Երևան
12 °C
«Ընդդիմությունն իր անցած ճանապարհը վերլուծեց, արեց հետևություններ և շատ քայլերից հետ կանգնեց, որը ճիշտ որոշում է. անիմաստ էներգիա և ջանք վատնելը՝ անհեռանկար ուղղություններով, իմաստ չունի»: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի վերջին շրջանում ցուցաբերած վարքագծին:
Մեհրաբյանի կարծիքով, սակայն, ընդդիմությունը, որի կազմում հիմնականում նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են, հետ չի կանգնել իր գլխավոր նպատակից, այն է՝ ամեն գնով վերադառնալ իշխանության: «Նրանց համոզմունքը մեկն է՝ ՀՀ-ում որքան վատ, այդքան՝ լավ»,- նշեց Մեհրաբյանը:
Դիտարկմանը՝ ընդդիմությունը պնդում է, թե քաղաքացիների մեծ մասը դժգոհ է գործող իշխանությունից, պատասխանելով հարցին՝ ո՞րն է պատճառն այդ դեպքում, որ այդ նույն քաղաքացիները չեն ապավինում ընդդիմությանը, ինչպես, օրինակ, 2018-ին, քաղաքագետը նկատեց. «Առաջին կարևոր նախապայմանն այն է, որ այսօրվա իշխանությունները լեգիտիմ են: Եթե մարդիկ դժգոհ են իշխանությունից, և իսկապես կան դժգոհություններ, ես էլ եմ դժգոհ շատ հարցերում, այնուամենայնիվ, չի կարող այդ դժգոհությունն ունենալ նույն դրսևորումները, ինչ 2018-ին: Բացի այդ, կա քաղաքական լիդերների հարց: Մարդիկ այս ընդդիմության լիդերներին չեն ընդունում»:
Պատասխանելով հարցին, որ ընդդիմությունը հաճախ ինչ-ինչ հարցեր է օրակակարգ բերում, դրանք սեփական լրատվամիջոցներով օրեր շարունակ տերբեր կերպ մեկնաբանում, սակայն երբ հնարավորություն է ունենում այդ հարցերը հղել իշխանության ներկայացուցիչներին և ստանալ պատասխաններ, չի անում, ասես, նրանք չէ, որ արծարծել են այդ հարցերը, Մեհրաբյանը նշեց, որ ընդդիմության օրակարգ բերած հարցերը խոսում են նրանց բովանդակային սնանկության մասին:
«Նրանց բարձրացրած հարցերն ընդհանրապես նույն որակի են: Այդ մարդիկ հույս ունեն, որ ինչ-որ վատ բան տեղի կունենա, և իրենք կլինեն քաղաքական դաշտում միակն ու անփոխարինելին»,- ասաց նա:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունից զատ, կա արտախորհրդարանական ընդդիմություն, որը գործում է:
«Ընդդիմադիր գործունեությունը քաղաքական դաշտի անհրաժեշտ մասնիկն է, և ընդդիմությունն այն չէ, որը դուրս է գալիս փողոցներ, խոսում՝ ինչ պատահի, անիմաստ հարցեր տալիս: Ես կարծում եմ, որ ընդդիմադիր գործունեության պատասխանատվության ինստիտուտն էլ պետք է գործի: Այո՛, պետք է իշխանության սխալները մատնանշել»,- կարծում է Մեհրաբյանը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT