Երևան
12 °C
Փարաքարում այսօր վերջապես համայնքի ղեկավար ընտրվեց: Հրավիրված ավագանու նիստի ժամանակ «Դավիթ Մինասյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները միասին առաջադրել էին Դավիթ Մինասյանի թեկնածությունը համայնքապետի պաշտոնում:
Մինչ այդ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամները վայր դրեցին մանդատները՝ լքելով նիստերի դահլիճը:
«Մենք բոլորս մանդատները վայր ենք դնում ու դուրս ենք գալիս, դուք ուզում եք քվեարկեք, ձեր խնդիրն է, Աստծո առաջ բոլորս պատասխան ենք տալու ինչ-որ մի օր, ցտեսություն»,-ասաց «Ապրելու երկրի» համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը:
Գրիգորյանը նաև հավելեց, որ չեն մասնակցելու այսուհետ կայանալիք նիստերին: Ըստ նրա՝ հավանաբար առաջիկա 5 տարիներին այդպես էլ կշարունակվի
11 ավագանու անդամի քվեարկության արդյունքում Դավիթ Մինասյանն ընտրվեց համայնքի ղեկավարի պաշտոնում:
Այնուհետ հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներին կլինի համատեղ կառավարում, այսինքն՝ 2,5 տարի կառավարելու է «Դավիթ Մինասյան» դաշինքը, հաջորդ 2,5 տարին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Դավիթ Մինասյանը պաշտոնապես երդվելու է հունվարի 12-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցությունն ստացել է ավագանու 10 մանդատ, 6-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը և 5 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը:
Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Փարաքարում ավագանու առաջին նիստ արդեն տեղի էր ունեցել, սակայն ավագանու անդամներն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։
Բանն այն է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր 10 ներկայացուցիչներով, առանց մյուս քաղաքական ուժերի, նիստ էր արել և ընտրել համայնքապետ։ «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ առանձին մեկ այլ նիստ էր արել և 11 ձայնով համայնքապետ ընտրել Դավիթ Մինասյանին։
Կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։ Հաջորդ օրը Վալոդյա Գրիգորյանը գնացել էր համայնքապետարան՝ որպես «ընտրված» համայնքապետ, սակայն ոստիկանությունը նրան թույլ չէր տվել մտնել շենք։ Բանն այն էր, որ գործը հասել էր դատարան. «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայցադիմում էին ներկայացրել՝ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարել էր նրանց հայցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT