Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը ՀՀ-ի համար ռազմավարական, տնտեսական և անվտանգային առումով կարևոր է

Հայաստանում հավատարմագրված դեսպանների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար այսօր կազմակերպվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացի նախաորակավորման փուլին նվիրված շնորհանդես։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջը:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ փետրվարի 16-ին հայտարարվել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների նախաորակավորման փուլը։ Նախարարը շեշտել է, որ այս հատվածի կառուցումը մեր երկրի համար ռազմավարական, տնտեսական և անվտանգային առումներով շատ կարևոր է։

Այն նաև մեծածավալ ու հետաքրքիր ծրագիր է՝ բազմաթիվ տեխնիկական և մասնագիտական լուծումներով. կառուցվելու է մոտ 60կմ երկարությամբ 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված, որը կներառի 4.7կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ։

Նախարար Սանոսյանը, դիմելով դեսպաններին և դեսպանությունների  ներկայացուցիչներին, նկատել է, որ ակնկալում է վերջիններիս աջակցությունն իրենց երկրներում մրցույթի վերաբերյալ տեղեկատվության հնարավորին լայն  տարածումն ապահովելու հարցում։ Նա ընդգծել է, որ մեր նպատակն է՝ շինաշխատանքների մրցույթին ներգրավել բազմափորձ և հզոր կարողություններ ունեցող շինարարական ընկերություններ՝ ծրագիրը լավագույնս իրականացնելու համար:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, Սիսիան-Քաջարան կառուցվելիք ճանապարհի տեխնիկական բնութագրերը, ցուցադրվել է նաև նշված ճանապարհահատվածի վերաբերյալ տեսանյութ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը կառուցվելու է նոր ծրագծով, բավականին բարդ ռելիեֆ ունեցող տարածքում, և շինաշխատանքներում փորձառու շինարարական կազմակերպություն ներգրավելը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը։ Նոր կառուցվելիք ճանապարհը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհի երկարությունը, կբարձրացնի տարանցիկ երթևեկության գրավչությանը, կնպաստի Սյունիքի մարզի զարգացմանը:

Շնորհանդեսի ավարտին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1572 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց