Երևան
12 °C
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի՝ ԵԽԽՎ-ում հայանպաստ բանաձևին դեմ քվեարկելուն:
Խաժակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«ԵԽԽՎ-ն, փաստորեն, բարձր գնահատական է տվել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացվածությանը:
Այն, որ մենք դեռ կայացման ճանապարհին ենք, դա փաստ է. անցումային շրջանը դեռ չի ավարտվել, բայց հայաստանյան ընդդիմադիր պատվիրակի քվեարկության պատկերը որևէ մեկնաբանություն չի փարատում:
50 պատվիրակ կողմ է քվեարկել զեկույցին, 14-ը՝ դեմ: 14 դեմ քվեարկած պատվիրակներից 6-ն Ադրբեջանից էին, 6-ը՝ Թուրքիայից և 1-ը՝ ՀՀԿ-ից: Եթե իմ քաղաքական մշակույթը համապատասխաներ ՀՀԿ-ական մշակույթին, ապա ես կպնդեի, որ Մամիջանյանը «թրքացել» է կամ կատարել «իր տերերի պատվերը»: Իրենք Հայաստանի ներսում հենց այսպիսի բառամթերքով են քննադատում այլ ուժերի, այդ թվում՝ և մեզ:
Փաստացի ՀՀԿ-ականները պնդում են, որ մեր պետության համար վատ է, երբ եվրոպական երկրները դրական վերաբերմունք ունեն հայաստանյան ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ: Երևի իրենք ուզում են, որ Հայաստանը իզգոյացվի և ճանաչվի ոչ ժողովրդավարական պետություն, բայց այդտեղ ո՞րն է Հայաստանի շահը՝ ես չգիտեմ:
Այդ քվեարկությունն ուներ ներքաղաքական տրամաբանություն, ինչը փաստում է, որ այդ ուժի համար առաջնայինը պետության շահը չէ, այլ իրենց նեղ քաղաքական շահը, ինչպես որ եղել է միշտ: Պարզ է, որ հաջորդ խորհրդարանում իրենք էլ չեն լինի, բայց այս խայտառակ քվեարկությունը կմնա արձանագրված:
Վեհաժողովը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծումն անհրաժեշտություն է և պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Այս ձևակերպման համար տևական աշխատանք է կատարել Էդմոն Մարուքյանը, ում պաշտոնավարման օրոք սկսել էր շրջանառվել այս նախագիծը: Ի դեպ, այդ ձևակերպման դեմ մեծ պայքար էին մղում ադրբեջանցի պատվիրակները և հավանաբար հենց այդ պատճառով էլ դեմ են քվեարկել զեկույցին:
Արցախի հարցով այս արձանագրմանը ՀՀԿ-ի դեմ քվեարկելն էլ նշանակում է, որ իրենց բոցաշունչ տեքստերն իրականում Արցախի մասին չեն, այլ ընդամենը ներքաղաքական շահարկումներ են, որտեղ կարևորը ռևանշն է, ոչ թե պետության շահը:
Հիշում ենք նաև, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ընդդիմադիրները հայտարարեցին, թե Բաքվի բռնապետ «Ալիևը պետք է իմանա», որ այլևս Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունն ազգային է և պայքարող: Կարծում եմ՝ այս քվեարկությամբ Ալիևն իմացավ...»:
Հիշեցնենք՝ երեկ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել էր «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել էր, որ Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվել են, ադրբեջանական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվել:
ԵԽԽՎ-ում քննարկված հայանպաստ բանաձևին դեմ էր քվեարկել 14 պատգամավոր՝ 1 հայ, 1 հոլանդացի, 6 ադրբեջանցի, 6 թուրք։ Բանաձևին դեմ քվեարկած հայը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էր եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT