Մոլդովայում 60 օրով հայտարարվել է արտակարգ դրություն. երկրում գազային ճգնաժամ է

Մոլդովայի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում 60 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին: Պատճառը  «Գազպրոմ»-ից ստացված ծանուցումն է՝ հունվարի 21-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին հունվարին սպառված վառելիքի դիմաց չվճարելու պատճառով։

Արտակարգ դրություն մտցնելու բանաձև է ընդունվել հինգշաբթի արտահերթ նիստում, որը հեռարձակել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։

«Մոլդովայի Հանրապետության ողջ տարածքում 60 օրով արտակարգ դրություն հայտարարեք»,- պատգամավորներին ուղղված իր ելույթում բանաձևի նախագիծը ընթերցել է վարչապետ Նատալյա Գավրիլիցան։ Բանաձևը հաստատվել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության ձայներով։ Ընդդիմությունը դեմ է քվեարկել՝ գազի ճգնաժամի մեղքը բարդելով գործող կառավարության վրա։

Այս ընթացքում Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը կկարողանա ներմուծել բնական գազի և էներգիայի այլ աղբյուրների ռացիոնալ սպառում, միջոցներ հատկացնել բնական գազի գնման համար, համակարգել լրատվամիջոցների աշխատանքը և ձեռնարկել այլ արտակարգ միջոցառումներ։

Նախարարների կաբինետի տվյալներով՝ «Մոլդովագազ» գազաբաշխիչ ընկերությանը պակասում է մոտ 25 միլիոն դոլար՝ հունվարի 1-15-ը սպառած վառելիքի դիմաց վճարելու համար։ Նախապես հայտնի էր, որ «Մոլդովագազը» ֆինանսական դժվարություններ է ապրում, սակայն Մոլդովայի կառավարությունն ակնկալում էր, որ «Գազպրոմը», որն իր ամենամեծ բաժնետերն է, կաջակցի ընկերությանը։

Անցյալ տարվա հոկտեմբերին «Մոլդովագազը» և «Գազպրոմը» հինգ տարով երկարաձգեցին վառելիքի մատակարարման պայմանագիրը։ Դրա կարևոր դրույթը նախորդ ամսում սպառված գազի արժեքի, ինչպես նաև ընթացիկ ամսում սպառված ծավալի կեսը վճարելու պայմանավորվածությունն էր մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը։ Մոլդովան, սակայն, անցած նոյեմբերին նույնպես ուշացրել էր վճարումները և ծանուցում էր ստացել «Գազպրոմից» 48 ժամում գազի մատակարարման հնարավոր դադարեցման մասին։ Այնուհետև բացակայող միջոցները հատկացրել է նաև հանրապետության կառավարությունը։

Ինչպես պարզաբանել է «Մոլդովագազ»-ի ղեկավար Վադիմ Չեբանը, ընկերությունը կրկին բախվել է ֆինանսական դժվարությունների երկրում սակագները ժամանակին չճշգրտելու պատճառով։ Այսպես, հունվարին Մոլդովայի համար ռուսական գազի գնման գինը բարձրացել է մինչև 647 դոլար 1000 խմ-ի դիմաց, իսկ սակագնում հաստատված գինը մոտավորապես 450 դոլար է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1632 դիտում

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան