Անշարժ գույքի հարկերի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է

Վերջերս Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով ոլորտում նոր կանոններ են սահմանվել: Նախ՝ 2021թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է բոլորի համար: Նախկինում գույքահարկ վճարում էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը գերազանցում էր 3 մլն դրամը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից:

«Մենք հանրապետությունում ունեինք հարյուր հազարներով բնակարաններ, որոնց կադաստրային արժեքը 3 մլն-ից ցածր էր և վերջիններիս համար գույքահարկ չէին վճարում, օրինակ, Երևանում ավելի քան 100 հազար նման բնակարան կար: Հարկային օրենսգրքով և դրանից հետո ընդունվեց օրենք անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ. արդեն այստեղ տրամաբանությունը փոխվեց: Հարկման հիմքը կադաստրային արժեքն է, իսկ դա մոտարկվում է շուկայական արժեքին»,- նշում է ՀՀ ՏԿԵՆ համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին Մանուկյանը: Վերջին անգամ կադաստրային գնահատման մեթոդաբանությունը մշակվել էր 2002թ.-ին՝ անշարժ գույքի շուկայի տվյալների հիման վրա, ինչը խիստ տարբերվում էր ներկայիս շուկայական արժեքներից: Միևնույն ժամանակ նախկին օրենսդրությամբ հողամասերը և շինությունները գնահատվում էին առանձին-առանձին. շինությունների համար՝ գույքահարկ, հողամասերի համար՝ հողի հարկ: Օրենքի փոփոխությամբ՝ 2021 թ. հունվարի 1-ից երկու հարկերը միավորվել են մեկում և կոչվում են «անշարժ գույքի հարկ»:

«Անշարժ գույքի կադաստրային արժեքը ներկայումս ձևավորվում է հողամասի և շինությունների կադաստրային արժեքների գումարից և հարկվում է ամբողջական՝ միասնական արժեքից: Այս մոտեցումը հնարավորություն տվեց պարզեցնել վարչարարությունը, ստանալ շուկայականին մոտարկված արժեքներ, որի համար հիմք հանդիսացան կատարված օրենսդրական փոփոխությունները: Այս ամենի հետևանքով կատարվեց նաև ՀՀ տարածագնահատման նոր գոտիականություն»,- ասում է ՀՀ կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման բաժնի պետ Հակոբ Հովհաննիսյանը:

Նոր գոտիավորմամբ ՀՀ տարածքը բաժանվեց 20 տարածագնահատման հատվածների, որից 1-12 –րդ գոտիները Երևանում են:

«Ամենաբարձր գոտին առաջին գոտին է, որի գործակիցը մեկ է, և պրոգրեսիվ եղանակով հողամասերի համար 0,65 քայլով նվազում է մինչև 20-րդ գոտի, իսկ շինությունների համար 0,8 գործակցով է՝ էլի մինչև 20-րդ գոտի: Այսինքն՝ օրենքով սահմանվեցին նաև հողամասերի և շինությունների բազային արժեքները: 1քմ հողամասի բազային արժեքը սահմանվեց 330 հազար դրամ, որը առաջին գոտու` փոքր կենտրոնի կադաստրային արժեքն է և 12-րդ գոտին՝ 2888 դրամ»,- նշում է Հակոբ Հովհաննիսյանը:

Անշարժ գույքի հարկերի հավաքմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Որպեսզի փոփոխված օրենքով բնակիչները հարկային նոր բեռի տակ չընկնեն, վճարման փուլային տարբերակ է ընտրվել:

«Հարկման բազայից հետո նախատեսվում է քայլ առ քայլ գալ վերջնական փուլի: Առաջին տարում եղավ գնահատված արժեքի 25 %-ի չափով հարկի գանձումը, 2022թ. ևս 5% կավելանա և այդպես մինչև 2026թ. Կավարտվի՝ ամբողջ 100% գնահատման առումով: Այս պահին անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է: Օգտվելով առիթից՝ ուզում եմ մեր քաղաքացիներին խնդրել, որ սահմանված ժամկետում վճարեն իրենց գույքային միավորների հարկային պարտավորությունները՝ ավելորդ տույժերից խուսափելու համար, որովհետև դեկտեմբերի 1-ից հետո օրենքով նախատեսված դրույթով համայնքը հաշվարկելու է 0.04 % տուգանք 730 օր, ինչը նախատեսված է օրենքով»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ներդրվել է համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ: Գործարկվել է pay.e-community.am հարթակը: Այս գործիքն առավել թափանցիկ ու հեշտ է դարձնում ինչպես ՏԻՄ–ի աշխատանքը, այնպես էլ քաղաքացիների հարկերի վճարման գործընթացը:

«Էլեկտրոնային համակարգը բավականին արդյունավետ է, որովհետև այս դեպքում համայնքապետարանն արդեն առցանց է տեսնում նույն փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի տվյալները: Եթե նախկինում սեփականատիրոջ փոփոխություն կամ օտարում էր լինում, ապա դա տեսանելի էր դառնում մի քանի ամիս հետո, իսկ արդեն այս դեպքում առցանց եղանակով երևում է: Իսկ դա քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց համայնքապետարան կամ բանկ գնալու ուղղակի սեփական համակարգչից կամ հեռախոսից կամ վճարահաշվարկային տերմինալներից կատարել իր հարկային պարտավորությունները՝ մի քանի րոպեի ընթացքում»,- ասում է Գարեգին Մանուկյանը:

«Մենք հավաքման գործընթացը կազմակերպում ենք թե՛ տեսուչների ուժերով, թե՛ էլեկտրոնային հարթակներով: Երևան համայնքը համագործակցում է վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի հետ, իրենց մեծ մասը ներառված են այս նոր ծրագրին, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին էլեկտրոնային վճարումներ անելու, որոշ բանկեր էլ , կարծում, եմ, կներառվեն մինչև տարեվերջ: Տեսչական առումով վարչական շրջանների աշխատակազմում կան գանձող տեսուչներ, որոնք հասցեական գանձումներ են կատարում: Գանձման շարժն ընդհանուր առմամբ երևում է: Այս պահի դրությամբ 3 մլրդ 209 մլն դրամ անշարժ գույքի մասով ունենք մուտքեր, վճարումներ, գույքահարկի մասով՝ 1 մլրդ 630 մլն և 361 մլն՝ հողի հարկի մասով»,- նշում է Արմեն Հարությունյանը:

«Բնակչության շրջանում իրականացվում է իրազեկում, որպեսզի տեղեկացված լինեն իրենց հարկային պարտավորությունների կատարման մասին և մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը իրենց սահմանված ժամկետի վճարումը կատարվում են ծանուցումներ: Օրենսդրական այս փոփոխությամբ Նոր Նորք վարչական շրջանում բավականին շատ է այն գույքը, որը ներառվել է նոր օրենսդրական փոփոխության մեջ և բավականին դրական արդյունք կա: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր բնակչությանը, որ ընկալելով, ինչու չէ, տեսնելով նաև աշխատանքը կատարում են իրենց պարտականությունները և վճարումներ են կատարում մեր համայնքի բյուջեին»,- նշում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:

Տարեվերջին պարզ կլինի, թե որքան կավելանան համայնքի եկամուտներն անշարժ գույքի հարկման նոր մոտեցման կիրառումից հետո, երբ կամփոփվեն պլանային առաջադրանքի կատարման ցուցանիշները: Այն, որ հավաքված յուրաքանչյուր լուման ուղղվել և ուղղվելու է Երևանի զարգացմանն ու կուտակված խնդիրների լուծմանը, արդեն իսկ տեսանելի է երևանցիների համար՝ քաղաքային իշխանությունների իրագործած ծրագրերով:

Տպել
1278 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին