Ովքեր են Ազգային ժողովում ամենաշատ բացակայած, պասիվ, նախաձեռնող, ելույթ ունեցող, նախագծերին դեմ քվեարկած պատգամավորները

Գրեթե 8 ամիս է, ինչ 8-րդ գումարման Ազգային ժողովը սկսել է աշխատանքները: Թեև դրանց մեկ տարին էլ չի բոլորել, սակայն այն արդեն լեցուն է բավականին հիշարժան պահերով՝ վեճեր, շշերի նետում, ընդդիմադիրների բոյկոտ, փոխադարձ վիրավորանքներ և այլ իրադարձություններ:

Այս ամենին զուգահեռ, սակայն, նորընտիր խորհրդարանը քննարկումներ է ունենում, ընդունում կամ մերժում օրենքի նախագծեր և այլն:

«Հայկական ժամանակ»-ը, parlamentmonitoring.am կայքի տվյալները վերլուծելով, անդրադարձել է այս գումարման խորհրդարանի աշխատանքներին՝ ներկայացնելով, թե ովքե՞ր են ամենաակտիվ կամ պասիվ պատգամավորները, ովքե՞ր են սիրում ելույթ ունենալ, իսկ ովքե՞ր՝ ոչ, ովքե՞ր են նախագծեր մշակում և ովքե՞ր՝ ուղղակի բացակայում նիստերից:

Այսպիսով՝ խորհրդարանական նիստերից ամենից շատ բացակայողների տասնյակը գլխավորում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը (113 բացակա), որը կալանավորված էր 2021 թվականի օգոստոսից մինչ դեկտեմբերը: Չարչյանը մեղադրվում է իր ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցներին հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար:

2-րդ հորիզոնականում նույն խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն է, որը նույնպես կալանավորված էր 2021-ի հուլիսից-դեկտեմբեր ամիսները: Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար։ Նա բացակայել է նիստերից 112 անգամ:

Երրորդը ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է, որը, չնայած կալանավորված չի եղել,  սակայն նիստերից բացակայել է 105 անգամ:

Չորրորդն Արթուր Սարգսյանն է, կրկին «Հայաստան» խմբակցությունից: Նա նույնպես կալանավորված էր հուլիս-դեկտեմբեր ամիսներին: Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։ Նա բացակայել է նիստերից 95 անգամ:

5-րդը անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն է: Նա նիստերից բացակայել է 76 անգամ: Հիշեցնենք, որ Զաքարյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս եկավ տարեվերջին:

Իսկ ահա վեցերորդ ամենից շատ բացակայող պատգամավորը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Դավիթ Դանիելյանն է (73 բացակա): 7-րդը նույնպես իշխող խմբակցության պատգամավոր է՝ Խաչատուր Սուքիասյանը: Նա բացակայել է 72 անգամ: Նկատենք, որ նույնքան բացակայել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

65-ական անգամ էլ նիստերից բացակայել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Ղազինյանը և Աշոտ Սիմոնյանը:

«Հայաստան» խմբակցությունը առաջատար է նաև ելույթ ունեցողների թվով:

ԱԺ 8-րդ գումարման ամենից շատ ելույթ ունեցող պատգամավորը «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն է (15 ելույթ): Երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է (14 ելույթ):

3-րդը, 4-րդը և 5-րդը կրկին ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն են՝ Արծվիկ Մինասյանը, Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանը, համապատասխանաբար՝ 13 և 9-ական ելույթներ: Գեղամ Մանուկյանն էլ շարքում 7-րդն է՝ 7 ելույթ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ակտիվ է նաև Արմեն Խաչատրյանը: Վերջինս ելույթ է ունեցել 8 անգամ: Գործընկերոջը չեն զիջում նաև Գևորգ Պապոյանը՝ 7 ելույթ, Սերգեյ Բագրատյանը և Վիգեն Խաչատրյանը՝ 6-ական ելույթներ:

Ամենահետաքրքրասեր ու հարցեր սիրող պատգամավորն էլ Սերգեյ Բագրատյանն է: Վերջինս իրեն հետաքրքրող 11 հարց է հնչեցրել նիստերի ընթացքում: Հետաքրքրասեր է նաև Արամ Վարդևանյանը (9 հարց): Երրորդ «հարցախեղդ» անողն էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն է (8 հարց):

Նախագծեր հեղինակել այս խորհրդարանն այդքան էլ չի սիրում: Այս ընթացքում խորհրդարան բերված նախագծերի 87,7 տոկոսը հեղինակել է ՀՀ կառավարությունը, և միայն 12,3 տոկոսն են հեղինակել ԱԺ պատգամավորները:

Նախագծերը, որոնք բերվել և ամբողջությամբ արդեն ընդունվել են Ազգային ժողովի կողմից, հիմնականում հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Ամենից շատ նախագիծ հեղինակած պատգամավորների առաջին հորիզոնականում է ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը (8 նախագիծ), երկրորդը՝ Վլադիմիր Վարդանյանը (5 նախագիծ): Երրորդ տեղում Արթուր Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանն են, յուրաքանչյուրը՝ 3-ական նախագիծ:

Նախագծերին դեմ քվեարկելով հիմնականում աչքի են ընկել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Այսպիսով՝ ամենից շատ դեմ քվեարկված պատգամավորների հնգյակը բաղկացած է միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորներից: Գեղամ Նազարյան՝ 38, Անդրանիկ Թևանյան՝ 37, Արամ Վարդևանյան՝ 34, Զեմֆիրա Միրզոևա՝ 34 և Արմենուհի Կյուրեղյան՝ 32:

Ամենից շատ կողմ քվեարկողներն էլ իշխող խմբակցության պատգամավորներ են եղել: Հնգյակն այպիսինն է՝ Հրաչյա Հակոբյան, Հովիկ Աղազարյան, Մարիա Կարապետյան, Լիլիթ Ստեփանյան և Մարինա Ղազարյան: Բոլորը՝ 123 անգամ:

Ձեռնպահները ևս միմյանց մեջ կիսել են երկու ընդդիմադիր խմբակցությունները. առաջինը՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանն է (50 ձեռնպահ), հաջորդը 37-ական ձեռնպահներով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ու «Պատիվ ունեմ»-ից  Տարոն Մարգարյանն են: Հաջորդ երկուսը «Հայաստան» խմբակցությունից են. Էլինար Վարդանյանը (36 ձեռնպահ) և Արամ Վարդևանյանը (35 ձեռնպահ):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2774 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել