Գրքում ես եմ, ընկերներս, հայրենիքս. տեղի ունեցավ գրող Վովա Արզումանյանի «Ճաքած պատերի լուսանցքից» ժողովածուի շնորհանդեսը

Արմատներով արցախցի երիտասարդ գրող Վովա Արզումանյանի «Ճերմակ կարոտ», «Խաղաղությունն ու ես», «Բանակի տղան», «Հետդարձից առաջ» գրքերի շղթային միացավ «Ճաքած պատերի լուսանցքից» ժողովածուն:

Շնորհանդեսը կայացավ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Բացման խոսքում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց գրողին ու ընթերցողներին՝ վստահեցնելով, որ դեռ երկար գրական ճանապարհ ունի անցնելու Վովա Արզումանյանը:

Գրքի խմբագրի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանի խոսքով՝ թեև սա երիտասարդ գրողի հինգերորդ գիրքն է, սակայն Վովան արդեն ունի գրողական կարևոր որակներ, և շատ լուրջ հայտ է:

«Ես համոզված եմ, որ Վովա Արզումանյանի ներուժը դեռ պետք է բացահայտվի»,- հավելեց նա: Գրքի խմբագրի խոսքով՝ Վովայի արձակը նույնքան ինքնատիպ է, որքան պոեզիան:

235177.jpg (48 KB)

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի խոսքով էլ՝ ուրախալի է, որ երիտասարդ գրողի գրքի շուրջ տասնյակ մարդիկ են հավաքվել, որը եզակի երևույթ է: «Այսպիսի բարդ, հակասական ժամանակներում, երբ կարծես գիրքը, գրականությունը, բանաստեղծությունը պիտի «համեստորեն նահանջեն» և սպասեն իրենց ժամին, այս դեպքում չի սպասել, այլ համարձակություն է ունեցել կրկին ներկայանալ ընթերցողին»,- նշեց Դավիթ Մուրադյանը՝ հավելելով, որ Վովա Արզումանյանն ունի հետաքրքիր պոետական ուրվապատկերներ:

235179.jpg (43 KB)

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանը

Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծուհի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող Գոհար Գալստյանի խոսքով էլ՝ հրաշալի գրքի հետ գործ ունենք: Գոհար Գալստյանը նշեց, որ ռիթմով, թեմաների շարունակականությամբ Վովա Արզումանյանը որքան զգայուն արձակագիր է, նույնչափ էլ պոեզիայի մեջ զգայուն է:

«Գրքի հիմնական բաղադրիչը կարոտն է՝ մանկության տնից մինչև աղոթատուն, երկրից մինչև երկինք»,- նշեց Գոհար Գալստյանը:

235180.jpg (38 KB)

Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծուհի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող Գոհար Գալստյանը

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության լրագրող Վարդուհի Բաղդասարյանն էլ հիշեց տարիներ առաջ իր հեղինակային «Առագաստ» հաղորդաշարի շրջանակներում Վովա Արզումանյանի ծավալուն հարցազրույցը: Լրագրողը այդ ժամանակ փորձել է հարցերով «նեղել» դեռ պատանի ստեղծագործողին, սակայն նա ունեցել է իր պատասխաններն ու այդ ամենի մեջ բառի հանդեպ վերաբերմունքը:

«Հաճախ եմ մտածում՝ ե՞րբ և որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ… արդյոք ես գիտե՞մ իմ հարցի պատասխանը: Երևի՝ ոչ, պատասխանողը ժամանակն է…: Երբեք չեմ փորձել գրել այնպիսի բաների մասին, որոնք մեծ կամ փոքր են ինձանից, հեռու կամ շատ մոտ են…: Երբ երկիրդ քո գրկում է, դու՝ երկրիդ, ու երբ ընկերդ դառնում է քարե երջանկություն, եղբայրդ՝ լույս, վանքդ ավերում են աչքիդ առաջ, մնում է միայն մի բան՝ մտածել, մտածել, մտածել…:

«Ճաքած պատերի լուսանցքից» գրքում տեղ գտած ստեղծագործություններում ես եմ, ընկերներս, Արցախս, Հայաստանս, հող հայրենիի արժեքն իմացող հայը…, և սա կենսագրություն է՝ հայրենիքից դեպի սեր ձգվող, բոլորիս ցավի, ապրումների ու սպասումի: Սպասում, որը չի ծերանում…:

235181.jpg (31 KB)

Երիտասարդ գրող Վովա Արզումանյանը

Երբ պատերազմից հետո գիրք հրատարակեցի, անընդհատ փնտրտուքների մեջ էի՝ ի՞նչ վերնագրեմ: Ինքս ինձ հետ կռիվ տալով՝ վերանգրեցի՝ «Հետդարձից առաջ»: Իսկ հետո՞: Կլինի՞ հետդարձից հետոն. անընդհատ այս հարցը տանջում էր ինձ: Երկար ժամանակ էր պետք՝ հարցիս պատասխանելու համար, բայց Արցախն ինձ ուժ տվեց, հասկացրեց, որ հետդարձից հետո ամեն ինչ այլ կլինի: Եվ ինձ համար սրբացած Արցախում արմատներս հուշում էին, որ պետք չէ ընկրկել…, և ես երդվեցի գրել, գրել ու էլի գրել…:

Գրում եմ իմ ընկերների, եղբայրների մղած հերոսական պայքարի շնորհիվ, նրանց պարգևած լուսաբացի շնորհիվ: Ցավոք, այս պատերազմում կորցրի շատ մարդկանց՝ ընկերներ, եղբայր, հարևաններ, թանկ ու հարազատ հայրենակիցներ…:»,- նշեց գրքի հեղինակը՝ Արցախի, Հայաստանի և Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ, գրող Վովա Արզումանյանը:

Գինեձոնի արարողության պատիվը տրվեց գրքի հեղինակին և նրա ընկերոջը՝ Արցախի հերոս Էդգար Մարկոսյանին:

235182.jpg (47 KB)

Արցախի հերոս Էդգար Մարկոսյանը և գրող Վովա Արզումանյանը

Շնորհանդեսի ժամանակ Վովա Արզումանյանի ստեղծագործություններից կարդացին դերասաններ, երաժշտական կատարումներով հանդես եկավ մեներգչուհի Աննա Մովսեսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2346 դիտում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են