Երևան
12 °C
Արագածոտնի մարզի Թալին համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 4 քաղաքական ուժ: Ձայների մեծամասնությունը՝ շուրջ 46 տոկոս, այս համայնքում ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Սակայն այսօր ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները և «Մեր հզոր համայնք» կուսակցությունների դաշինքը հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ երեք քաղաքական ուժերը պատրաստվում են կոալիցիա կազմել և միասին ստանձնել քաղաքի կառավարման պատասխանատվությունը:
«Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով՝ ընդհանուր 21 մանդատից «Զարթոնք»-ն ստանալու է 6 մանդատ, «Հայք»-ը՝ 3 մանդատ, «Մեր համայնքը»՝ 2 մանդատ, ընդհանուր՝ 11 մանդատ: «Զարթոնք»-ը, «Հայք»-ը և «Մեր համայնքը» որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը՝ ղեկավարվելով կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:
Քաղաքական ուժերը, որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են «Հայքի» ներկայացուցչին:
Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անունից՝ Մնացական Մնացականյան
«Հայք» լիբերալ կուսակցության անունից՝ Կարեն Գրիգորյան
«Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի անունից՝ Տիգրան Հարությունյան»,- նշված է հայտարարության մեջ:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տավրոս Սափեյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց, որ ինքը պատրաստ է կանգնել բոլոր այն քաղաքացիների կողքին, որոնք իրենց ուժին են ձայն տվել: «Մենք մեր քաղաքացիների մեզ վստահված ձայները չենք թողնելու»,- ասաց նա:
Հարցին՝ ինքը ունեցե՞լ է քննարկում՝ այս ուժերի հետ կոալիցիա կազմելու համար, Սափեյանը հայտնեց, որ ինքը գրառում էր կատարել և հայտարարել, որ պատրաստ է ի բարօրություն համայնքի՝ համագործակցել ուժերի հետ. «Եթե իրենց նպատակն արդար է, իրենք կանգնած են ժողովրդի կողքին, ես երեք ուժի հետ էլ պատրաստ եմ համագործակցել»:
Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ Թալինում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT