Երևան
12 °C
Այսօր երեկոյան Երևանում միջադեպ է տեղի ունեցել. քաղաքացի Գրիգոր Հարությունյանը սպառնացել և հարվածել է քաղաքացի Ռոման Բաղդասարյանին, որը հայտնի է որպես բլոգեր, որից հետո սկսվել է ծեծկռտուք:
Միջադեպի վերաբերյալ նախ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի դիմացից ուղիղ եթերով հայտնել են ԲՀԿ-կան նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը և դերասան Հրանտ Թոխատյանը:
Արմեն Գրիգորյանը ուղիղ եթերի ժամանակ պատմել է, որ Գրիգոր Հարությունյանը պատահաբար փողոցում տեսել է Ռոման Բաղդասրյանին: Գրիգորյանը վերջինիս բնութագրել է հայհոյախառն բառապաշարով՝ շարունակելով. «Գրիգը, որ իրան տեսել ա, ինչ ա արել, տոիստ նորմալ հայ տղեն ինչ ա անում, իջել ա բերնին, ոստիկաններն էլ բռնել բերել են: Ավաղ, մինչև հիմա չենք կարում հասկանանք՝ ընենց լավ կպե՞լ ա բերնին, թե՞ ընենց թեթև ա, էլի»:
Ուղիղ եթերի ժամանակ Գրիգորյանին շարունակել է Արագած Ախոյանը՝ ասելով. «Արմեն ջան, նոր ասեցի՝ մենք կսպասենք՝ եթե լավ չի կպել, իսկապես կպցնենք, որ...»:
Այնուհետև Ախոյանին կրկին շարունակել է Գրիգորյանը՝ ասելով. «Արագածը ասեց, որ եթե լավ չի կպել, մենք ստեղ ենք, մենք կարանք ավելացնենք, ընենց որ լավ կպնի, էլի, էդ տղու արածը հենց նենց ջուրը չընկնի: Մենք հեսա սպասում ենք, լիքը մարդ ա գալիս տղերքից, իրավաբան Ռուբեն Մելիքյանը կգա: Դե պարզ ա, մենք մեր Գրիգորի կողն ենք, ըտեղ ոչ մի հարց չկա»:
Արագած Ախոյանը տեղի ունեցածը որակել է որպես արված հանճարեղ գործ՝ ասելով. «Նման տիպի կենդանիները պատժվելու են, փողոցով, քացով, ոնց պատահի, պադեզդում, իրանց հայաթում, որովհետև այլ ելք չկա, սրանց դեմ ուրիշ պայքարի ձև չկա»: Ախոյանը վիրավորական արտահայտություններով և սպառնալիքներով նաև հայտարարել է, որ իրենց հայհոյողները բոլորը պատժվելու են, անուն առ անուն, «ակտիվիստները մինչև փողոցում չափալախ չուտեն, չեն հասկանա»: Ուղիղ եթերի ժամանակ վերջիններիս է միացել բլոգեր Միկա Բադալյանը, որին ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը):
Իրավաբան Ռուբեն Մելիքյանն էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով միջադեպին՝ բռնություն հրահրած քաղաքացուն անվանել է արժանապատիվ քաղաքացի:
Բլոգեր Ռոման Բաղդասարյանն էլ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի դիմացից ուղիղ եթերի միջոցով պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել՝ նշելով՝ ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ այս անգամ նախկին իշխանության համախոհները 99 տոկոսով ստում են:
«Մենք Երևանի կենտրոնով քայլում էինք: Դուք բոլորդ էլ գիտեք, որ ո՛չ Մոսկվայում, ո՛չ Թբիլիսիում, ո՛չ Երևանում, որտեղ ուզում է լինի, ես քայլում եմ հանգիստ, գլուխս բարձր, և գիտեք՝ ինչի՞ համար, որովհետև ես նրանից ոչ մեկից չեմ վախենում: Որովհետև ես ասել եմ, որ Քոչարյանի բոլոր կողմնակիցները իմ ոտքի տակի կեղտը չարժեն: Այն, որ դուք գրում եք սոցցանցերում, թե ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել, ահա ես, ինձ հետ ամեն բան կարգին է»,- նշել է Բաղդասարյանը՝ հավելելով. «Ես իմ ընկերոջ՝ Դիանա Բուլղադարյանի հետ հանգիստ քայլում էի Երևանի կենտրոնում, և մեր դիմաց դուրս է գալիս Քոչարյանի տելեգրամ ալիքներից մեկի համակարգողը և ինչպես շուն, սկսում է հաչել ինձ վրա, թե՝ ինչո՞ւ ես փնովում ղարաբաղյան գեներալներին: Ես պատասխանում եմ, որ ճիշտ եմ անում և դեռ ավելին եմ անելու: Նա մտածում էր, թե ես կվախենամ, խելագարի պես գոռում էր և որոշեց ինձ հարվածել: Հարվածեց ձեռքիս, դա ուժեղ հարված չէր: Ի պատասխան՝ ես նրան այնպես հարվածեցի, որ նա չէր սպասում: Հետո նա փորձեց ինձ կրկին հարվածել, ես դիմադրեցի և նրան այնպես հարվածեցի, որ հագուստը պատռվեց: Հետո ես ընկա, և եկավ ոստիկանությունը: Ահա այն ամենը, ինչ կատարվել է»,- պատմել է Ռոման Բաղդասարյանը:
Նա նաև նշել է, որ շարունակելու է բարձրաձայնել ճշմարտությունը այսուհետև ավելի լայն թափով:
«Ես ուզում եմ՝ բոլորդ իմանաք, որ մենք 10 անգամ ավելին ենք խոսելու ճշմարտության մասին, 10 անգամ ավելին ենք խոսելու նախկին իշխանությունների հանցագործությունների մասին, մենք 10 անգամ ավելին ենք սատարելու ՀՀ վարչապետին: Ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է օրինականություն հաստատի, քանի որ Քոչարյանի թմրամոլ, հանցագործ համակիրները շրջում են Երևանում»,- ասել է նա:
Այնուհետև Բաղդասարյանը դիմել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համակիրներին և կոչ արել ի վերջո հասկանալ՝ նրանք այլևս իշխանության չեն գալու. «Մենք այլևս չունենք տղաներ, որ պետք է մեռնեն Բակո Սահակյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի համար: Քոչարյանն ու Սերժը անգամ Փաշինյանի ոտքի տակի կեղտը չարժեն»:
Նշենք, որ և՛ Գրիգոր Հարությունյանը, և՛ Ռոման Բաղդասարյանը ազատ են արձակվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT