Երևան
12 °C
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում բացվել է «Կապանի տեխնոլոգիական կենտրոն»-ը։
Համալսարանի լրատվական ծառայությունը հայտնում է, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Կարեն Համբարձումյանը, Նարեկ Ղահրամյանը, Վահագն Ալեքսանյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը, ՀԱՃԼ համակարգող, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի գիտության գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր։
Ողջունելով ներկաներին, Ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին և միջազգային կառույցի ներկայացուցիչներին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում նմանօրինակ լաբորատորի հիմնելուն էական աջակցություն ցուցաբերելու համար և միաժամանակ ընդգծեց, որ նորաստեղծ հիմնարար ինժեներական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ռոբոտաշինության լաբորատորիաների միջոցով հնարավոր է իրականացնել որակյալ կրթություն, ստեղծել գիտահետազոտական միջավայր և մարզում արդյունավետ իրականացնել ինժեներական կրթության քաղաքականությունը:
Ռեկտորը իր խոսքում անդրադարձավ նաև լաբորատորիաների դերին, իբրև դպրոցահասակ երիտասարդների համար մասնագիտական կողմնորոշման, ստարտափ գաղափարների իրականացման լավագույն էկո միջավայր ու հնարավորություն, որի միջոցով շատ երիտասարդներ իրենց մասնագիտական գործունեությունը կարող են տեսնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, վաստակել մեծ գումարներ և շարունակել ապրել սեփական տարածաշրջանում այն զարգացնելու և շենացնելու նպատակով:
Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում նորաստեղծ լաբորատորիաների հիմնման գործում մեծ ավանդ ունենալու և վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար, ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը և Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը պարգևատրվեցին ՀԱՊՀ Վաստակագրով։ «Կապանի համակարգչային լաբորատորիայի» և «Մոբայլ լուծումների լաբորատորիայի» բազայի հիման վրա ստեղծվել է շուրջ 560քմ ընդհանուր մակերես ունեցող «Կապանի տեխնոլոգիական կենտրոն»-ը (Պոլիտեխնիկական ինժեներական կենտրոն), որը հագեցված է ժամանակակից տեխնիկայով:
«Կապանի համակարգչային լաբորատորիան» կյանքի է կոչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հովանու ներքո՝ միջազգային գործընկերների և «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ի աջակցությամբ, որի համար ներդրվել է, ընդհանուր առմամբ մոտ 55 միլիոն ՀՀ դրամ: Տեխնոլոգիական կենտրոնի նպաստելու է ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքների խորացմանը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ճարտարագիտական կրթության նկատմամբ մոտիվացիայի խթանմանը, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողների ինժեներական կարողությունների և ծրագրավորման հմտությունների զարգացմանը և մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապագա ինժեներական կադրերի պատրաստմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան
Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին
Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել
Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին
AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով
Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP
Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը
Գերեվարված Դավիթ Ալավերդյանը դատապարտվել է 16, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան. դրանք կհյուրընկալի Օմանը. Արաղչին մանրամասներ է հայտնել
Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման
Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման
ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան
Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման
Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին
Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ
Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում
Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ
ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան
Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP
Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու
Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան
Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան
Ջերմուկի խաչմերուկից Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT