:
Նրա համոզմամբ՝ 2020 թվականի պատերազմը բացահայտել է մեր խնդիրները, այն է՝ մեր պարտության պատճառը կրթության ցածր մակարդական էր, որը արտահայտվեց բոլոր ասպեկտներով․ «Այո, մենք աղետի միջոցով ենք դա հայտնաբերել, բայց կան երկրներ, որ դրա համար մեծ գումարներ են ծախսում։ Այսօր մենք պետք է այդ արմատները բուժենք»։
Օրենքը, այո, նմանատիպ միջադեպերի զսպող օղակը պետք է լինի, ասում է Արմեն Մարտիրոսյանը, սակայն առաջին հերթին այդ ամենը մշակութային հենք պիտի ունենա:
«Եթե 20 տարի առաջ այդ մարդկանց իրենց ծնողները դաստիարակեին իմ ասած ձեւերով, երեկ այդ միջադեպը չէր լինի։ Մենք ենք մեղավոր։ Երբ ես տեսա, որ միտինգ է, մարդիկ են հավաքվել, ինչ-որ բաներ են քննարկում, ուրախացա, որովհետեւ ինքս 25 տարի պայքարել եմ այդ մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքի համար։ Լավ է, որ մարդիկ կարողանում են ազատ իրենց մտքերը արտահատել, իրենց բողոքն ասել, անկախ նրանից, թե ինչի՞ց են բողոքում: Մենք սրա համար ենք պայքարել, բայց մեր փողոցային պայքարի ժամանակ ոչ մեկի քթից արյուն չի եկել, երբեք խեթ չենք նայել այն մարդկանց, որոնք մեզ չեն միանում կամ կողքից են նայում։ Հակառակը, ողջունել ենք բոլորին»,- ասում է զրուցակիցը:
Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր պիտի յուրաքանչյուր ծնող իր երեխային դաստիրակի ոչ թե «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» արտահայտության իմաստով, որ երեխան երբեք իր խնդիրներով չդիմի հանրությանը, այլ հակառակը, ասի, որ հանրությունը, հանրային ինստիտուտները նրան սպասարկելու համար են․ «Պետությունը քո ազատությունը սպասարկելու համար է, ոչ թե հակառակը։ Մեր լեզվամտածողության մեջ այնքան արատներ կան, օրհնանքի բացակայություն կա, ձրիի հանդեպ վերաբերմունքը։ Եթե իմ սերնդին դաստիարակեին այնպես, որ ձրին վատ է, ապա Գյումրին մինչեւ այսօր անկառույց չէր լինի։ Նույն խնդիրն Արցախին է սպասում, այնտեղ նպաստները աշխատավարձից բարձր են։ Մեզ մոտ աշխատանքն ընկալվում է որպես պատիժ, որպես վարձատրության մեխանիզմ, այլ ոչ թե ինքնաարտահայտվելու միջոց։ Արմատները այստեղ են, իսկ մենք ընկել, ինչից ասես խոսում ենք»։
«Անտարես» հրատարակչության տնօրենը դժգոհ է նաև լրատվամիջոցների գործելաոճից, ասում է՝ երբ սոցիալական ցանցերում կամ իրական կյանքում հարձակում են գործում ազատ մտածող մարդկանց վրա, լրատվամիջոցները չեն կանգնում այդ անձանց կողքին, այն մադկանց կողքին, որոնցից խլել են ազատ արտահայտվելու իրավունքը. «Լրատվամիջոցներն այսօր կանգնած են ամբոխի կողքին, որովհետեւ ամբոխի կողքին լայքերը շատ են: Պետք է կտրուկ փոխել մեդիաների ֆինանսավորման մեխանիզմները, չպետք է լայքը փող բերի: Ինչո՞ւ են այդքան շատ խորհրդարանի ծեծկռտուքները լուսաբանվում, իսկ գիտություն չի լուսաբանվում։ Սա եւս աղետ է»։
ՀՀ ոստիկանությունից ևս ճշտեցինք, թե Արմեն Մարտիրոսյանի եւ Ռոման Բաղդասարյանի դեպքերով հաղորդումներ ստացե՞լ են եւ ի՞նչ փուլում են գործերը։ Ոստիկանության լրատվականից մեզ հայտնեցին, որ Արմեն Մարտիրոսյանի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Իսկ Ռոման Բաղդասարյանի գործով քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծ)։ Ապրիլի 26-ին գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանից էլ տեղեկացանք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են ոչ միայն միջադեպի մասնակից քաղաքացիները, այլ նաեւ դեպքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT