ՀՀ-ում վերջին 2 տարում մոտ 9 հազար շան կծման դեպք է եղել. ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ առաջիկայում հարցը կքննարկեն

Հայաստանում թափառող շների հիմնախնդիրը շարունակում է արդիական մնալ: Ավելին՝ վերջին շրջանում էլ ավելի են շատացել կենդանիների հարձակումները մարդկանց վրա: Վերջին երկու տարում (2020-2021) Հայաստանում 8 հազար 809 դեպք է արձանագրվել: Տվյալները «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ դրանցից 4496-ը գրանցվել է 2021 թվականին, իսկ 4310-ը՝ 2020-ին:

2019 թվականին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Մերի Գալստյանը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ էին մշակել՝ նպատակ ունենալով հասնել խնդրի համալիր լուծմանը, սակայն նախագիծն այդպես էլ Ազգային ժողով չբերվեց:

Մերի Գալստյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ համավարակի մարտահրավերներով, ապա 2020 թվականի պատերազմով ու երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ քաղաքական այլ առաջնահերթություններ էին առաջ բերվել, որն էլ պատճառ է դարձել նախագիծը ԱԺ չբերելուն: «Խնդիրները շատ-շատ էին, ուստի մեր նախագիծը ժամանակավոր քնեցվել էր: Սակայն ստանալով բազմաթիվ նամակներ քաղաքացիներից, ինչպես նաեւ կարևորելով ոլորտի կարգավորման հրատապությունը՝ առաջիկայում վերսկսելու ենք նախագծի շուրջ աշխատանքները»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ իր եւ Լենա Նազարյանի մշակած՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի» մասին օրենքի նախագիծը, ինչպես նաեւ հարակից օրենքների նախագծերի փաթեթն ամբողջությամբ կարգավորում են ոլորտի հրատապ խնդիրները: Սակայն պետք է նաեւ հաշվի առնել այս հիմնախնդրի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման ու հանրության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը:

«Այս հարցում ապավինում ենք ոլորտային հասարակական կազմակերպությունների եւ տարբեր նախաձեռնությունների աջակցությանը»,- նկատեց Գալստյանը:

Մերի Գալստյանի խոսքով՝ թափառող կենդանիների սպանդին վերադառնալը միանշանակ մերժելի է. «Խնդրի համապարփակ կարգավորման համար դեռեւս նախորդ գումարման Ազգային ժողովում ես և պատգամավոր Լենա Նազարյանը նախաձեռնել էինք քննարկումներ, այնուհետև նաև Մայր օրենքի նախագծի մշակում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին: Նախագիծը ներառում էր բազմաթիվ կարգավորումներ, այդ թվում՝ թափառող և անտուն կենդանիների հիմնախնդրին լուծումներ տալու նպատակով»:

Գալստյանի համոզմամբ՝ թափառող կենդանիների խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, որոնց թվում են կենդանիների ապաստարանների ստեղծումը, թափառող կենդանիների համատարած ստերջացումը, ապաստարաններից կենդանիների որդեգրման պրակտիկայի խթանումը: «Մենք նաեւ նախաձեռնել էինք կենդանիների չիպավորման վերաբերյալ նախնական քննարկումներ՝ կորած կենդանիներին արագ իդենտիֆիկացնելու եւ տիրոջը վերադարձնելու նպատակով»,- եզրափակեց պատգամավորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3714 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին