Երևան
12 °C
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մի շարք համայնքներում, որոնց թվում է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքը, ձայների հաշվարկից հետո կարիք է առաջացել կոալիցիաներ կազմելու՝ տեղական իշխանություն ձևավորելու համար, քանի որ ընտրություններին մասնակցած ուժերից որևէ մեկը չի կարողացել հաղթահարել ձայների 50 տոկոսից ավելիի շեմը:
Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 27,54 տոկոս ձայնով և երրորդը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 23,51 տոկոս ձայնով:
«Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համար, Փարաքարի գործող համայնքապետ Դավիթ Մինասյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով, որ դեռևս կոալիցիոն որևէ գործարք չի իրականացվել՝ հավելելով, որ իրենք բաց են առաջարկների համար:
«Մենք այն համոզմունքն ունենք, որ ավագանին հավաքական պատասխանատվության մարմին է, և բոլոր խմբակցություններով պետք է միասնաբար ձգտենք իրագործել մեր ընտրողներին ներկայացրած ծրագրերը։ Մեր սկզբունքն է նաև այն, որ ավագանին քաղաքական մրցակցության հարթակ չէ, այլ տեղական խնդիրները ստեղծագործաբար լուծելու հարթակ։ Այս պահի դրությամբ «Դավիթ Մինասյան» դաշինքը Փարաքարի ավագանու մեծամասնություն կազմելու նպատակով որևէ կոալիցիա չի ձևավորել։ Մենք շարունակում ենք բաց մնալ համագործակցության համար՝ հանուն մեր համայնքի կայուն և համաչափ զարգացման նպատակի։ Ավագանու առաջին նիստին՝ համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ, «Դավիթ Մինասյան» դաշինքը կառաջադրի իր թեկնածուին»,- ասված է հայտարարության մեջ:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Փարաքարում ՔՊ գրասենյակի աշխատանքները համակարգող Կարեն Գրիգորյանը, որը 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է եղել, նշեց՝ կոալիցիայի շուրջ բանակցություններ են ընթանում: «Շուտով հուշագիր կստորագրվի»,- հայտնեց Գրիգորյանը:
Հարցին՝ ո՞ր ուժի հետ են պատրաստվում կոալիցիա կազմել, նա փակագծեր չբացեց՝ նշելով. «Ժամանակը կգա, կիմանաք»:
«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով հնարավոր կոալիցիայի կազմման մասին հարցին՝ ասաց՝ վերջնական որոշում կկայացնեն մոտ օրերս:
Նշենք, որ ավագանու առաջին նիստը պետք է տեղի ունենա մյուս երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT