Երևան
12 °C
Փետրվարի 8-ին Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում ավագանու նիստ է սպասվում:
Լրատվամիջոցներում այսօր հրապարակումներ են արվել այն մասին, թե նիստի ժամանակ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու ցուցակի 5-րդ համարը՝ Դավիթ Ախտոյանը, որը, նույն հրապարակման փոխանցմամբ, «ցուցակի ամենահեղինակավոր թեկնածուն է եղել, և դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում ՔՊ-ի հավաքած ձայների գերակշիռ մասը նրա շնորհիվ է հավաքվել», հրաժարվելու է իր մանդատից ու նաև դուրս գա կուսակցությունից։
Այս տեղեկությունը ճշտելու և պարզաբանումներ ստանալու համար «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց Դավիթ Ախտոյանի հետ, որը հերքեց և հերյուրանք որակեց մամուլի հրապարակումները թե՛ հրաժարականի, թե՛ կուսակցությունից դուրս գալու մասին:
«Նման բան չկա: Մենք ժողովրդից մանդատ ենք ստացել աշխատելու, ոչ թե հրաժարվելու համար»,- նշեց Ախտոյանը:
Կուսակցությունից հրաժարվելու մասին հարցին ի պատասխան էլ՝ ավագանու անդամը նշեց, որ այդ տեղեկությունը ևս հերյուրանք է, իրենք շարունակելու են աշխատել ի շահ ժողովրդի՝ կուսակցության սկզբունքներին մնալով հավատարիմ:
Նշենք, որ մամուլի հրապարակումներում նաև ասվում է, որ Ախտոյանը անձնական խնդիրներ է ունեցել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ, ինչն էլ հիմք է դարձել կուսակցության հետ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ հայտնվելու համար։
Ախտոյանը մեզ վստահեցրեց, որ այդ տեղեկությունը ևս չի համապատասխանում իրականությանը.
«Կուսակցության ներսում բոլորն իրար հարգանքով են վերաբերվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ գործընկերային փոխհարաբերություններ են, ու փոխադարձ հարգանք կա»,- նշեց ավագանու անդամը՝ հավելելով, որ ավագանու առաջիկա նիստին մասնակցելու է, հրաժարականի մտադրություն էլ չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT