Երևան
12 °C
Ընդդիմադիր ուժերի առաջնորդները վախենում են դուրս գալ փողոց և շփվել մարդկանց հետ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր ուժերի վաղը երեկոյան հրավիրած հանրահավաքին և այդ ուժերի պարագլուխների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախապատրաստական աշխատանքներին չմասնակցելուն:
Նշենք, որ երեկ Երևանում ընդդիմադիր պատգամավորներն ու ակտիվիստները հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ էին բաժանում:
Մեհրաբյանի կարծիքով՝ եթե ընդդիմության առաջնորդները գոնե փոքր-ինչ ակնկալիք ունենային, որ հանրության շրջանում համակրանք ունեն, ապա դուրս կգային նրանց հետ երես առ երես շփվելու: «Իրենք գիտեն, որ իրականությունն այլ է»,- ասում է քաղաքագետը:
Մեհրաբյանը կարծում է, որ անգամ էական էլ չէ՝ առաջնորդները դուրս եկե՞լ են, թե՞ ոչ, ներկա կլինե՞ն հանրահավաքին, թե՞ ոչ, ընդհանուր առմամբ հանրահավաք հրավիրելու մեջ տրամաբանություն չի տեսնում:
«Նվազագույն գրագիտություն ունենալու դեպքում հասկանալի է, որ այս հանրահավաքներն արվում են ՀՀ-ին վնասելու համար: «Հանուն Արցախի և Հայաստանի» կարգախոսն էլ ցույց է տալիս, որ ընդդիմությունը միտումնավոր է ամեն բան անում»,- ասում է նա:
Դիտարկմանը՝ նախկինում, երբ գործող իշխանությունը ընդդիմություն էր, հանրահավաքներ հրավիրելիս ընդգծում էր՝ ցանկանում են հեղափոխություն իրականացնել, սակայն այսօրվա ընդդիմությունը կարծես այս պահին չի խոսում այդ մասին, հարցին՝ ո՞րն է հանրահավաք հրավիրելու նպատակն այդ դեպքում, Մեհրաբյանը կրկնում է՝ նրանք ընդամենը ցանկանում են վնասել Հայաստանի պետականությանն այս պահին, ուրիշ ոչինչ:
«Մեկ օր հետո էլ տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը շատ կարևոր է մեզ համար: Նման ցույցերը շատ վատ բանի մասին են խոսում: Եթե այս ցույցերը վնաս են պետությանը, ապա վնաս են նաև իրենց: Իրականում պետք է աղետալի կերպով խելք չունենան, որ չհասկանան, թե ինչ են անում այս պահին»,- ասում է զրուցակիցը:
Խոսելով ընդդիմության հավաքները ոչ այնքան մարդաշատ լինելուց և հանրության՝ նրանց աշխատանքից գոհ լինել-չլինելուց՝ քաղաքագետը նշում է՝ ՀՀ-ի բնակչությունն այն աստիճանի դժգոհ է ընդդիմության աշխատանքից, որ այդ դժգոհությունը սկսել է տարածվել նաև ամբողջ խորհրդարանի վրա, խորհրդարանից էլ այն տարածվում է քաղաքական մեծամասնության վրա:
«Սա վարակիչ դժգոհություն է: Սակայն ես չեմ կարծում, որ ընդդիմությունը որևէ հեռանկար ունի հանրահավաքների մասով: Նրանք անհույս են այս մասով: Իսկ մարդաշատության առումով, եթե սահմանափակվեն թռուցիկներ բաժանելով, ապա շատ քիչ մարդ է լինելու հանրահավաքին: Հասկանալի է նաև այն, որ նրանք ունեն որոշակի կազմակերպչական ռեսուրս՝ բիզնեսներ, իրենցից կախված տարբեր մարդիկ և կազմակերպություններ, դա օգտագործելով՝ կարող են մարդկանց բերել հանրահավաքի՝ գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար»,- նկատում է քաղաքագետը:
Մեհրաբյանը նշում է՝ ընդդիմության փորացավը հայտնի է՝ «որքան վատ, այդքան լավ». «Թող անցնեն նստացույցերի, տեսնենք՝ որքան մարդ է գալու, հետները նստի, և այդ նստացույցը ինչ է ցույց է տալու»:
Հարցին՝ իշխանության գործելաոճից դժգոհ քաղաքացիները ինչո՞ւ չեն գնում խորհրդարանական ընդդիմության հետևից՝ Մեհրաբյանը նշում է՝ սովորաբար, եթե կա դժգոհություն իշխանությունից, ապա ընդդիմության շանսերը մեծանում են, սակայն Հայաստանում գոյություն ունի աղետալի ընդդիմություն:
Քաղաքագետը նաև նկատում է՝ եթե հիմա իշխանությունից դժգոհություն կա, դա օբյեկտիվ պատճառներ ունի, սակայն, եթե մենք առաջնորդվենք միայն նեղ կուսակցական շահերով, պետությունում կատարվող ամեն բանի մեղավորը կհամարենք իշխանություններին և ցույց կտանք, որ ավելի լավն ենք. «Սակայն, ի վերջո, հասարակության զարկերակը պետք է զգալ, և սխալ է շահարկման տրամաբանությամբ առաջնորդվելը: Ես կարծում եմ՝ արտախորհրդարանական ընդդիմության զգալի մասը շատ ավելի գրագետ է օգտագործում իշխանության թերացումները՝ ցուցաբերելով պետականամետ դիրքորոշում, քան խորհրդարանական ընդդիմությունը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT