Կոալիցիաների շուրջ բանակցությունները դրական ընթացք ունեն. Ալեքսանյանը՝ ՏԻՄ ընտրությունների և արդյունքների մասին

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ 36 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նախնական տվյալներով, 25-ում ունի ձայների մեծամասնություն:

Խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով այն համայնքներին, որտեղ կուսակցությունը հաղթանակ չի գրանցել, ընդգծեց՝ Հայաստանը, ի վերջո, ժողովրդավարական պետություն է:

«Միատար, կիսակոմունիստական մեթոդը, որ բոլոր համայնքներում պետք է ղեկավար լինեն իշխող կուսակցության թեկնածուները, սխալ է: Համայնքների բացարձակ մեծամասնությունում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»: Մի մասում էլ կլինեն կոալիցիոն համայնքային իշխանություններ, և կրկին մեր առաջադրած թեկնածուն կընտրվի համայնքապետ: Պետք չէ ֆիքսվել այն մի քանի համայնքների վրա, որտեղ հաղթանակ չենք գրանցել»:

Հարցին՝ կոնկրետ որոշումներ արդեն կա՞ն՝ կապված կոալիցիաներ կազմելու հետ, պատգամավորը դրական պատասխան տվեց, սակայն չմանրամասնեց, թե ո՞ր համայնքներում և ո՞ր քաղաքական ուժերի հետ:

«Կոալիցիաների շուրջ բանակցություններ կան, դրանք դրական ընթացք ունեն»,- ասաց Ալեքսանյանը:

Դիտարկմանը, որ հեղափոխության արժեքներից մեկը քրեական աշխարհի հետ ասոցացվող անձանց թույլ չտալն էր, որ նրանք զբաղվեն քաղաքականությամբ, սակայն այս ընտրությունների արդյունքներն այլ բան ցույց տվեցին, այն, որ որոշ համայնքներում քաղաքացիներն իրենց քվեն վստահեցին այդպիսի անուն ձեռք բերած որոշ անձանց, Ալեքսանյանը նկատեց՝ ՏԻՄ ընտրություններում մեծ ազդեցություն ունի անձնային գործոնը:

«Թե՛ ավագանու անդամ թեկնածուների, թե՛ ցուցակը գլխավորողի գործոնը մեծ ազդեցություն ունի: Համայնքներում ընտրությունները դեռևս բավականին քաղաքականացված չեն, մարդիկ ընտրում են իրենց ծանոթին, բարեկամին և այլն»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ այն համայնքներում, որտեղ գործող ուժը հաղթանակ չգրանցեց, ճիշտ թեկնածուների չէ՞ր առաջադրել, պատգամավորը կրկին պնդեց՝ չէր կարող լինել այնպես, որ բոլոր համայնքներում հաղթեր գործող ուժը:

Դիտարկմանը, որ որոշ մարզերում քաղաքացիների մասնակցության տոկոսը բավականին քիչ է եղել, հարցին էլ՝ ինչի՞ հետ են իրենք դա կապում, Վահագն Ալեքսանյանը նկատեց՝ դա ընտրությունների չքաղաքականացված լինելու արդյունքն է:

Ալեքսանյանը, ամփոփելով ՏԻՄ ընտրությունների ընդհանուր արդյունքները և ՏԻՄ-երի՝ Կառավարության հետ համագործակցությունը, վստահեցրեց՝ Կառավարությունը վաղուց է ապացուցել, որ արդյունավետ աշխատում է ՏԻՄ-երի հետ:

«Ամենավառ ընդդիմադիր թեկնածուով հաղթած Գորիսում Կառավարությունը համայնքի հետ իրականացրել է մի շարք սուբվենցիոն աշխատանքներ, որոնք ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածուն ներկայացնում էր որպես իր կատարած աշխատանք: Եվ այսպիսի դեպքերը բազմաթիվ են: Կառավարությունը միշտ պատասխանատու է բոլոր համայնքների ու քաղաքացիների բարեկեցության համար: Թե ինչքանով են մի քանի համայնքապետներ պատրաստ համագործակցել Կառավարության հետ, դա արդեն այլ հարց է»,- եզրափակեց պատգամավորը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3039 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ