Երևան
12 °C
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի, որով Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումը անվավեր է ճանաչվել:
Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Վարդան Իկիլիկյանը, որն էլ հիմնադրել է այս դաշինքը: Ի դեպ, Վարդան Իկիլկյանը 13 տարի անընդմեջ ղեկավարել է Ազատան համայնքը:
Այս պահին դաշինքը քարոզարշավը դադարեցնելու որոշում է կայացրել. իրավապաշտպանների հետ են խորհրդակցում:
«Նախ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրեթե 10 օր ուշ է բողոքարկել: Թիվ 32 ԸԸՀ-ի 13-Ա որոշմամբ՝ նոյեմբերի 3-ին «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքը գրանցվել է որպես Ախուրյան համայնքի ավագանու ընտրությանը մասնակցող քաղաքական ուժ։ Իրենք եռօրյա ժամկետում՝ մինչև նոյեմբերի 6-ը, պետք է բողոքարկեին, ոչ թե 13-ին: Դատարանը չպետք է վարույթ ընդուներ: Եվ երկրորդ, պետք է հասկանալ, թե ինչպես է նույն վերաքննիչ դատարանը 5 օր առաջ հօգուտ մեզ որոշում կայացնում, այսօր՝ ընդդեմ»,- ասաց Վարդան Իկիլիկյանը:
«Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի կազմում ընդգրկված է երկու կուսակցություն՝ «Ազատություն» եւ «Հզոր համայնք»։
Հարցին՝ ինչո՞ւ է ՔՊ-ն «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր ճանաչելու հայց ներկայացրել, Վարդան Իկիլիկյանը երկու պատճառ նշեց՝ բացեր օրենքում և իրեն որպես ընդդիմադիր տեսնելու հանգամանքը:
Խնդիրն այն է, որ դաշինքի գրանցումից հետո համայնքի կազմում 2 նոր բնակավայր է ավելացել՝ Ախուրյան Կայարան եւ Հացիկ Կայարան։ Մինչդեռ դաշինքի գրանցման ժամանակ դրանք Ախուրյան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված չեն եղել։
«Եթե գտնում էին, որ թերություն կար, մեզ մեր հասանելիք 48 ժամը թող տային, կվերացնեինք: Դա էլ չարեցին»,- դժգոհեց Վարդան Իկիլիկյանը:
Նշենք, որ դատարանը նոյեմբերի 12-ին վճռել է անվավեր ճանաչել թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ ««Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու և թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 13-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»՝ 2021 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 17-Ա որոշումը:
Այս կերպ դատարանն ուժի մեջ է թողել թիվ 32 ԸԸՀ-ի՝ դաշինքի գրանցման նոյեմբերի 13-Ա որոշումը։
Նկատենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հենց այս վճիռն էր բողոքարկել և ստացել հայցի բավարարում, որով «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր է ճանաչվում:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT