Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը դիմել է դատարան՝ վիճարկելու ԿԳՄՍՆ նախարարի հրամանը

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը դիմել է դատարան՝ բողոքարկելու ՀՀ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարար Վահրամ Դումանյանի հրամանը, որով նա դադարեցրել էր համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը:

Հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սովորողին պետք է տրամադրվեին ազատման հրամանի և հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենները, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ պայմանագրային պարտավորությունները, այդ թվում՝ ուսման վարձի մասով: Համապատասխան թղթերը ստանալուց հետո միայն ուսանողները կարող են տեղափոխվել այլ բուհ՝ ուսումը շարունակելու նպատակով:

Սակայն համալսարանի արդեն նախկին ուսանողները փաստի առաջ են կանգնել, ստիպված են լինում օրեր անցկացնել բուհի շենքի առջև, քանի որ չեն կարողանում ստանալ իրենց փաստաթղթերը:

Խնդրի վերաբերյալ նրանցից ոմանք դիմել են ոստիկանություն: Ոստիկանության լրատվական վարչությունից «Հայկական Ժամանակ»-ին ասացին, որ դիմումներն ուսումնասիրվում են:

ԿԳՄՍ նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ համալսարանը երեք ծրագիր է իրականացնում՝ հանրակրթական, միջին մասնագիտական: Բարձրագույն կրթության մասով՝ բակալավր և մագիստրոսական ծրագրերով, կրթությունը դադարեցվել է:

«Հանրակրթականը երկար ժամանակ է՝ չի գործում, ուսումնասիրության արդյունքում դադարեցվել է հաստատության միջին կրթությունը: Բակալավր ու մագիստրոսական ծրագրերը դադարեցվել են: Նախարարի հրամանը բողոքարկելն իրենց իրավունքն է»,- ասաց նա:

Ըստ նախարարության ներկայացուցչի՝ այժմ որևէ դատական ընթացք դեռևս չի սկսվել, սակայն սկսվելուն պես նախարարությունը նորից իր դիրքորոշումը կներկայացնի: Արշակյանը շեշտեց՝ անհրաժեշտ փաստաթղթերը չկարողանալ վերցնելու հարցում նախարարությունը որևէ կերպ չի կարող միջամտել: Այս խնդիրը նախարարության իրավասության ներքո չէ. «Դա ուսանողի և բուհի միջև կնքված պայմանագրի հիման վրա է»:

Նշենք, որ Սուրբ Թերեզայի անվան համալսարանի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց. հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Հիշեցնենք՝ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ համալսարանի աշխատակիցները օտարերկրյա քաղաքացիների օգտին գործողություն կատարելու, այն է՝ նրանց բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար 2020-2021 թվականների ընթացքում անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել են շուրջ 1 մլն 450 հզր ՀՀ դրամին համարժեք 3 հզր ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել են մի շարք ուսանողների տեղափոխությունը օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերից Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ավարտական կուրս, ապա իրացնելու նպատակով կեղծել և կաշառք տված Հնդկաստանի Հանրապետության հարյուր չորս քաղաքացիների և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության մեկ քաղաքացու իրացրել են իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու փաստը հավաստող դիպլոմներ:

Իսկ լիցենզիայի դադարեցման պատճառները մի քանիսն են՝ պրոֆեսորադասախոսական կազմից մինչև ուսումնական հաստատության հետ կապված այլ պարտադիր պահանջների պահպանում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2436 դիտում

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի