Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ Հանձնաժողովը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, մեկնաբանելով ընդդիմության դիրքորոշումը, ընդգծեց՝ ընդդիմությունն ի սկզբանե խոչընդոտում էր այս հանձնաժողովի աշխատանքների ստեղծմանը:
«Նրանց հայտարարությունը վկայությունն է նրա, որ շահագրգռված չեն բացահայտել պատերազմի ընթացքում տեղի ունեցած տարբեր փաստերն ու իրավիճակները: Նրանք շահագրգռված չեն, որ հանրությունը ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները: Շատ լավ հասկանում են, որ պատերազմի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ անօրինականություններ կատարել են հենց իրենց հետ առնչվող մարդիկ»,- կարծում է Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովում ընդդիմության ցանկացած ներկայացուցիչ օժտված է լինելու այնքան լիազորություններով, որքան իշխանական պատգամավորները:
«Մեր խմբակցությունը վճռական է տրամադրված, որպեսզի հանձնաժողովի աշխատանքները լինեն բավականին արդյունավետ: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Դուք գիտեք, որ մի շարք պաշտոնյաներ գնացել են սահման, ասել՝ «հողերն արդեն ծախված են», հորդորել այլևս չկռվել: Այս բոլոր հանգամանքները պետք է ուսումնասիրվեն: Ընդդիմության չմասնակցությունն այս գործընթացին ցույց է տալիս նրանց դեմքն ու նպատակները»:
ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյաննի կարծիքով էլ՝ ընդդիմության որոշումն անհեթեթություն է:
«Եթե իրենք ասում են, որ իշխանությունը ցանկանում է կոծկել որևէ բան, ապա ինչո՞ւ են հրաժարվում այդ աշխատանքներին մասնակցելուց: Թող գան, պայքարեն, թույլ չտան որևէ բան կոծկել»,- նշեց Վարդանյանը:
Անդրադառնալով այն պնդումներին, թե ընդդիմադիր ֆրակցիայից որևէ մեկի անդամը պետք է ղեկավարեր այս հանձնաժողովը, որպեսզի այն ավելի լեգիտիմ լիներ, պատգամավորն ասաց՝ այդ հարցը կարգավորվում է ԱԺ կանոնակարգով:
«Նրանք փողոցային պայքարից հետո, ինչ տեղափոխվել են խորհրդարան, ոչինչ չեն անում, իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, միայն՝ մանղալը: Իրենք չեն պաշտպանում ընտրողների շահերը: Ոչ մի լիազորություն չեն իրացնում: Ասում էին՝ մենք վերցնում ենք մանդատը, որպեսզի օգտվենք պատգամավորների օժտված բոլոր գործիքակազմերից, բայց միայն պատգամավորներին հասու երաշխիքներից են օգտվում»:
Վարդանյանի խոսքով՝ ընդդիմության տեքստում հակասություններ կան:
«Ասում են՝ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը, սակայն դրա համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին չեն ցանկանում մասնակցել: Եվ միայն այս հարցը չէ: Չեն ցանկանում մասնակցել խորհրդարանական դիվանագիտական աշխատանքներին, ոչ մի բանի չեն ցանկանում մասնակցել, ամեն ինչից հրաժարվում են: Միայն անհեթեթ հայտարարություններ են անում, փաստական դաշտ էլ չեն ցանկանում գալ»,- ընդգծեց պատգամավորը:
Նույն խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կարծիքով էլ՝ ընդդիմությունը չի ցանկանում աշխատել, ընդամենը իմիտացիա է ստեղծում:
«Նրանք չեն փորձում իշխանության համար այնպիսի ընդդիմություն լինել, որը կլինի իրական քննադատ ընդդիմություն: Նրանց միակ նպատակը սաբոտաժ անելն ու իշխանության վերադառնալն է, այսքանը»,- ասաց Բաքոյանը:
Պատգամավորի խոսքով՝ հնարավոր է՝ հանձնաժողովի նիստերի ժամանակ բարձրացվեն այնպիսի հարցեր, որոնք ցավոտ կլինեն ընդդիմության համար, այդ պատճառով էլ չեն ցանկանում մասնակցել նիստերի աշխատանքներին:
Դիտարկմանը, որ ընդդիմությունը պնդում է, թե հանձնաժողովը պետք է ղեկավարեր ընդդիմության ֆրակցիայից որևէ մեկը, որպեսզի այն ավելի լեգիտիմ լիներ, պատգամավորը շեշտեց՝ միևնույն է, ոչինչ էլ չէր փոխվելու: «Մենք գնում ենք բացահայտման, մեր նպատակը դա է: Դա ուղղակի պատճառ էր աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելուն»,- եզրափակեց Բաքոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT