Երևան
12 °C
Այս տարվա նոյեմբերին մեր տնտեսությունը վագրային թռիչքների դրսեւորումներ է ցուցադրել: Ընդ որում, այդ վագրային թռիչքը այնքան կտրուկ է, այնքան հանպատրաստից, որ կարելի է ասել՝ դա վիրտուալ, նկարած թռիչք է:
Անցած տարվա վերջին օրերին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2016 թվականի առաջին 11 ամիսներին արձանագրված սոցիալ տնտեսական ցուցանիշները, ու դրանց մեջ շատ հետաքրքիր «թռիչքներ» կան: Կարելի է ասել` մտքի թռիչքներ: Ուսումնասիրենք մասնավորապես առեւտրի ծավալները: Ամբողջ անցած տարվա ընթացքում առեւտրի ծավալները, ըստ ամիսների, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ցուցադրում էին որոշակի շեղումներ: Օրինակ, 2016 թվականի հունվարին 2015-ի հունվարի համեմատ առեւտրի ծավալները նվազել էին 2.5 տոկոսով: Իսկ օրինակ մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել էին 1.3 տոկոսով (տես գծապատկեր 1):
Ու այսպես, որոշակի տատանումներով ծավալների փոփոխությունը գալիս է մինչեւ նոյեմբեր: Եվ հանկարծ նոյեմբերին առեւտուրը աննախադեպ աշխուժություն է դրսեւորում, կարծես դոպինգ է ստանում: 2016-ի նոյեմբերին 2015-ի նոյեմբերի համեմատ առեւտրի ծավալը աճում է միանգամից 3.8 տոկոսով: Էդ ի՞նչ պատահեց: Մարդիկ միանգամից որոշեցին գրոհե՞լ խանութները: Իսկ պատահեց հետեւյալը:
Խնդիրն այն է, որ առեւտրի ծավալների աճը ապահովվել է ոչ թե մանրածախի, այլ մեծածախի շնորհիվ: Մանրածախ առեւտուրը շարունակում է նվազել, ինչը բնակչության գնողունակության շարունակվող անկման հետեւանքն է: Իսկ ահա մեծածախ առեւտուրը գրեթե երկնիշ աճ է գրանցել` 8.8 տոկոս: Ի՞նչ կա այս թվերի տակ: Այլ հավասար պայմաններում մեծածախ առեւտրի նման կտրուկ աճ չի կարող լինել, երբ մանրածախ առեւտուրը գնալով նվազում է: Ոչ մի մեծածախ գնորդ կտրուկ չի ավելացնի գնման ծավալները, իմանալով, որ մանրածախ առեւտուրը նվազում է: Դա ուղղակի տրամաբանական չէ: Իսկ մեծածախ առեւտրի ոլորտում գործում են հիմնականում խոշոր ներկրողներն ու արտադրողները: Ամենահավանականն այն է, որ ՊԵԿ-ը համաձայնության է եկել խոշոր գործարարների հետ, եւ այս ընթացքում նրանք պարզապես փաստաթղթերով ավելի մեծ առեւտուր են «ցույց տվել» եւ բնականաբար ավելի մեծ հարկեր վճարել: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա մեծածախ ոլորտում գործող խոշոր տնտեսվարողների բիզնեսի ստվերային մասի կրճատում է: Իրականում, փորձը ցույց է տալիս, որ նման պայմանավորվածությունները երկար կյանք չեն ունենում, եւ ժամանակի ընթացքում ամեն ինչ ընկնում է իր տեղը: Օրինակ, եթե նայենք առաջին գծապատկերին, 2016 թվականի ընթացքում էլի են արձանագրվել առեւտրի ծավալների աճեր, մասնավորապես ապրիլ-մայիսին: Այսինքն, երբ մարտ ամսին ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվեց Հովհաննես Հովսեփյանը, դրանից մեկ ամիս անց կրկին արձանագրվեց առեւտրի ծավալների աճ: Ընդ որում, այդ աճերը նույնպես գրանցվել են բացառապես մեծածախի հաշվին: ՊԵԿ նախագահի պաշտոնում Վարդան Հարությունյանին նշանակելուց նույնքան ժամանակ անց կրկին արձանագրվում են աճեր: Ճիշտ է, ավելի տպավորիչ, բայց այդ աճերի «բովանդակությունը» նույնն է:
Համանման պատկեր կարելի է նկատել նաեւ ներմուծման ոլորտում: 2016 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ ներմուծման ծավալները միանգամից աճել են մոտ 24 տոկոսով: Շատ տպավորիչ ցուցանիշ, մանավանդ եթե հաշվի ենք առնում, որ դրան նախորդած ամիսներին ներմուծման ծավալները ավելի հաճախ տպավորում էին երկնիշ նվազումներով (տես գծապատկեր 2):
Այստե՞ղ ինչ է պատահեց: Ախր տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով ներմուծումը նվազում էր ու հանկարծ մի ամսվա ընթացքում 24 տոկոս ա՞ճ: Այստեղ նույնպես, ամենայն հավանականությամբ, գործ ունենք ոչ պաշտոնական պայմանավորվածությունների հետ: Ներկրման ոլորտը նույնպես խիստ կենտրոնացած է եւ կարելի է պնդել, որ այս դեպքում եւս խոշոր ներմուծողները մեծ թվեր են ցույց տվել: Ներմուծումն ու մեծածախ առեւտուրն էլ, ի դեպ, սերտ փոխկապակցված են:
Մի խոսքով, վագրային թռիչքներ իրականում չկան: Կան միայն ոչ պաշտոնական պայմանավորվածությունների արդյունքում նկարված ցուցանիշներ: Իսկ նման պայմանավորվածության հմայքն այն է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT