Մենք ուզում ենք հանրապետությունում լավագույնը դարձնել մեր համայնքը. Աբովյանում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու

Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Էմիլ Հարությունյանը:

«Հայկական Ժամանակի» հետ զրույցում Հարությունյանն ասաց՝ քարոզարշավի ընթացքում նկատվում է՝ ժողովուրդը գալիք ընտրություններին լավ է տրամադրված:

Թեկնածուի հետ մեր զրույց ստորև.

- Պարոն Հարությունյան, ո՞րն է Ձեր առաջարկած ծրագիրը: Համայնքում ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնային լուծման կարիք ունեն, և ընտրվելու դեպքում դրանց պետք է ուշադրություն դարձնեք:

- Մեր ծրագրերն այնպիսին են, որ զարգացնենք Աբովյան համայնքը, պետք է լավագույնը դարձնենք մեր հանրապետությունում: Ունենք տարբեր ծրագրեր հանրակացարանների, վթարային շենքերի բարեկարգման վերաբերյալ: Նախատեսում ենք նոր բնակելի շենքերի կառուցում: Բոլոր խնդիրներն առաջնային են, բոլոր հարցերը պետք է կարգավորենք:

- Քարոզարշավի շրջանակներում, երբ հանդիպում եք բնակչության հետ, ի՞նչ խնդիրներ են նրանք բարձրացնում և ի՞նչ առաջարկներ անում:

- Հանդիպման ընթացքում առաջարկներ եղել են, այն, ինչ ներառված է մեր ծրագրերում, նման հարցեր են բարձրացնում: Մեր թիմն ուղղակի ծրագրեր չի ներառել. մենք այդ համայնքի բնակիչ ենք և ծանոթ ենք բոլոր խնդիրներին: Համայնքում աղբահանության խնդիր կա, այդ հարցը մեր ծրագրում նույնպես ներառել ենք, ճանապարհների ասֆալտապատման խնդիրը, նախատեսում ենք գյուղմթերքի շուկա ստեղծել, մշակույթի և արվեստի տուն բացել: Նաև նախատեսում ենք համայնքում հանրային խորհուրդ ստեղծել, որ ոչ միայն համայնքի ղեկավարը կամ ավագանին որոշում կայացնի, այլ նաև հանրային խորհուրդում այն մարդիկ, որոնք մտահոգված են մեր համայնքով, բայց պարտադիր չէ, որ ավագանու անդամ լինեն, որ նոր կարողանան այդ հարցերին լուծում տալ: Նաև նրանց լսելով, հանրային քննարկումներ անելով պետք է համայնքի վերաբերյալ որոշումներ կայացնենք:

- Ի՞նչ վերաբերմունք ունի հասարակությունը Ձեր քաղաքական ուժի նկատմամբ: Ինչպե՞ս կգնահատեք արձագանքները:

- Շատ լավ է ընդունում, լավ արձագանք ենք ստանում: Բացի ներկայացնելուց, հարցումներ էլ ենք կատարել և հասկացել, որ մեր նկատմամբ շատ դրական են տրամադրված: Շփվում ենք միմյանց հետ փոխըմբռնումներով և կարծիքներ փոխանակելով:

- Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտրվելու շանսը:

- Կարծում ենք, որ 50-ից ավելի տոկոսով մերը կլինի հաղթանակը: Մարդիկ, որպես թեկնածուի, ճանաչում են ինձ: Շատ դրական արդյունքներ ունենք և վստահ ենք՝ հաղթանակը մերն է լինելու:

- Հարկ եղած դեպքում կա որևէ ուժ, որի հետ պատրաստ եք կոալիցիա կազմելու:

- Մենք չենք քննարկել կոալիցիան, մեր նպատակը միայն հաղթանակն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46293 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին