Երևան
12 °C
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակչությանը պետական ամենատարբեր աջակցությունները շարունակվում են: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների, այսինքն՝ տեղահանվածների բնակարան գնելու հարցում աջակցող ծրագիր:
Ըստ այդմ՝ տեղահանված արցախցիները, եթե պատրաստվում են բնակարան գնել և դրա համար դիմում են ֆինանսավորող կազմակերպություն՝ վարկի կամ հիփոթեքային վարկավորմամբ այն ձեռք բերելու համար, ապա կարող են դիմել և օգտվել նոր ծրագրից, որով սահմանվում է՝ պետությունը, ըստ ժամանակացույցի, մարում է վարկի մայր գումարը և տոկոսն ամբողջությամբ, իսկ քաղաքացին՝ վճարում միայն կանխավճարը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ընդգծում է՝ սա փոխհատուցում չէ, այլ առաջնային կարիքի բնակարանային ապահովման ծրագիր: Քաղաքացիները ծրագրից օգտվելու համար այս պահին դիմումները կարող են ներկայացնել առցանց տարբերակով: Ծրագիրը գործելու է մինչև 2022 թ․ դեկտեմբերի 30-ը:
«Դիմողը պետք է էլեկտրոնային եղանակով դիմումը ներկայացնի միասնական սոցիալական ծառայության կայքում (socservice.am): Քաղաքացին, մուտք գործելով կայք, կարող է համապատասխան բաժնում ընտրել աջակցության բաժինը և գրանցվել: Եթե շահառուն համապատասխանում է ծրագրի բոլոր պահանջներին, ապա նա կկարողանա գնել բնակարան մեր տրամադրած սերտիֆիկատով, որի մայր գումարը և տոկոսադրույքը կվճարի պետությունը»,- ասում է Խաչատրյանը:
Ծրագրից օգտվելու հիմնական պայմաններն են՝ եթե քաղաքացին 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ եղել է Արցախի առանձին (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած) շրջաններում հաշվառված և պատերազմից առաջ վերջին երեք ամսում փաստացի բնակվել է կամ եթե հաշվառված չի եղել, սակայն երեք տարի բնակվել է այդ տարածքներում: Չեն կարող դիմել և օգտվել այն քաղաքացիները, որոնք արդեն օգտվում են Արցախում իրականացվող բնակարանային ապահովման որևէ ծրագրից:
Կանխավճարը Երևանում սահմանված է 5 տոկոս, ՀՀ մարզերում՝ 10, իսկ Արցախում՝ 1: Մարզերում բնակվելու դեպքում քաղաքացիները կկարողանան նաև զբաղվել գյուղատնտեսությամբ:
«Մասնավորապես՝ Երևանում պետությունը մայր գումարի համար 8 միլիոն դրամ է սահմանել, տոկոսադրույքի համար էլ՝ 8 տոկոս, մարզերի դեպքում մայր գումարի համար մինչև 10 միլիոն դրամ է սահմանվել, 10 տոկոս էլ՝ տոկոսադրույք, Արցախում 12 միլիոն դրամ է սահմանվել և 12 տոկոս տոկոսադրույք: Ֆինանսական տարբերությունը Արցախի դեպքում այն է, որ այդ կերպ խրախուսվում է Արցախում անշարժ գույքի ձեռքբերումը և վերադարձը դեպի այնտեղ»,- նշում է փոխնախարարը՝ հավելելով, որ ցանկության դեպքում իր միջոցներով շահառուն կարող է ավելացնել պետական աջակցությունը:
Նրա խոսքով՝ եթե վարկը չի գերազանցում սուբսիդավորվող գումարի չափը, բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկունակության գնահատում չեն իրականացնելու, ինչպես նաև շահառուից որևէ փաստաթուղթ չի պահանջվելու:
Ծրագրի վերաբերյալ հիփոթեքային շուկայում ակտիվ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ նախարարությունն իրականացրել է քննարկումներ: Դիմողների դիմումներին ընթացք կտրվի, երբ Արցախի կառավարությունը Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրի ծրագրի պոտենցիալ շահառուների ցանկը: Խոսքը արցախի առանձին շրջաններից տեղահանված 12 հազար բնակչի մասին է. «Արցախի կառավարությունը պետք է հաստատի քաղաքացու տեղահանված և մինչ այդ Արցախում բնակված լինելու փաստը: Մենք կհամադրենք դիմածների և պոտենցիալ շահառուների դիմումները, որի հիման վրա կտրամադրենք համապատասխան սերտիֆիկատը»,- հավելում է Խաչատրյանը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT