Երևան
12 °C
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ի սկզբանե 4 քաղաքական ուժ էր գրանցվել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Իկիլիկյան», «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները:
Սակայն վարչական դատարանը երեկ կայացրած վճռով «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումը համարել է անվավեր՝ բավարարելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի:
Անկախ այս հանգամանքից՝ Ախուրյան համայնքի առաջիկա ընտրություններում դժվար պայքար է սպասվում, քանի որ ներկայացված ուժերի առաջին համարները երկար տարիներ զբաղեցրել են Ախուրյան խոշորացված համայնքի կազմում ներառված տարբեր բնակավայրերի համայնքապետերի պաշտոնը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ախուրյանում ներկայանում է 38 հոգանոց ցուցակով: Այն գլխավորում է Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Այվազյանն ասաց՝ վստահ է, որ հաղթելու է:
«Մտել եմ պայքարի մեջ՝ միայն հաղթելու համար: 48 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, 41-ը պայմանավորված է Ախուրյանի նախկին վարչատարածքի ու Առափի համայնքի հետ: Ես տեսնում եմ հաղթելու իմ հնարավորությունը»,- ասաց Այվազյանը:
Իր հաղթանակին հավատում է նաև «Հաղթանակ» դաշինքի 34 հոգանոց ընտրական ցուցակը գլխավորող Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը: Այս դաշինքը ստեղծվել է ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների մեկտեղման արդյունքում:
Արշակյանն ասաց, որ ինքն էլ է վստահ՝ հաղթելու և հաջողությամբ ղեկավարելու է Ախուրյան խոշորացված համայնքը: Դաշինքի անունն էլ է դա հուշում: «Մենք ոչ թե գնում ենք ընտրություններին մասնակցելու, այլ միանշանակ հաղթելու: Հաստատ գիտեմ, որ հաջողություններ կունենանք»,- վստահեցրեց Արշակյանը:
Պետք է նկատել, որ Կարեն Արշակյանին որպես համայնքապետի թեկնածու ներկայացրել է ՀՅԴ-ն: Այնինչ 25 տարի շարունակ Ախուրյանում դաշնակցության միակ թեկնածուն Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանն էր:
Վերջինս այս ընտրություններին մասնակցում է իր հիմնած «Ախուրյան» կուսակցությունների դաշինքով, որի կազմում են ԲՀԿ-ն, «Համերաշխություն» և «Երկիր ծիրանի» կուսակցությունները:
«Կուսակցություն չեմ փոխում, էլի Դաշնակցությունից եմ: Առաջադրումն այլ բան է: Այս ընտրություններին մարդիկ ավելի շատ անձին են նախապատվությունը տալիս: Ես մեծ ճանաչում ունեմ, խնդիր չեմ տեսնում»,- ասաց Արծրունի Իգիթյանը:
Նշենք, որ Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն վերջերս խոշորացված չորս համայնքում՝ Ախուրյանում, Արթիկում, Ամասիայում և Աշոցքում:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT