Սա ընդամենը փախուստ է. պատգամավորները՝ պատերազմին առնչվող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու ընդդիմության որոշմանը

Ինչպես հայտնել ենք, ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հայտնել են, որ որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Այս հայտարարությանն անդրադարձել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ քննադատության ենթարկելով ընդդիմության նման դիրքորոշումը:

«Այս մարդիկ, փոխարեն մասնակցելու և իրենց հարցերի պատասխաներնն անձամբ ստանալու, գերադասեցին նոր օրակարգ սահմանել՝ քննիչ հանձնաժողովը համարելով իշխանության կամակատար մարմին։

Սա ընդամենը փախուստ է։

Սա ցավոտ ճշմարտությունը չիմանալու մասին է։

Սա արդեն ծիծաղելի էլ չէ, պարոնա՛յք, սա արդեն խոսում է, թե որքան խղճուկ եք դուք»,- իր էջում գրել է պատգամավոր Արփի Դավոյանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանն էլ գրել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով ու հստակ փաստերը տեսնելով՝ երևի թե ընդդիմության համար դժվար կլիներ նորից մանտրայի պես կրկնել միֆական դավաճանության մասին։

«Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքին ու նշել, թե իբր այդ հանձնաժողովը միտված է լինելու իշխանության անմեղության ապացուցմանը։

Հազար ներողություն, բայց եթե իշխանությունը իրոք մեղավոր է, հանձնաժողովն էլ կազմվել է, բա դուք ինչի՞ համար եք։ Եկեք, մասնակցեք հարցաքննություններին, ստուգեք փաստաթղթերն ու փաստական ապացույցները։ Ապացուցեք։ Բա էլ ինչի՞ համար եք։

Ու վերջապես․ այս մարդիկ խորհրդարան են եկել, որպեսզի հնարավորություն ունենան ՍԴ-ում վիճարկել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, նրանց իրենց ունեցվածքն է հետաքրքիր, մենք էլ եկել շեղում ու պատերազմի հանգամանքները քննող ինչ-որ հանձնաժողովից ենք խոսում»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45713 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին