Ալկոհոլ օգտագործած, փնթի բառապաշարով արտահայտվելը հարվածում է միայն իրենց․Գաբրիելյանը՝ Հակոբյանի հետ միջադեպի մասին

«Ռուբեն Հակոբյանի կողմից արվածը ոչ թե դիտավորյալ որեւէ գործողություն էր, այլ իր կենսակերպը, գործելաոճը, առօրյան, վարվեցողությունն ուղիղ եթերում ցուցադրելու հերթական օրինակն էր»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբեն Հակոբյանի թեկնածության հարցը։ Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հարցի քննարկման ժամանակ թեկնածուն անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել իրենց նկատմամբ, որից հետո փոխադարձ վիրավորանքներ էին հնչել: Այնուհետեւ Ռուբեն Հակոբյանը հանել էր իր թեկնածությունը: Նիստն ավարտվել էր:

Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում նաեւ նշեց, որ նախորդ երկու նիստերի ընթացքում էլ եղել էին կոնֆլիկտային իրավիճակներ, բայց նիստերը հետաձգում էին՝ փորձելով հանդարտեցնել կրքերը, իսկ այսօր իր հորդորներից հետո եզրափակիչ ելույթի ընթացքում Ռուբեն Հակոբյանը շարունակել է վիրավորանքներ հնչեցնել։

«Այլ բան չէր մնում անել, քան ընդհատել: Հանձնաժողովի բոլոր անդամների համար, վստահ կարող եմ ասել՝ նաև ընդդիմադիր պատգամավորների համար, միանշանակ անընդունելի էր այս թեկնածուի բառապաշարը և վարվեցողությունը»,- ասաց նա ու հավելեց, որ միջադեպի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորները որևէ կերպ չէին հակադարձում իշխող ուժի պատգամավորների՝ Ռուբեն Հակոբյանին վերաբերյալ ձևակերպումներին:

«Ինձ մոտ տպավորություն էր, որ իրենք նույնպես ներքուստ համաձայն են, որ հերթական անգամ, եթե փորձեմ մեղմ արտահայտվել, առնվազն հարված է հասցնում իրենց ունեցած փոքր հեղինակությանը։ Փոքր վատ իմաստով չեմ ասում՝ հաշվի առնելով ԱԺ-ի հարաբերակցությունը։ Սա լավ առիթ կլինի ընդդիմության համար, որպեսզի իրենք հասկանան, որ խոսելով ԱԺ-ի դերի, այս ինստիտուտի կայացման մասին՝ պետք է մտածեն՝ ում են բերում, թեկնածու առաջադրում սահմանադրական մարմնում։ Գիտեք ինչ կա, ալկոհոլ օգտագործած, փնթի բառապաշարով արտահայտվելը միայն ու միայն հարվածում է ընդդիմությանը»,- եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2691 դիտում

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին