Փարաքարում տեղի ունեցողը աբսուրդի թատրոն է՝ բառի բուն իմաստով. Վահագն Ալեքսանյանը պարզաբանում է՝ ինչ է եղել իրականում

Փարաքարում տեղի ունեցողը աբսուրդի թատրոն է՝ բառի բոլոր իմաստներով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ներկայացնելով պարզաբանում, թե ինչ է օրեր առաջ իրականում տեղի ունեցել Փարաքարում:

Այսպես, գրառման համաձայն, ընտրությունների արդյունքում ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը միասին ստացել են 11 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 10:

«Ավագանու առաջին նիստը սկսում է, նիստը վարում է տարիքով ամենամեծ անդամը, որը ներկայացնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Նիստին ապօրինաբար ներկա են գտնվում Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը, որոնք նաև ցուցումներ են տալիս «Ապրելու երկրի» ավագանու անդամներին։

Ու էստեղից սկսում է աբսուրդը։ Նիստը վարող ավագանու անդամը հայտնում է՝ կա մեկ համայնքապետի թեկնածու՝ ներկայացված «Ապրելու երկրի» 10 ավագանիների անդամների կողմից։ ՔՊ-ի և մյուս դաշինքի 11 ավագանու անդամները ներկայացնում են ուրիշ՝ միասնական թեկնածու, ու ուշադրություն՝ «Ապրելու երկրի» ավագանու անդամը հայտնում է, որ նման բան լինել չի կարող, որովհետև թեկնածությունը պետք է ներկայացնել գրավոր։ Ինչը ամրագրված չէ ոչ մի օրենքով։

Եվ երբ ՔՊ-ի ու «Դավիթ Մինասյան» դաշինքի մեծամասնություն կազմող ավագանու անդամներն ընդմիջում են խնդրում և փորձում խորհրդակցել իրավաբանների հետ, «Ապրելու երկրի» 10 ավագանու անդամներն «ընտրում են» իրենց թեկնածուին։ Դա էլ, ի դեպ, այն պարագայում, երբ քվորման համար անհրաժեշտ է 11 ձայն, այսինքն՝ անհնար է 21 ավագանուց բաղկացած կազմի 10 հոգու մասնակցությամբ ընտրել համայնքապետ։

Հիմա էլ «Ապրելու երկրի» ղեկավար կազմը գնացել է համայնքապետարան, ու թե բա՝ դուք իշխանազավթում եք անում։

Դասականը կասեր՝ սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է»,- ներկայացրել է Ալեքսանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքար համայնքում վաղ առավոտից իրավիճակը կրկին լարվել է: Տեղում հավաքված քաղաքացիները պնդում էին, որ ժամը 10:00-ին նախատեսված է «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանի երդմնակալության արարողությունը: «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ ժամը 12:00-ին իրենց թեկնածուի՝ Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունն է: Գրիգորյանի կողմնակիցների ցույցը շարունակվում է մինչև հիմա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
52121 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին