Երևան
12 °C
Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները՝ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը», այսօր հայտարարություն են տարածել, ըստ որի՝ երեք խմբակցությունները պատրաստվում են դիմել դատարան՝ վիճարկելու քաղաքապետի ընտրության օրինականությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքում կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում համայնքապետ ընտրվեց ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանը:
Խմբակցություններն իրենց հայտարարության մեջ նշել են, որ նորընտիր նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված անդամները չեն ձևավորել խմբակցություն և այդ հանգամանքը, ըստ էության, պատճառաբանել են, որ այս փուլում դա պարտադիր չէ:
«Բաց քվեարկության արդյունքներով՝ Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը ստացել է 10 ձայն, իսկ ՔՊ ավագանու անդամի կողմից առաջադրված Տավրոս Սափեյանը՝ 11 ձայն: Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է «Հայք» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը, որն ի հակասումն իր իսկ ստորագրած փաստաթղթի և իր տղամարդկային խոսքի՝ չի պաշտպանել իր խմբակցության անդամին: Այս փաստերի վերլուծությամբ պարզ է դառնում, որ ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից:
ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու:
ՀՀ ընտրական օրենսգրքով կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով առկա չէ որևէ նորմ, որն իրավունք վերապահի համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու անդամին առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու:
Միակ հնարավորությունը նախատեսված է վերոհիշյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասով: Ընդ որում, օրենսդիրն այս նորմում օգտագործել է «կարող է» եզրույթը, քանի որ խմբակցությունը կարող է նաև չառաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու:
Հետևաբար, Թալին համայնքի ղեկավար է «ընտրվել» խմբակցության կողմից չառաջադրված անձը, ինչն օրենքի կոպիտ խախտում է:
ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն 8-րդ մասի համաձայն՝ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Օրենքի այս դրույթի փաստակազմն առկա է, քանի որ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի 4-րդ մասին համապատասխան առաջադրվել է մեկ թեկնածու (Տավրոս Սափեյանը չի առաջադրվել խմբակցության կողմից).Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը ստացել է 47,7 տոկոս ձայներ. Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը չի ստացել «դեմ» ձայներ: Այս պայմաններում խմբակցությունները գտնում են, որ համայնքի ղեկավար պետք է ընտրված համարվեր Դավիթ Մանուկյանը»,-նշված է նրանց հայտարարության մեջ:
Այս գրառմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տավրոս Սափեյանը: Նրա խոսքով՝ այս ամենի հեղինակները փորձում են քաղաքական ճգնաժամ առաջացնել համայնքում, ինչի հետևանքով կխաթարվի համայնքի բնակիչների բնականոն կյանքը և անհամեմատ կդժվարանա համայնքապետարանի աշխատանքը։
«Փաստացի, խմբակցությունները պատրաստ են բոլորիս բնականոն կյանքն ու աշխատանքը խաթարելով՝ շարունակել իրենց աթոռակռիվը՝ բացահայտելով, որ իրենց նպատակը բոլորովին էլ համայնքային խնդիրները լուծելը և համայնքը զարգացնելը չէր, այլ իշխանության ձեռքբերումն ու ռևանշիզմը։
Սիրելի՛ հայրենակիցներ, այս ամենով հանդերձ՝ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լծվելու սիրելի ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, չտրվելո՛ւ զանազան սադրանքների, տեր կանգնելու՛ մեր ազնիվ հաղթանակին։
Սիրելի՛ թալինցիներ, մենք սիրում և հարգում ենք բոլորիդ, պատրաստ ենք ծառայել բոլորիդ, ուստի ողջ համայնքին ենք կոչ անում միավորվելու համերաշխ ու բարեկեցիկ համայնք ստեղծելու գործի շուրջ։ Աստված զորավիգ մեր արդար գործին»:
Հիշեցնենք, որ ավագանու առաջին նիստում ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրեցին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը: «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Տավրոս Սափեյանինը: Քվեարկության արդյունքներով Տավորս Սափեյանն ստացավ 11 ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 ձայն: Թալինում ՔՊ-ն կունենա ավագանու 10 անդամ, «Զարթոնք» կուսակցությունը՝ 6, «Հայքը»՝ 3, «Մեր համայնքը»՝ 2:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT